Ստանիսլավ Լեոնովիչ

Ստանիսլավ Լեոնովիչ (ռուս.՝ Станислав Викторович Леонович, հուլիսի 22, 1958(1958-07-22), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2022(2022-07-01), Ֆրանսիա[1]). նախկին խորհրդային գեղասահորդ, Խորհրդային Միության զուգասահքի եռակի չեմպիոն։ Այժմ՝ մենասահորդների և սպորտային պարազույգերի մարզիչ Ֆրանսիայում։

Ստանիսլավ Լեոնովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Станислав Викторович Леонович
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 22, 1958(1958-07-22)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 1, 2022(2022-07-01) (63 տարեկան)
Մահվան վայր՝Ֆրանսիա[1]
Մարզիչ(ներ)՝Ստանիսլավ Ժուկ

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982): ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1988):

Սպորտային կարիերաԽմբագրել

Սահել սկսել է 7 տարեկանից՝ ԲՍԱ ակումբում (Սվերդլովսկ)։ Այնուհետև զույգ կազմելով Տատյանա Մուրատովայի հետ՝ մարզվել է Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ՝ ներկայացնելով «Սպարտակ» ակումբը[2]։ 1977 թվականին դարձել է սպորտի վարպետ։ 1977-78 թթ. մրցաշրջանից հանդես է եկել Մարինա Պեստովայի հետ։ Զույգի մարզիչն է դառնում Ստանիսլավ Ժուկը։ 1977 թվականի դեկտեմբերին «Московские новости» թերթի մրցանակի համար մրցաշարում նրանք զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների IV Ձմեռային սպարտակիադայում զույգը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Այս հաջողությունների շնորհիվ նրանք ընդգրկվում են ԽՍՀՄ ազգային հավաքականում։ Իրենց առաջին աշխարհի առաջնությունում զույգը կատարում է մեկ ձեռքով բարդ պահումներ, երկու պտույտ՝ եռակի լուց և եռակի ֆլիպ։ 1980 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջին անգամ ստանում են բրոնզե մեդալ։ Ս. Ա. Ժուկը ազատ ծրագրում մտցնում է քառակի պտույտում երկու պահում (դրանցից մեկը կատարվեց մեկ ձեռքով)։ 1981 թվականի ԽՍՀՄ առաջնության ազատ ծրագրի անհաջող ելույթի պատճառով զույգը չհայտնվեց ազգային հավաքականում և բաց թողեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները։

Այնուամենայնիվ, հաջորդ տարին նրանց ամենահաջողակ մրցաշրջանն էր։ Զույգը հաղթում է ԽՍՀՄ առաջնությունը և Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում (1982) զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Դա հիմնականում պայմանավորված էր ծրագրի բարդացումով, որի մեջ ներառված էր բարդ պտույտ-ակսելը երեք ու կես պտույտով։ ԽՍՀՄ առաջնությունում երկրորդ հաղթանակից հետո 1983 թվականի Աշխարհի առաջնությանը Պեստովա/Լեոնովիչ զույգը անհաջող հանդես եկավ (պարընկերուհին եռակի սալխ նետման և կրկնակի ակսել ցատկի ժամանակ վայրէջք կատարեց զույգ ոտքով, արդյունքում դրանք չհաշվեցին), և զույգն ավարտեց իր սիրողական կարիերան։

Բարեկազմ, փխրուն, ցածրահասակ Մարինա Պեստովան և հակառակը` բարձրահասակ, աթլետիկ Ստանիսլավ Լեոնովիչը որպես զույգ զարմանալիորեն ներդաշնակորեն էին դիտվում սառույցի վրա և, համապատասխանաբար, հիմնված էին զույգով կատարված էլեմենտների վրա՝ տարբեր բարդ պահումներ։ 1977/78թթ. ազատ ծրագրում կատարեցին յոթ պահում՝ թեքումներ, տոդես և այլն։

Գեղասահքի պատմություն է մտել երկու զույգի ցուցադրական ելույթ՝ Չերկասովա/Շախրայ և Պեստովա/Լեոնովիչ (իսկ հետո նույնիսկ երեք՝ Պերշինա/Ակբարով), ովքեր սառույցի վրա շարժվում և էլեմենտները կատարում էին սինխրոն (երաշժ.՝ Ա. Զացեպին «Երգ արջերի մասին»)։

Մարզչական գործունեությունԽմբագրել

Ավարտելով կարիերան՝ Լեոնովիչն անցավ մարզչական գործունեության։ Սկսեց մարզել Գորդեևա/Գրինկով զույգին։ ԲԿՄԱ-ի ղեկավարության հետ Ս. Ա. Ժուկի կոնֆլիկտից հետո վերջինիս մոտից Լեոնովիչի ղեկավարությամբ մարզվելու են տեղափոխվում Ա. Կոնդրաշովան, Ա. Ֆադեևը, վերադառնում է Գորդեևա/Գրինկով զույգը, ում էլ Լեոնովիչը 1988 թվականին տարավ դեպի ոսկին։ 1990-ականների սկզբներին տեղափոխվել է Գրենոբլ (Ֆրանսիա), այնտեղ 2 տարի աշխատել է երեխաների հետ, հիմնականում՝ մենասահորդների հետ, եղել է նաև Փարիզում, որտեղ խորհրդատուն էր Աբիտբոլ/Բերնադի, ինչպես նաև այլ զույգերի[3]։ 1993-98 թվականներին ապրել և աշխատել է Ամնեվիլում[3]։ 1998 թվականից աշխատում է Փարիզի «Բերսիում»։ Մարզել է Աբիտբոլ/Բերնադի զույգին, այնուհետև մենասահորդուհի Վանեսսա Գյուսմերոլիին, Մարիլեն Պլա/Յաննիկ Բոներ[4] զույգին և այլոց։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է նախկին գեղասահորդուհի Օլգա Մակարովայի հետ, ով էլ օգնում է նրան սաների համար ծրագրեր բեմադրել։ Զույգն ունի երկու դուստր։

Սպորտային ձեռքբերումներԽմբագրել

  • Մ. Պեստովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1977—1978 1978—1979 1979—1980 1980—1981 1981—1982 1982—1983
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 5 3 2 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 7 4 3 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 1 4 1 1

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել