Ստանիսլավ Գենադևիչ Բոնդարենկո (ռուս.՝ Станислав Геннадьевич Бондаренко, հուլիսի 2, 1985(1985-07-02)[1][2], Դնեպրորուդնոե[2]), կինոյի և թատրոնի դերասան, 2021 թվականին սկսել է աշխատել Մոսսովետի անվան թատրոնում։

Ստանիսլավ Բոնդարենկո
ռուս.՝ Станислав Бондаренко
Ծնվել էհուլիսի 2, 1985(1985-07-02)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԴնեպրորուդնոե[2]
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (2006)[2]
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ստանիսլավ Բոնդարենկոն ծնվել է 1985 թվականի հուլիսի 2-ին ՈՒԽՍՀ Զապորժիեի մարզի Դնեպրոպրուդնի քաղաքում։ Ծնողները վաղ ամուսնալուծվել են, և տղային դաստիարակել է խորթ հայրը։ Նա ունի ավագ եղբայր՝ Ալեքսանդրը և երկվորյակ քույրեր՝ Սնեժանան և Սվետլանան[3]։ Մանկուց զբաղվել է սպորտով, հաճախել թենիսի, կարատեի, թեկվոնդոյի, ֆուտբոլի, լողի խմբակներ։ Զբաղվել է «Горняк» մշակույթի տան պարահանդեսային պարերի ստուդիայում[4]։

1996 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Դպրոցն ավարտելուց հետո Ստանիսլավ Բոնդարենկոն ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, բայց հետո կտրուկ փոխել է իր որոշումը և ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ՝ Վալենտին Վասիլևիչ Տեպլյակովի և Պավել Օսիպովիչ Խոմսկու կուրս։ Երրորդ կուրսից սկսել է նկարահանվել կինոյում։ 2005 թվականին СТС հեռուստաալիքով թողարկվել է նրա մասնակցությամբ «Սիրո թալիսման» սերիալը, որն առաջին սերիայից հաջողություն է ունեցել[3][5]։

ԳԻՏԻՍ-ի չորրորդ կուրսում սովորելիս հրավիրվել է Մոսսովետի անվան թատրոն՝ կատարելու գլխավոր դեր (Ռենցո) Վիկտոր Շամիրովի բեմադրած «Նշանադրվածները» ներկայացման մեջ[4][6]։ 2006 թվականի մարտի 8-ին Մոսսովետի անվան թատրոնի բեմում տեղի է ունեցել Գաբրիելյա Զապոլսկայայի պիեսի հիման վրա «Պանի Դուլսկայի բարոյախրատականությունը» ներկայացման պրեմիերան, որտեղ Բոնդարենկոն կատարել է գլխավոր հերոսուհու (Վալենտինա Տալիզինա) որդու՝ Զբիշեկի դերը[7]։ 2010 թվականին ստացել է Զուրիկոյի դերը Մոսսովետի թատրոնի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ներկայացման մեջ[8][9]։

Այս տարիներին Բոնդարենկոն թատրոնում աշխատանքին զուգահեռ նկարահանվել է լիամետրաժ ֆիլմերում և սերիալներում։ Ստանիսլավ Բոնդարենկոն ճանաչման է արժանացել «Սիրո թալիսման» հեռուստասերիալում կատարած Պավել Ուվարովի դերի շնորհիվ, իսկ «Գավառացի կինը» (ռուս.՝ «Провинциалка», 2008) սերիալում աշխատելուց հետո Բոնդարենկոյի համար ամրապնդվել է ռուսական կինեմատոգրաֆիայի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկի կարգավիճակը[3], որն ավելի ուշ նա բազմիցս հաստատել է («Լյուբա։ Սեր» (ռուս.՝ «Люба. Любовь», 2011), «Իշխանուհին Խրուշչովկայից» (ռուս.՝ «Княжна из Хрущёвки», 2012), «Վերադարձրու իմ սերը» (ռուս.՝ «Верни мою любовь», 2014) և այլն)։

2016 թվականին Բոնդարենկոն Մոսկվայի Գուբեռնսկի թատրոնի բեմում կատարել է գլխավոր դերը «Կալիգուլա» պլաստիկ ներկայացման մեջ[10][11]։ Այս աշխատանքում, որտեղ բառերի փոխարեն դերասանները ստեղծում էին գեղարվեստական կերպարներ պլաստիկայի միջոցով, նրա խաղընկերուհին եղել է Մեծ թատրոնի պրիմա-բալերինա Մարիա Ալեքսանդրովան[12]։

Բացի ստացիոնար թատրոնից, Բոնդարենկոն մասնակցում է անտրեպրիզային բեմադրությունների։ Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայի պիեսի հիման վրա բեմադրված «Տղամարդկանց որս» ներկայացման մեջ նրա հետ խաղում են Իվան Ժիդկովը, Նաստասյա Սամբուրսկայան և Աննա Միխայլովսկայան[13][14][15][16]։ Համագործակցում է «Սյուժե» թատերական ընկերության հետ։ Ստացել է գլխավոր դերը Յուրի Պոլյակովի «Այծիկը կաթի մեջ» (ռուս.՝ «Козлёнок в молоке») վեպի հիման վրա բեմադրված «Ֆորտունայի անիվը» ներկայացման մեջ։ Բեմում Բոնդարենկոյի գործընկերը Գլաֆիրա Տարխանովան[17]։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարին Մոսկվայի կառավարության համերգասրահի բեմում, իսկ հետո անշլագով ներկայացվել է «Տագանկայի դերասանների ընկերակցություն» թատրոնում[18]։

2016 թվականին ստացել է «Տեատրալի աստղ» հանդիսատեսի համակրանքի մրցանակը «երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում (Մոսսովետի անվան թատրոնի «Не всё коту масленица» ներկայացման մեջ կատարած Իպոլիտի դերի համար)[19], իսկ 2017 թվականին ստացել է նույն մրցանակը «թատերական դերասանի լավագույն դերը կինոյում» անվանակարգում («Փախստական» (ռուս.՝ «Беглец») ֆիլմում Նիկիտա Տելեգինի դերի համար)[20][21]։

2016 թվականին Վրաստանի սպորտային պարահանդեսային պարերի հնգակի չեմպիոն Նիկե Քեշելավայի հետ դարձել է Վրաստանում անցկացված «Պարում են աստղերը» նախագծի վեցերորդ սեզոնի հաղթող[22]։

2018-2020 թվականներին կատարել է լրագրող Դմիտրի Պոլույանովի գլխավոր դերը ռեժիսոր Նատալյա Միկրյուկովայի «Տասը նետ մեկի համար» (ռուս.՝ «Десять стрел для одной»), «Սուզորդ մարգարիտների հետևից» (ռուս.՝ «Ныряльщица за жемчугом»), «Մահացու թրեյնինգ» (ռուս.՝ «Смертельный тренинг»), «Մահվան դասընկերներ» (ռուս.՝ «Одноклассники смерти») դետեկտիվ մինի-սերիալում, որը նկարահանվել է Աննա և Սերգեյ Լիտվինովների վեպերի հիման վրա։ Նրա խաղընկերն է եղել դերասանուհի Եկատերինա Կոպանովան[23], որի հետ Բոնդարենկոն դրանից առաջ նկարահանվել էր «Հրաշքին սպասելով» (ռուս.՝ «В ожидании чуда»

2020 թվականին դերասանի մասնակցությամբ նկարահանվել են հինգից ավելի կինոնախագծեր, որոնց թվում են «Ռոսիա-1» հեռուստաալիքի համար «Ռուսսկոյե» կինոընկերության ստեղծած մի քանի սերիալները[24][25][26]։

Ստանիսլավ Բոնդարենկոն Մոսսովետի անվան թատրոնի թատերախմբի դերասան է և ներգրավված է նրա խաղացանկի ներկայացումներում, այդ թվում՝ «Որքան կարևոր է լուրջ լինելը» (Ջեկ Ուորդինգ), «Պանի Դուլսկայայի բարոյախրատականությունը» (Զբիշկո), «Не всё коту масленица» (Իպոլիտ)[21]։

Ըստ Кино-театр.ру պորտալի՝ Բոնդարենկոն զբաղեցրել է 2-րդ տեղը «Ամենահայտնի դերասանների և դերասանուհիների ցուցակում» 2020 թվականի արդյունքներով[27][28]։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականին Ստանիսլավ Բոնդարենկոն ամուսնացել է դերասանուհի Յուլիա Չիպլիևայի հետ, ում հետ ծանոթացել է ԳԻՏԻՍ-ում սովորելու ժամանակ։ 2009 թվականին ծնվել է զույգի որդին՝ Մարկը, իսկ 2015 թվականին նրանք բաժանվել են[29][30]։

Երկրորդ կինը մոդել և գործարար Աուրելիա Ալեխինան է։ 2017 թվականի նոյեմբերին ծնվել է զույգի առաջին դուստրը՝ Ալեքսիան, իսկ 2019 թվականի մարտին՝ Միքայելան[30]։

Մրցանակներ խմբագրել

  • 2016 թվական - «Տեատրալի աստղ» հանդիսատեսի համակրանքի մրցանակ «երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում («Не всё коту масленица» ներկայացման մեջ Իպոլիտի դերի համար (Մոսսովետի անվան թատրոն)[19][21],
  • 2017 թվական - «Տեատրալի աստղ» հանդիսատեսի համակրանքի մրցանակ «կինոյում թատերական դերասանի լավագույն դեր» անվանակարգում (Մուրադ Ալիևի «Փախստական» ֆիլմում կատարած գլխավոր դերի (Նիկիտա Տելեգին) համար[20][21]։
  • 2017 թվական - Մոսկվայի քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում «Թատերական արվեստ» անվանակարգում («Не всё коту масленица» ներկայացմանը մասնակցելու համար, Մոսսովետի անվան թատրոն)[21][31]։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

  • Обручённые – Մոսսովետի անվան թատրոն
  • Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը – Մոսսովետի անվան թատրոն
  • «Casting/Кастинг» – Մոսսովետի անվան թատրոն
  • 1933 թվականի ծովային ճանապարհորդությունը — Մոսսովետի անվան թատրոն
  • Ինչքան կարևոր է լինել լուրջ – Մոսսովետի անվան թատրոն
  • Не всё коту масленица – Մոսսովետի անվան թատրոն[32]
  • Պանի Դուլսկայայի բարոյախրատականությունը – Մոսսովետի անվան թատրոն
  • Կալիգուլա — Նահանգային թատրոն
  • Նրա սիրուհու որդիները – Անտրեպրիզի ժամանակակից թատրոն
  • Ճակատագրի անիվը – «Սյուժե» թատերական ընկերությունը
  • Տղամարդկանց որդ – «Մեգապոլիս» թատերական գործակալություն

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 2005 – Սիրո միայնություն (ռուս.՝ Одиночество любви) – Եվգենի
  2. 2005 – Սիրո թալիսման (ռուս.՝ Талисман любви)
  3. 2006 – Կրակից ու լույսից (ռուս.՝ Из пламя и света)
  4. 2006 – Կապիտանի երեխաները (ռուս.՝ Капитанские дети)
  5. 2006 – Զգո՛ւյշ, շիկահերներ են (ռուս.՝ Осторожно, блондинки!)
  6. 2007Հրաշքի սպասումով (ռուս.՝ В ожидании чуда) – Մարատ
  7. 2007 – Մեղք (ռուս.՝ Грех) – Վիկտոր Զավյալով (գլխավոր դեր)
  8. 2007 – Թակարդ (ռուս.՝ Капкан)
  9. 2007 – Նրա սիրուհու որդիները (ռուս.՝ Сыновья его любовницы)
  10. 2008 – Կինը, որը հակված չէ խարդախությունների (ռուս.՝ Женщина, не склонная к авантюрам)
  11. 2008 – Գեղեցկությունը պահանջում է․․․ (ռուս.՝ Красота требует…)
  12. 2008 – Պլատոն (ռուս.՝ Платон) – Բաներաս
  13. 2008 – Գավառուհին (ռուս.՝ Провинциалка)
  14. 2008 – Սթրիթռեյսերներ (ռուս.՝ Стритрейсеры) – Դոկեր
  15. 2008Միասին երջանիկ (ռուս.՝ Счастливы вместе) – Դիմա Մորոզով
  16. 2010 – Փնտրում եմ քեզ (ռուս.՝ Ищу тебя)
  17. 2010 – Նանոսեր (ռուս.՝ Нанолюбовь) – Արտյոմ Եվգենևիչ Սկվորցով
  18. 2010 – Սրտից սիրտ (ռուս.՝ От сердца к сердцу)
  19. 2011 – Կամենսկայա-6 (ռուս.՝ Каменская-6)
  20. 2011 – Լյուբա։ Սեր (ռուս.՝ Люба. Любовь)
  21. 2011 – Ոչ սիրելի (ռուս.՝ Нелюбимый)
  22. 2011 – Ճակատագրի համբույրը (ռուս.՝ Поцелуй судьбы)
  23. 2011 – Պատահական վկան (ռուս.՝ Случайный свидетель)
  24. 2011 – Ամառվա չորս եղանակ (ռուս.՝ Четыре времени лета)
  25. 2012 – Լուսավոր կլինի օրը (ռուս.՝ Будет светлым день)
  26. 2012 – Քասթինգ (ռուս.՝ Кастинг) – Էդուարդ Գրացիանսկի
  27. 2012 – Княжна из хрущёвки
  28. 2012 – Հաջողություն կլինի սիրո մեջ (ռուս.՝ Повезет в любви)
  29. 2012 – Путейцы-3 – Կոչետով, Մարինայի ամուսինը
  30. 2012 – Ինքնակոչը (ռուս.՝ Самозванка)
  31. 2013 – Ոսկե վանդակ (ռուս.՝ Золотая клетка) – Ֆարհադ Կասումով
  32. 2013 – Երջանկության պատրանք (ռուս.՝ Иллюзия счастья) – Յուրի Վասիլև
  33. 2013 – Խորթ քույրը (ռուս.՝ Сводная сестра)
  34. 2013 – Լեռնագնացուհին (ռուս.՝ Скалолазка) – Արթուր
  35. 2013 – Ինչ են ուզում տղամարդիկ (ռուս.՝ Чего хотят мужчины) – Ալեքսեյ Ռիբակով
  36. 2014 – Վերադարձրու իմ սերը (ռուս.՝ Верни мою любовь) – Վլադ Օռլով
  37. 2014 – Վայրենին-4 (ռուս.՝ Дикий-4)
  38. 2014 – Գեղեցկուհիները (ռուս.՝ Красотки)
  39. 2014 – Սիրում է, չի սիրում (ռուս.՝ Любит – не любит)
  40. 2014 – Իմ մայրը դեմ է (ռուս.՝ Моя мама против)
  41. 2014 – Հին կալվածքի կալանավորը (ռուս.՝ Узник старой усадьбы)
  42. 2015 – Անկան Մոլդովանկայից (ռուս.՝ Анка с Молдаванки) – Նիկոլայ Վասիլև
  43. 2015 – Հանուն սիրո (ռուս.՝ Во имя любви)
  44. 2015Մայրիկներ (ռուս.՝ Мамочки) – Ստեպան Մակարով
  45. 2015 – Չհորինված կյանք (ռուս.՝ Непридуманная жизнь)
  46. 2016 – Փախստականը (ռուս.՝ Беглец)
  47. 2016 – Ինտիմ չառաջարկել (ռուս.՝ Интим не предлагать)
  48. 2016 – Հարսնացուն (ռուս.՝ Невеста) – Պավել
  49. 2016 – Հիշողության գետը (ռուս.՝ Река памяти)
  50. 2015 – (ռուս.՝ Провокатор – Александр Терехов)
  51. 2016 – Սելֆի (ռուս.՝ Селфи)
  52. 2016 – Երեք թագուհի (ռուս.՝ Три королевы) – Սերգեյ
  53. 2017 – Королева при исполнении
  54. 2017 – Մահվան այն կողմում (ռուս.՝ По ту сторону смерти) – Վիկտոր Լեբեդև
  55. 2018 – Տասը նետ մեկի համար (ռուս.՝ Десять стрел для одной) – Դմիտրի Պոլույանով (գլխավոր դեր)
  56. 2018 – Մարգարիտների հետևից սուզվողը (ռուս.՝ Ныряльщица за жемчугом) – Դմիտրի Պոլույանով (գլխավոր դեր)
  57. 2018 – Արևածագն Ադամի լեռան վրա (ռուս.՝ Рассвет на горе Адама) – Ստաս
  58. 2018 – Մահացու թրեյնինգ (ռուս.՝ Смертельный тренинг) – Դմիտրի Պոլույանով (գլխավոր դեր)
  59. 2019 – Թավշե սեզոն (ռուս.՝ Бархатный сезон) – Գորան
  60. 2019 – Մեծ երկինք (ռուս.՝ Большое небо) – Չերտկով
  61. 2019 – Պատանդները (ռուս.՝ Заложники) – Միխայիլ
  62. 2019 – Օձեր և սանդուղքներ (ռուս.՝ Змеи и лестницы) – Բորիս Ավգուստ
  63. 2020 – Լավագույն ամուսինը (ռուս.՝ Самый лучший муж)
  64. 2020 – Երբ ժամացույցը զարկում է 12-ը (ռուս.՝ Когда часы 12 бьют)
  65. 2020 – Հիշիր ինձ (ռուս.՝ Помни меня)
  66. 2020 – Մահվան համադասարանցիները (ռուս.՝ Одноклассники смерти) – Դմիտրի Պոլույանով (գլխավոր դեր)
  67. 2021 – Ինկուբատոր (ռուս.՝ Инкубатор)
  68. 2021 – Արծվիկի լեգենդները (ռուս.՝ Легенды Орлёнка)
  69. 2021 – Մասնավոր կյանք (ռուս.՝ Частная жизнь)

Մասնակցություն երաժշտական և հեռուստատեսային նախագծերի խմբագրել

  • 2010 – նկարահանվել է Ժասմինի «Ресничка» տեսահոլովակում[33]
  • 2016 – նկարահանվել է SALLY-ի «Шанс» տեսահոլովակում[34]
  • 2016 – զբաղեցրել է առաջին տեղը «Պարում են աստղերը» (Վրաստան) նախագծում
  • 2020 – նկարահանվել է Մոտի «Гудки» տեսահոլովակում[35]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Серикова Ю. Герой-любовник или примерный семьянин: кто такой Станислав Бондаренко // Cosmopolitan. 2020. 22 июля.
  4. 4,0 4,1 Станислав Бондаренко: «Первый урок плавания дал мне отец» // Культура. 2011. № 9 (7769). С. 12.
  5. Виноградов М. «Какая у вас классная семья»: Станислав Бондаренко показал трогательное фото с женой и дочерьми // Домашний очаг. 2020. 3 апреля.
  6. Станислав Бондаренко(չաշխատող հղում) // Телеканал «Россия — Культура». 2017.
  7. Полька-бабушка // Коммерсантъ. 2006. 14 марта.
  8. «Я, бабушка, Илико и Илларион»: наивно? — супер! // Ваш досуг. 2010. 10 июля.
  9. Шендерова А. Станислав Бондаренко: в любом деле нужна мотивация (интервью) // Театральная афиша. 2016. № 7. С.27-37.
  10. Сергей Безруков и Станислав Бондаренко приглашают на спектакль «КАЛИГУЛА» // Московский Губернский театр (МГТ). 2017. 30 марта.
  11. Козлова Н. «Калигула» вошёл в историю Московского Губернского театра // Мир женской политики. 2016. 28 декабря.
  12. Карпенко Е. Равшана Куркова, Катерина Шпица и другие артисты спектакля «Калигула» в фотосессии HELLO! // HELLO! 2016. 17 декабря.
  13. Настасья Самбурская расскажет псковичкам, как правильно устраивать охоту на мужчин // ЦДИ ПО. 2020. 5 января.
  14. В Казани покажут комедию «Охота на Мужчин» со звездным актёрским составом // Татаринформ. 2019. 9 октября.
  15. Хабиб Нурмагомедов потребовал наказать ответственных за показ спектакля с полураздетыми актёрами в Махачкале. Власти оправдываются, актёры извиняются // Meduza. 2019. 26 декабря.
  16. Рыбина Ю. «Охота на мужчин» не вписалась в традиции Коммерсантъ 2019. 26 февраля.
  17. Актриса Глафира Тарханова: «Мы с мужем не смотрим друг на друга» // Амурская правда. 2016. 28 сентября.
  18. Бурулёва Ю. Сатирическая комедия «Колесо фортуны» стремительно мчится на поиски «Культурного кода эпохи» // World Podium. 2016. 12 марта.
  19. 19,0 19,1 Сутыка Д. Станислав Бондаренко: «Эта роль на сопротивление» // Звезда театрала. 2016. 7 декабря.
  20. 20,0 20,1 Станислав Бондаренко стал победителем премии «Звезда театрала» // Звезда театрала. 2017. 4 декабря.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Станислав Бондаренко. Официальный сайт театра имени Моссовета
  22. Российский актёр Станислав Бондаренко стал победителем грузинского теле-шоу «Танцуют звезды» Արխիվացված 2020-09-23 Wayback Machine // Новости-Грузия. 2016. 28 июня.
  23. Шлионская И. Брат и сестра Литвиновы: «для хорошего кино нужно, чтобы звёзды совпали»(չաշխատող հղում) //yeopen.com. 2018. 31 июля.
  24. Завершились съёмки полнометражного фильма "Легенды «Орлёнка» // Кубанские новости. 2020. 26 октября.
  25. В столице снимают новый сериал «Частная жизнь» Արխիվացված 2020-11-16 Wayback Machine //Russia.tv. 2020. 23 сентября.
  26. Компания «Русское» снимает для «России 1» два сериала со звездами Андреем Чернышовым и Евгением Морозовым // tricolortvmag.ru. 2020. 28 августа.
  27. Антон Батырев и Мария Куликова возглавили список самых популярных актёров года // Кино-Театр. Ру. 2020. 14 декабря.
  28. Антон Батырев и Мария Куликова стали самыми популярными российскими актёрами года //ТАСС. 2020. 14 декабря.
  29. Актер сериала «Каменская» Станислав Бондаренко: «Супруга обвиняла меня в изменах» // StarHit. 2019. 8 февраля.
  30. 30,0 30,1 Стас Бондаренко стал отцом в третий раз // StarHit. 2019. 26 марта.
  31. Балуева А. Станислав Бондаренко: «Нельзя жить, как на стекле микроскопа» // Звезда театрала. 2017. 25 февраля.
  32. Райкина М. Классический Островский оставил современных купцов в дураках // Московский комсомолец. 2016. 8 февраля.
  33. Ello ՅուԹյուբում
  34. StarPro ՅուԹյուբում
  35. Мот ՅուԹյուբում

Արտաքին հղումներ խմբագրել