Ստամոքսաղիքային թափածակում
Ստամոքսաղիքային թափածակում, անցք, որն առաջանում է ստամոքսաղիքային տրակտի պատում[1]։ Ստամոքսաղիքային տրակտը ներառում է կերակրափողը, ստամոքսը, բարակ աղին և հաստ աղին[1]։ Արտահայտվում է խիստ որովայնային ցավով[1]։ Երբ թափածակումը գտնվում է ստամոքսի կամ բարակ աղու մոտակա հատվածում ՝ ցավի առաջացումը հանկարծակի է, իսկ հաստ աղու հատվածում տեղակայվելու դեպքում այն կարող է ավելի աստիճանական բնույթ կրել[1]։ Ցավը սովորաբար մշտական բնույթ է կրում[1]։ Որպես թափածակման բարդություն կարող է առաջանալ՝ սեպսիս, սրտի զարկերի հաճախացում, հաճախացած շնչառություն, տենդ և գիտակցության մթագնում[1]։
Ստամոքսաղիքային թափածակում | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 569.83 և 863.9 |
ՀՄԴ-10 | K63.1 |
Թափածակման պատճառներ կարող են հանդիսանալ վնասվածքները (դանակով հասցված վերքը, կոշտ և սուր առարկա ուտելը) կամ բժշկական հետազոտությունները, ինչպես օրինակ՝ կոլոնոսկոպիան, աղիների խցանումը կամ ոլորումը, հաստ աղիքի քաղցկեղը, դիվերտիկուլիտը, ստամոքսի խոցը, իշեմիկ կոլիտը և մի շարք վարակներ ներառյալ C. difficile -ն[1]։ Թափածակման հետևանքով աղիքային պարունակությունը թափանցում է որովայնի խոռոչ[1]։ Աղիքային բակտերիաների որովայնի խոռոչ թափանցումը հանգեցնում է պերիտոնիտի, որն էլ հետագայում կարող է թարախակույտի առաջացման պատճառ դառնալ[1]։ Ստամոքսի թափածակումը կարող է հանգեցնել քիմիական պերիտոնիտի` ստամոքսահյութի դեպի որովայնի խոռոչ անցման պատճառով[1]: Համակարգչային շերտագրությունը սովորաբար ախտորոշման նախընտրելի մեթոդ է համարվում։ Իսկ որովայնի ազատ գազը հաճախ կարելի է տեսնել ընդհանուր ռենտգեն պատկերով[1]։
Թափածակումը պահամջում է անհետաձգելի վիրաբուժական միջամտություն` ախտորոշիչ լապարատոմիայի ձևով[1]։ Սովորաբար դա իրականացվում է ներերակային հեղուկների ներմուծման և հակաբիոտիկների օգտագործման հետ միասին[1]։ Կարող են օգտագործվել տարբեր հակաբիոտիկներ, ինչպիսիք են՝ պիպերացիլին/տազոբակտամ կամ ցիպրոֆլոքսացին/մետրոնիդազոլ համադրությունը[2][3]։ Երբեմն թափածակված հատվածը փակում են կարերով, մինչ դեռ շատ հաճախ աղիքային ռեզերվացիա անելու անհրաժեշտություն է առաջանում[1]։ Նույնիսկ առավելագույն բուժման դեպքում մահվան ռիսկը կարող է լինել 50%[1]։ Ստամոքսի խոցի հետևանքով առաջացած թափածակումը հայտնաբերվում է տարեկան 10.000 մարդուց 1-ի մոտ, իսկ դիվերտիկուլիտից առաջացածը հանդիպում է մոտավորապես10.000 մարդուց 0,4-ի մոտ[4][5]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՆշաններն ու ախտանիշները կարող են ներառել էպիգաստրիալ ցավը, որը միջին գծի աջ կողմում է և վկայում է դուոդենալ խոցի թափածակման մասին։ Ստամոքսի խոցի թափածակման ժամանակ ի հայտ է գալիս այրող ցավ էպիգաստրիալ շրջանում փորփքանքի և դիսպեպսիայի հետ զուգակցված։
Աղիքային հատվածում թափածակման ժամանակ ցավն սկսվում է թափածակման հատվածից և ճառագայթում ողջ որովայնով։
Ստամոքսային թափածակումն հանգեցնում է խիստ որովայնային ցավերի, սրտխառնոցի, փսխման և հեմատեմեզիսի։ Ուշ ախտանշանները ներառում են տենդը և ցնցումները[6]։ Որովայնը դառնում է ռիգիդ։ Ժամանակի ընթացքում որովայնային աղմուկները դադարում են և որովայնի աուսկուլտացիայի ժամանակ կարող են լսվել սրտի տոները, որովայնը ուռչած է։
Կերակրափողային թափածակուման ժամանակ կարող է դիտվել հանկարծակի առաջացող հետկրծոսկրային ցավ։
Պատճառներ
խմբագրելՊատճառները ներառում են՝ ստամոքսային խոցը, դուոդենալ խոցը, ապանդիցիտը, գաստրոինտեստինալ քաղցկեղը, դիվերտիկուլիտները, աղիքի բորբոքային հիվանդությունները, վերին միջընդերային զարկերակի սինդրոմը, տրավման և ասկարիդոզը։ Որովայնային տիֆը[7], ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները[8][9] նույնպես կարող են թափածակման պատճառ հանդիսանալ[10]։
Մագնիսներ ուտելը նույնպես կարող է հանգեցնել թափածակման, եթե մագնիսները կպչեն իրար աղիքի տարբեր հանգույցներում[11]։
Ախտորոշում
խմբագրելՌենտգեն պատկերի վրա երևում է ազատ գազ որովայնի խոռոչում։ Գազը հեշտությամբ արտացոլվում է ռենտգենով, երբ հիվանդը գտնվում է ուղղահայաց դիրքում։ Թափածակումը հաճախ կարող է ախտորոշվել համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Արյան մեջ լեյկոցիտները հաճախ բարձրանում են։
Բուժում
խմբագրելՎիրահատական միջամտությունը գրեթե միշտ պահանջում է ախտորոշիչ լապարոտոմիա և պերիտոնեալ լվացում։ Երբեմն այն կարող է կատարվել լապարոսկոպիկ եղանակով[12]։ Գրահամի եղանակով ճարպոնային դրենավորումը հաճախ օգտագործվում է դուոդենալ թափածակման դեպքում։
Կոնսերվատիվ բուժումը ներառում է ներերակային հեղուկների ներմուծումը, հակաբիոտիկների օգտագործումը, նազագաստրիալ զոնդի տեղադրումը և աղիքի հանգստությունը։ Կոնսերցատիվ բուժումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ հիվանդի վիճակը կայուն է և թունավորման նշանները բացակայում են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Langell, JT; Mulvihill, SJ (May 2008). «Gastrointestinal perforation and the acute abdomen». The Medical Clinics of North America. 92 (3): 599–625, viii–ix. doi:10.1016/j.mcna.2007.12.004. PMID 18387378.
- ↑ Wong, PF; Gilliam, AD; Kumar, S; Shenfine, J; O'Dair, GN; Leaper, DJ (2005 թ․ ապրիլի 18). «Antibiotic regimens for secondary peritonitis of gastrointestinal origin in adults». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD004539. doi:10.1002/14651858.CD004539.pub2. PMID 15846719.
- ↑ Wilson, William C.; Grande, Christopher M.; Hoyt, David B. (2007). Trauma: Resuscitation, Perioperative Management, and Critical Care (անգլերեն). CRC Press. էջ 882. ISBN 9781420015263. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Domino, Frank J.; Baldor, Robert A. (2013). The 5-Minute Clinical Consult 2014 (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1086. ISBN 9781451188509. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Yeo, Charles J.; McFadden, David W.; Pemberton, John H.; Peters, Jeffrey H.; Matthews, Jeffrey B. (2012). Shackelford's Surgery of the Alimentary Tract (անգլերեն) (7 ed.). Elsevier Health Sciences. էջ 701. ISBN 978-1455738076. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Ansari, Parswa. «Acute Perforation». Merck Manuals. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Typhoid Intestinal Perforation: 24 Perforations in One Patient». Ann Med Health Sci Res. 3 (Suppl1): S41–S43. 2013. doi:10.4103/2141-9248.121220. PMC 3853607. PMID 24349848.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ R I Russell (2001). «Non-steroidal anti-inflammatory drugs and gastrointestinal damage—problems and solutions». Postgrad Med J. 77 (904): 82–88. doi:10.1136/pmj.77.904.82. PMC 1741894. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Carlos Sostres; Carla J Gargallo; Angel Lanas (2013). «Nonsteroidal anti-inflammatory drugs and upper and lower gastrointestinal mucosal damage». Arthritis Res. Ther. 15 (Suppl 3): S3. doi:10.1186/ar4175. PMC 3890944. PMID 24267289.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Ramasamy, Kovil; Gumaste, Vivek V. (2003). «Corrosive Ingestion in Adults». Journal of Clinical Gastroenterology. 37 (2): 119–124. doi:10.1097/00004836-200308000-00005.
- ↑ Lima, Mario (2016). Pediatric Digestive Surgery (անգլերեն). Springer. էջ 239. ISBN 9783319405254.
- ↑ Rustagi, T; McCarty, TR; Aslanian, HR (2015). «Endoscopic Treatment of Gastrointestinal Perforations, Leaks, and Fistulae». Journal of Clinical Gastroenterology. 49 (10): 804–9. doi:10.1097/mcg.0000000000000409. PMID 26325190.