Ստեփան Գինոսյան
Գինոսյան (Կինոսյան) Ստեփան Եղիայի (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900, Սաթխա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 29, 1965[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945), ԽՄԿԿ անդամ (1922)։
Ստեփան Գինոսյան | |
---|---|
հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900 - սեպտեմբերի 29, 1965[1] (64 տարեկան) | |
Ծննդավայր | Սաթխա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Հայաստանի Առաջին Հանրապետություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդային բանակի լեհական արշավանք[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան (1925), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1950) |
Պարգևներ |
Ավարտել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անվան (1925 թ., Մոսկվա) և Անդրկովկասյան միացյալ ռազմական դպրոցները (1929 թ., Թիֆլիս), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1936 թ.)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) սկզբին մասնակցել է Լեհաստանի դեմ խորհրդային-գերմանական ագրեսիային, Խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ», 1939-1940), իսկ արդեն խորհրդա-գերմանական պատերազմի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945 թթ.) տարիներին, որպես 33-րդ, այնուհետև 49-րդ բանակի շտաբի պետ, մասնակցել է Մոսկվայի ճակատամարտին, Սմոլենսկի ազատագրմանը, Բելառուսական, Արևելապրուսական և Վիսլա-Օդերյան օպերացիաներին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին և 2-րդ, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, լեհական երեք շքանշաններով։ Հետպատերազմյան տարիներին եղել է ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1950 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան, ապա պաշտոնավարել նույն ակադեմիայում որպես օպերատիվ արվեստի ամբիոնի դասախոս։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 72)։ |