Ստեփան Օհանջանի Կամսարական (հունիսի 15, 1873(1873-06-15)[1], Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1955(1955-09-09)[2]), հայ գյուղատնտես։

Ստեփան Կամսարական
Ծնվել էհունիսի 15, 1873(1873-06-15)[1]
Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 9, 1955(1955-09-09)[2] (82 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1902)[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է (1902) Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ 1920–1921 թվականներին եղել է ՀԽՍՀ հողժողկոմ, 1924–1930 թվականներին՝ ՀԽՍՀ Պետպլանի գյուղատնտեսության բաժանմունքի նախագահ, միաժամանակ (1925–1930)՝ Երևանի պետական համալսարանի, ապա Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր երկրագործության, բամբակագործության և տեխնիկական կուլտուրաների ամբիոնի վարիչ։

Աշխատությունները նվիրված են ՀԽՍՀ տարբեր շրջանների գյուղատնտեսության զարգացման և ոռոգման հարցերին։

  • Երաշտը և նրա դեմ կռվելու միջոցները, «Գյուղատնտեսական կյանք», 1924, 4–7:

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 214