Ստանիսլավ Նեյման
Ստանիսլավ Կոստկա Նեյման (անգլ.՝ Neumann, հունիսի 5, 1875[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][2][3][…] - հունիսի 28, 1947[4][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][3][5][…]), չեխ բանաստեղծ, Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետ (1945)։
Ստեղծագործություններ
խմբագրելԱռաջին բանաստեղծությունները գրել է բանտում, ուր նա ընկել էր 1893 թվականին որպես չեխ ուսանող և բանվոր երիտասարդության «Օմլադինա» կազմակերպության մասնակից։ 1890-ական թվականներին հարել է սիմվոլիզմին («Ես նոր կյանքի առաքյալն եմ», 1896 թ., ժողովածու)։ 1900 թվականի սկզբին Նեյմանը մերձեցել է բանվորական շարժման անարխիստակոմունիստական թևի հետ։ Բանաստեղծությունների ժողովածուներում փառաբանել է կռվի ելնող ժողովրդի զանգվածներին («Երազ հուսալքվածների ամբոխի մասին և այլ բանաստեղծություններ», 1903 թ.), արտացոլել ազգային-ազատագրական պայքարը («Չեխական երգեր», 1910 թ.)։ 1914 թվականին հրատարակել է «Անտառների, բլուրների և շրերի գիրք» բնանկարային ու փիլիսոփայական քնարերգության ժողովածուն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին դիմել է ուրբանիստական մոտիվների («Նոր երգեր», 1918 թ., ժողովածու)։ Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ[փա՞ստ] անցել է մարքսիստական դիրքերը, մասնակցել է Չեխոսլովակիայի կոմկուսի ստեղծմանը։ Խմբագրական գործունեության, հրապարակախոսության ասպարեզում հանդես է եկել որպես այսպես կոչված՝ «պրոլետարական արվեստի» տեսաբան ու կրքոտ պրոպագանդիստ։ «Կարմիր երգեր» (1923 թ.) ժողովածուն դարձել է սոցիալիստական ռեալիզմի առաջին ստեղծագործություններից մեկը չեխական պոեզիայում։ 1930-1940-ական թվականներին ակտիվ մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը, որին է նվիրված «Սիրտ և ամպեր» (1935 թ.), «Երկրային հորիզոնների սոնատ» (1937 թ.), «Անհուն տարի» (1945 թ.), «Ժանտախտավոր տարիներ» (1946 թ.) աշխատանքները։ Հրատարակվել են նաև Նեյմանի «Ոսկե ամպ» (1932 թ.) վեպը, հրապարակախոսական, ռեպորտաժային և մեմուարային գրքեր, գիտամասսայական մենագրություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Нейман Станислав Костка // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Նեյման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 220)։ |