Ստեն Նիկոլս (անգլ.՝ Stan Nicholls, 1949[1][2][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), ֆենտեզի ժանրի գրող, հայտնի է օրկերի մասին պատմող գրքերով, որտեղ դրանք ներկյացված են որպես շատ դրական կերպարներ։

Ստեն Նիկոլս
Ծնվել է1949[1][2][2]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ժանրերֆենթեզի
ԱմուսինAnne Gay?
Կայքstannicholls.com

Կենսագրություն խմբագրել

Ստեն Նիկոլսը ծնվել է 1949 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։ 17 տարեկանից սկսել է աշխատել։ Եղել է Լոնդոնի Կոնգրեսի գրադարանի կառավարչի օգնական, ամսագրի խմբագիր, գրախանութի մենեջեր (օրինակ, Լոնդոնում Bookends-ը և Dark They Were եւ Golden Eyed-ը)[4], որը 1970 թվականին եղել է Եվրոպայի ամենամեծ գիտական ֆանտաստիկ գրքերի և կոմիքսների խանութը, լրագրող (The Guardian, the Independent, The Daily Mirror, Time Out, Sight and Sound, Rolling Stone, SFX և այլն)[5]։ 1973 թվականից նա համագործակցում է «Penguin», «Rider Books», «Sphere Books», «Pan Books», «Random House», «Orbit» հրատարակչությունների և «Carnell» գրական գործակալության հետ։ 1976 թվականից սկսում է աշխատել «Forbidden Planet’s» գրախանութների ցանցում։ Մենեջերի կարևոր պարտականություններից էր օգնել Նյու Յորքում բացված մասնաճյուղային գրասենյակներին և ճիշտ ժամանակին զբաղվել խորհրդատուի գործով։ Բացի հրատարակչական և գրական աշխատանքից Ստեն Նիկոլսը դասավանդել է Լոնդոնի համալսարանի և Վեստմինստրի չափահասների կրթության ինստիտուտի գրական-լրագրողական բաժնում։ Որպես խմբագիր և հեղինակային իրավունքի մասնագետ, նա մասնակցել է մի շարք խոշոր գովազդային արշավների, այդ թվում «Saatchi & Saatchi» գործակալության համար։

Ըստ Նիկոլսի, իր գրական գործունեությունը սկսվել է 1981 թվականին։ Այդ ժամանակ հայտնի էր որպես լրագրող։ Նիկոլսը սկսում է գրել մանկական գրքեր, մասնակցել է կոմիքսների և նովելների ստեղծմանը։ «Օրկեր» շարքի գրքերը նրա ամենատարածված գրքերն են (եռագրություններ «Օրկեր։ Առաջին արյուն» (Orcs: First Blood), «Օրկեր։ Վատ արյուն» (Orcs: Bad Blood)), «Կախարդանքի ճանապարհորդությունը» (եռագրություն անգլ. ՝ The Quicksilver Trilogy, ԱՄՆ-ում հրատարակվել է The Quicksilver Trilogy խորագրով)։ «Օրկեր» հերոսական ֆենտեզի շարքը, որն օրիգինալ է մտահղացմամբ ու իրականացման ձևով, աչքի է ընկնում ֆենտեզիի կանոնների նկատմամբ ունեցած ոչ ստանդարտ լուծումներով։ Նիկոլասի գլխավոր հերոսները՝ օրկերը, ի տարբերություն էլֆերի, մարմնավորված են դրական հատանիշներով։

Դեյվիդ Ա. Գեմմելի մահից հետո Սթեն Նիկլսը նախաձեռնել է նոր գրական մրցանակի ստեղծում՝ Դավիթ Գեմմելի հուշամրցաշար (David Gemmell Memorial Award)[6], որն ընդգրկվում է Բրիտանական ֆենտեզիի հասարակության շքանշանների կազմում (BFS)[7]:

Այնուամենայնիվ վերջնական որոշում չի կայացվել և եղել է ոչ պաշտոնական՝ չնայած գաղափարին աջակցում էին ֆենտեզիի երկրպագուները և հեղինակները։ Ներկայումս Սթենն իր կնոջ՝ Էնի Նիկոլսի (հոգեբույժ, ինքնավերլուծությանը նվիրված մի քանի գրքերի հեղինակ) հետ ապրում է Արևմտյան Միդելնդսում և աշխատում է որպես «The Science Fiction Club»-ի (առցանց լրատվական ծառայություն, ակնարկներ և արագանքներ հավաքող, գրախոսություններ և ակնարկներ LineOne ընկերությունից) խմբագրի օգնական։ Նրա կին՝ը որպես խմբագիր աշխատել է Anne Gay կեղծանունով։

Մատենագրություն խմբագրել

  • Tom and Jerry: The Movie, գրքեր երեխաների համար, 1993։
  • Cool Zool, վեպ, 1995։
  • Strange Invaders, վեպ, 1995։
  • Spider-Man: The Hobgoblin, վեպ, 1996։
  • The Book of Shadows, The Nightshade Chronicles եռագրության առաջին վեպը, 1996։
  • The Shadow of the Sorcerer, The Nightshade Chronicles եռագրության երկրորդ վեպը, 1996։
  • Dark Skies: The Awakening, վեպ, 1997։
  • Fade to Black, վեպ, 1997։
  • A Gathering of Shadows, The Nightshade Chronicles եռագրության երրորդ վեպը, 1998։
  • Կայծակի պահապանները (Bodyguard of Lightning), «Օրկեր։ Առաջին արյուն» շարքի առաջին վեպը, 1999։
  • Որոտի լեգեոնը (Legion of Thunder), «Օրկեր։ Առաջին արյուն» շարքի երկրորդ վեպը, 1999։
  • Փոթորիկի մարտիկներ (Warriors of the Tempest), «Օրկեր։ Առաջին արյուն» շարքի երրորդ վեպը, 2000։
  • Սնդիկային լույսի կախարդանքը (Quicksilver Rising, он же The Covenant Rising), «Կախարդանքի կառքը» շարքի առաջին վեպը, 2003։
  • Արյունի լույսի կախարդանքը (Quicksilver Zenith, он же The Righteous Blade), «Կախարդանքի կառքը» շարքի երկրորդ վեպը, 2004։
  • Սնդիկի մթնշաղը (Quicksilver Twilight, он же The Diamond Isle), «Կախարդանքի կառքը» շարքի երրորդ վեպը, 2006։
  • Weapons of Magical Destruction, «Օրկեր։ Վատ արյուն» շարքի առաջին վեպը, 2008։

Մրցանակներ խմբագրել

  • Օրկեր։ Առաջին արյուն շարքի առաջին երկու վեպերը (Փոթորկի մարտիկները և Որոտի լեգեոնը) 1999 թվականին արժանացել են British Fantasy Awards մրցանակի[8],
  • Trolls & Legendes փառատոնում, որն անցկացվել է 2017 թվականի ապրիլի 7-8-ը Մոնսում (Բելգիա) Նիկոլսը պարգևատրվել է գրականության բնագավառում ունեցած ներդրման համար (Le’Fantastique Lifetime Achievement Award for Contributions to Literature)[9],
  • 2008 թվականին Weapons of Magical Destruction առաջադրվել է Դեվիդ Հմելի մրցանակի, որպես լավագաույն ֆենտեզի վեպ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #130458570 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Roberts P. Checkpoint(անգլ.) // Ansible. — 1972. — № 25.
  5. Nicholls, Stan (2004 թ․ դեկտեմբեր). «Stan Nicholls - an infinity plus profile». infinity plus. self. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին.
  6. «Новости от [[Мир Фантастики|МФ]]». 23 августа 2006 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  7. «Новости от Мир Фантастики». 1 октября 2008 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Стэн Николс». www.fantasticfiction.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  9. UKSFBN (2007 թ․ ապրիլի 16). «Stan Nicholls receives lifetime achievement award». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «Номинации - The David Gemmell Legend Award». gemmellaward.ning.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.