Ստանկա Զլատևա

բուլղարացի մարզուհի

Ստանկա Զլատևա Խրիստովա (բուլղար․՝ Станка Златева Христова, մարտի 1, 1983(1983-03-01), Կրուշարե, Sliven, Սլիվենի մարզ, Բուլղարիա), բուլղարացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2008 և 2012), աշխարհի, Եվրոպայի և Բուլղարիայի բազմակի չեմպիոն։ Առաջին բուլղարացի կինն է, որը մասնակցել է Օլիմպիական խաղերի կանանց ըմբշամարտին 2004 թվականին Աթենքում։

Ստանկա Զլատևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 1, 1983(1983-03-01) (41 տարեկան)
Ծննդավայր՝Կրուշարե, Sliven, Սլիվենի մարզ, Բուլղարիա
Ակումբ՝Levski Sofia?[1]
Հասակ՝163 սանտիմետր[1]
Քաշ՝72 կիլոգրամ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1983 թվականի մարտի 1-ին Բուլղարիայի Սլիվեսնսկի շրջանի Կրուշարե գյուղում։

1997 թվականից զբաղվել է ազատ ըմբշամարտով։ Ավարտել է Յամբոլ քաղաքի «Պեր դե Կուբերտեն» մարզադպրոցը։ Նրա առաջին մարզիչը եղել է Դեմիր Դեմիրևը, հետո՝ հանրահայտ բուլղարացի մարզիչ Սիմեոն Շչերևը։ Հանդես է եկել «Ըմբշամարտ և սամբա» (Յամբոլ), «Վասիլ Իլիև» (Կյուստենդիլ), «Լևսկի» (Սոֆիա) ակումբներում։

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հնգակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է։ Պեկինի 2008 թվականի և 2012 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերում ստացել է արծաթե մեդալ[2]։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ տարել է Բուլղարիայի դրոշը։

2007, 2010 և 2011 թվականներին ճանաչվել է Բուլղարիայի տարվա մարզուհի։ 2016 թվականին ավարտել է մարզուհու գործունեությունը և անցել է մարզչական աշխատանքի։

ԶԼՄ ելույթներ

խմբագրել

2013 թվականին Զլատևան հաղթել է Բուլղարիայի VIP Brother տարբերակում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www.olympicchannel.com/en/athletes/detail/stanka-zlateva/
  2. Stanka Zlateva Hristova - Olympic Athlete | London 2012 (անգլ.)
  3. «Станка Златева спечели „Вип Брадър 2013", oлимпийската ни медалистка събра най-висок процент зрителски вот» (Bulgarian). topsport.bg. 2013 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանկա Զլատևա» հոդվածին։