Ստանիսլավ Պյատրասովիչ Պիեխա (մինչև 7 տարեկանը Գերուլիս[1], օգոստոսի 13, 1980(1980-08-13), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս բանաստեղծ և երգիչ, «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից։

Ստաս Պիեխա
Բնօրինակ անունռուս.՝ Станислав Пятрасович Пьеха
Ի ծնե անունռուս.՝ Станислав Пятрасович Герулис
Ծնվել էօգոստոսի 13, 1980(1980-08-13) (43 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, ոճաբան, Վարսահարդար, երգերի հեղինակ, դերասան, հաղորդավար և հեռուստահաղորդավար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
Ամուսինանհայտ
Պարգևներ
Կայքstas-pjeha.ru
 Stas P'ekha Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստաս Պիեխան ծնվել է 1980 թվականի օգոստոսի 13-ին։ Նրա տատիկը՝ Էդիտա Ստանիսլավովնա Պիեխան է, իսկ մայրը՝ Իլոնա Ալեքսանդրովնան։ Ստասի հայրը՝ Պյատրաս Գերուլիսը, ջազային երաժիշտ է, իսկ քույրը՝ Էրիկա Բիստրովան, ճարտարապետ, ինտերիերի դիզայներ։

Ստասի տատիկը՝ Էդիտա Ստանիսլավովնան վաղ տարիքում զրկվել է հորից, և այդ ժամանակ իրեն խոստում է տվել, որ ի պատիվ իր հորը, տղային կանվանի Ստանիսլավ։ Սակայն նա այդպես էլ տղա երեխա չունեցավ և այդ անունը կրող չկար։ Բայց, երբ նրա աղջիկը (Իլոնա Բրոնեվիցկայա) տղա երեխա ունեցավ, նրան անվանակոչեցին Ստաս։

Ստասի մանկությունը անց է կացել տատիկի հետ հյուրախաղերի շրջագայություններով, իսկ այդ ժամանակ նրա մայրը զբաղվում էր երաժշտական կարիերայով։ 7 տարեկանում Էդիտա Պիեխայի[1] ցանկությամբ, նա սկսեց հաճախել դաշնամուրի դասերի և երգչախմբի։ 7 տարեկանից էլ նա սկսեց կրել Պիեխա ազգանունը։ Էդիտայի ամուսինը պատերազմի տարիներին մահացել էր և Էդիտա Ստանիսլավովնան որոշել էր, որ նրա ազգանունը պետք է Ստասը կրի։ Հետագա երաժշտական կրթությունը Ստասը շարունակեց Գնեսինների անվան Պետական երաժշտական ուսումնարանում (որը այդպես էլ չավարտեց, որովհետև դասերի բացթողումների համար հեռացվել էր ուսումնարանից)։

2007 թվականին հռչակավոր Էդիտայի հետ դարձան «Մոսկվայի ոսկերչական գործարանի» դեմքը։ Ի դեպ, սա Ռուսաստանի ամենահին գործարաններից էր և պատահական չէր, որ նրանք ընտրել էին այս հայտնի ընտանիքին։ Իր տատիկի հետ նկարահանվել է նաև հազի դեմ դեղամիջոցի գովազդում։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին «Ռուսական Ռադիոյում» կայացավ «Я с тобой» երգի պրեմիերան։

Ստասը ունի 3 ալբոմ՝ «Одна звезда», «Иначе» и "Десять": 15 տեսանյութ («Где буду я», «Расставание», «О тебе», «Напиши мне», «Она не твоя», «На ладони линия», «Новогодняя» «Я лист», «Я и ты», «Мы расстались с тобой», «Старая история», "Девочка на шаре", "Я с тобой", "Зелёный омут", "Счастье") և հարյուրավոր համերգներ։

«Աստղերի ֆաբրիկա» խմբագրել

2004 թվականին Ստասը հաջող անցավ նախընտրական փուլը և դարձավ «Աստղերի ֆաբրիկա-4» հեռուստանախագծի մասնակից։ Հենց «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի ժամանակ գրվեց իր առաջին հիթը՝ «Одна звезда» երգը, որը գրել է կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշը։ Հենց հեռուստանախագծի սկզբում, երբ բոլոր մասնակիցները լրացնում էին հարցաթերթը, Ստասը «Ո՞ւմ հետ կցանկանայիք դուետ երգել» հարցին պատասխանել էր՝ «Վալերիայի»։ Եվ իր երազանքը կատարվեց։ Նա իր համերգներից մեկի ժամանակ Վալերիայի հետ կատարեց «Отпусти меня» երգը։ Հեռուստանախագծի ժամանակ նա երգեց մոտ 20 դուետ։

«Երկրի ձայնը» խմբագրել

2011 թվականին նա մասնակցեց «Ուկրաինայի ձայնը» նախագծին որպես մարզիչ։ Նախագիծը սկսվեց մայիսի 22-ից և Ստասը մյուս մարզիչների հետ, պետք է յուրաքանչյուրը իր խմբի համար 14 մասնակից ընտրեր։ Նրանք ընտրությունը կատարում էին մասնակիցներին չտեսնելով՝ միայն ձայնը լսելով, քանի որ նրան մեջքով հակառակ էին նստած մասնակիցներին[3]։

«Օպերայի Աստղեր» խմբագրել

«Երկրի ձայնը» նախագծից հետո մասնակցեց «Օպերայի Աստղեր» երաժշտական հեռուստանախագծին, որը ցուցադրվում էր ուկրաինական «1+1» հեռուստաալիքով։ Ստասի զուգընկերուհին դարձավ Տամարա Սմիրնովան։

«Երկու աստղ (հեռուստանախագիծ)» խմբագրել

2012 թվականիին Ստաս Պիեխան և Մարիա Կոժեվնիկովան մասնակցեցին հեռուստանախագծի 4-րդ սեզոնին։ Նրանք գրավեցին մրցանակային տեղեր։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ստաս Պիեխան սկսել է ծխել 7 տարեկանից, երբ առաջին անգամ հաճախել էր ամառային ճամբար։ Հիմա նա ազատվել է այդ վնասակար սովորությունից։

Երգիչը չի սիրում լսել իր ձայնը ռադիոյով և իրեն հեռուստացույցով դիտել։ Իր կարծիքով, վոկալը և տեսքը կարող էին էլ ավելի լավ լինել։

Նա միշտ երազել է ստեղծել իր երաժշտական խումբը և կենդանի համերգային ելույթներով հանդես գալ։ Եվ նրա երազանքը կատարվեց։ Նրա համերգների ժամանակ դահլիճը ամբողջությամբ հավաքվում էր ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայուն և Բելառուսիայում։

Ստաս Պիեխան հենց ինքն է աշխատում իր սեփական ոճի վրա, քանի որ նա ոճաբանության և վարասավիրության դպրոց է ավարտել։

 
Ստաս Պիեխան 2010 թվականի մայիսի 19-ին Top Beauty Awards -ի արարողության ժամանակ

Անձնական կյանք խմբագրել

Լեգենդար Էդիտա Պիեխայի թոռնիկը միշտ իր անձնական կյանքը գաղտնի է պահել։ Մինչև 2008 թվականը, երգիչը հանդիպում էր Վիկտորիա Սմիրնովայի հետ, բայց 4 տարի հարաբերություններից հետո նա մեկնում է Լոնդոն սովորելու և ապրելու, և այդ ժամանակ նրանց կապերը խզվում են։ Նրանք ծանոթացել էին «Աստղերի ֆաբրիկա» նախագծի շնորհիվ։ Վիկտորիա Սմիրնովա երգիչ Տիմատիի զարմուհին է։ Պիեխան նույնիսկ նրան նկաարահանել է իր «О тебе» երգի տեսահոլովակում։ 2013 թվականին ամուսնացել է Նատալիա Գորչակովայի հետ, որը նրանից մի տղա ունի։ Նատալիան մոդել է, ապրում է Իսպանիայում, բայց չի մոռանում իր հայրենի քաղաք Սանկտ Պետերբուրգը։ Էդիտա Պիեխան հավանություն էր տվել թոռան ընտրությանը և հայտարարել, որ «Նատաշան պարկեշտ և համեստ աղջիկ է» և հենց այսպիսինն է պետք Ստասին։

Կյանքը համացանցում խմբագրել

Ստաս Պիեխան համացանցի բավական ակտիվ օգտատեր է։ Ստասը ակտիվ օգտվում է Ֆեյսբուք, Ինստագրամ և այլ սոցիալական ցանցերից։ Ստասը կայքերում ակտիվ շփվում է իր երկրպագուների հետ։ ՎԿ կայքում նա ունի իր պաշտոնական էջը։

Գրքեր խմբագրել

Վաղ տարիքից գրում է բանաստեղծություններ։

2008 թվականին հրատարակվել է Ստաս Պիեխայի բանաստեղծությունների գիրքը։

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2005 «Где буду я» Դմիտրի Զախարով «Одна звезда»
2006 «Расставание» Ֆեդոր Բոնդարչուկ «Иначе»
2006 «О тебе» Մաքսիմ Ռոժկով «Иначе»
2007 «Напиши мне» Իրինա Միռոնովա «Иначе»
2008 «Она не твоя» Ալեքսանդր Սոլոխա «Иначе»
2008 «На ладони линия» Պավել Խուդյակով «Десять»
2009 «Новогодняя» Վլադիմիր Յակիմենկո Новогодний сингл
2011 «Я и ты» Կատյա Ցարիկ «Десять»
2011 «Что тебе подарить» Նատալյա Դումա Сингл
2011 «Мы расстались с тобой» Վլադիմիր Լերտ «Десять»
2012 «Старая история» Գեորգիյ Վոլեվ «Десять»
2013 «Девочка на шаре» Մարատ Ադելշին «Десять»
2013 «Я с тобой» Գեորգիյ Վոլեվ TBA
2014 «Зелёный омут» Գեորգիյ Տոիդզե «Десять»
2014 «Счастье» Գեորգիյ Վոլեվ TBA
2015 «Прощай» Ալեքսանդր Իգուդին ТВА
2015 «Несовместимая любовь» Ալան Բադոեվ TBA

Թողարկած սկավառակներ խմբագրել

  • «Одна звезда» (2005)
  • «Иначе» (2008)
  • «Десять» (2013)

Մրցանակներ խմբագրել

Համարվում է «Տարվա երգը» փառատոնի հաղթողը։

  • 2005 - «Ты грустишь» (դուետ Վալերիայի հետ)
  • 2007 - «Я подарю тебе»
  • 2008 - «На ладони линия», «Она не твоя» (դուետ Գրիգորի Լեպսի հետ)
  • 2011 - «Я и ты» (դուետ Սլավայի հետ)
  • 2012 - «Старая история»
  • Հաղթանակ MTV Russia Music Awards 2005 նոմինացիայի «Տարվա երգը» մրցանակաբաշխությունում «Ты грустишь» երգով։
  • 2009 թվականին Գրիգորի Լեպսի հետ հաղթում է «Լավագույն դուետ» մրցանակաբաշխությունում։
  • Հաղթանակ 2011 թվականին «Լավագույն դուետ» մրցանակաբաշխությունում «Я и ты» երգով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Дед Лободы готовил революцию с Че Геварой, а Пьеху внук зовет «бабон» | Новости Украины | Кем были дедушки и бабушки известных политиков и артистов. | СЕГОДНЯ
  2. «Биография Стаса Пьехи».
  3. ««Голос країни»: первый кастинг завершен / Новости FM и TV / FM-TV». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստաս Պիեխա» հոդվածին։