Ստելա Պատրիկ Քեմփբել

անգլիացի դերասանուհի


Պատրիկ Ստելա Քեմփբել (անգլ.՝ Stella Patrick Campbell, փետրվարի 9, 1865(1865-02-09)[1][2][3], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 9, 1940(1940-04-09)[4][1][5][…], Պո), անգլիացի դերասանուհի, հայտնի է Վիլյամ Շեքսպիրի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Արթուր Պինարոյի, Մորիս Մետերլինկի, Հենրիկ Իբսենի պիեսների դերակատարումներով և «Խելացի խաբեբա» պիեսի գլխավոր դերակատարումով։

Ստելա Պատրիկ Քեմփբել
բրիտանական անգլերեն՝ Beatrice Rose Stella Tanner
Ծնվել էփետրվարի 9, 1865(1865-02-09)[1][2][3]
ԾննդավայրՔենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 9, 1940(1940-04-09)[4][1][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրՊո
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
IMDbID 0132742
 Mrs. Patrick Campbell Վիքիպահեստ

Կենսագրություն և թատերական գործունեություն խմբագրել

Ծնվել է Լոնդոն քաղաքի Կենսինգտոն արվարձանում։ Հայրը՝ Ջոն Տեներան, անգլիացի էր, իսկ մայրը՝ Մարիա Լուիջի Ջովաննան, իտալացի էր։ Ծնվելիս նրան տվել են Բեատրիս Ստելա Թեներ (անգլ.՝ Beatrice Stella Tanner) անունը։ Ավարտել է Գիտհոլյան երաժշտության և թատրոնի դպրոցը։ 1884 թվականին նա ամուսնանում է Պատրիկ Քեմբելի հետ, այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխա։ Առաջին անգամ բեմի վրա հայտնվել է 1888 թվականին Լիվերպուլում։ 1890 թվականին խաղացել է Ադելֆի և լոնդոնյան այլ թատրոններում, հանրությունը նրան հիացմունքով է ընդունում։ 1900 թվականին ամուսինը սպանվել է անգլո-բուրական պատերազմում։ Ստելան հյուրախաղերի է մեկնում Միացյալ Նահանգներ, ամերկյան հանրությունը նույնպես նրան բարեկամորեն է ընդունում։ Հետագայում Ստելան շատ անգամ է ելույթներ ունեցել ամերիկյան թատրոնների բեմերում։ 1914 թվականին Ստելան ամուսնանում է շոտլանդացի սպա Ջորջ Կոռնուոլիս Ուեսթի (անգլ.՝ George Cornwallis-West) հետ։ Բեռնարդ Շոուն անտարբեր չէր դերասանուհու հանդեպ[6] և նրա համար գրել է մի քանի դերեր, այդ թվում և՝ Էլիզայի դերը «Պիգմալիոն» պիեսում[7]։

Ֆիլմեր խմբագրել

  • 1920 - Լուսնային փող/The Money Moon
  • 1930 - Պարողները/The Dancers
  • 1934 - Riptide
  • 1934 - Եվս մեկ գետ/One More River
  • 1934 - Ցանկից դուրս կինը/Outcast Lady
  • 1935 - Ոճիր և պատիժ/Crime and Punishment, ըստ Դոստոևսկու վեպի, ռեժ.՝ Ժոզեֆ ֆոն Շտերնբերգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Mrs Beatrice Rose Stella “Mrs. Pat” Tanner Cornwallis-WestFind a Grave.
  3. 3,0 3,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 80. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. Bernard Shaw and Mrs. Patrick Campbell: Their Correspondence edited by Alan Dent, 1952, Alfred A Knopf.
  7. Richard Huggett. The Truth About Pygmalion. 1969, Random House, pp. 20-27.

Գրականություն խմբագրել

  • Образцова А. Г. Стелла Патрик Кэмпбелл, М.: Искусство», 1973. 176 с. Серия: Жизнь в искусстве.
  • Margot Peters, Mrs. Pat: The Life of Mrs. Patrick Campbell. 1984, Alfred A. Knopf.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելա Պատրիկ Քեմփբել» հոդվածին։