Ստախոսների ակումբ (անգլ.՝ The Liars' Club) հուշագիր է, որը գրել է ամերիկացի հեղինակ Մերի Քարը։ Հրապարակվել է 1995 թվականին։ Պատմում է 1960-ականների Քարի մանկության մասին, որը անցել է Հարավարևելյան Տեխասի փոքր արդյունաբերական քաղաքում[1]։ Վերնագիրը Քարի հայրիկի և նրա ընկերների մասին է, որոնք հավաքվում էին խմելու և պատմություններ պատմելու։ Նրանցից ոմանք աշխատում էին նավթավերամշակման գործարանում, իսկ ոմանք քիմիական գործարանում[2]։

Ստախոսների ակումբ
անգլ.՝ The Liars' Club
ՀեղինակՄերի Քար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհուշագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվ1995
OCLC31374315

Գիրքը դարձավ Նյու Յորք Թայմս ամսագրի բեսթսելեր[3]։ Մարթա Էլբրանդի անվան մրցանակին արժանանալուց բացի[4][5], հուշագիրը եզրափակիչ գիրքն է դառնում Ազգային քննադատների շրջանակի մրցանակի համար[6]։ 2005 թվականին լույս է տեսնում 10-ամյակի հրատարակությունը, որտեղ Քարը կատարել է իր հավելումը[7]։

«Ստախոսների ակումբ»-ի հաջողությունից հետո, հրատարակվում են ևս երկու հուշ․

  • «Բալ»՝ լույս է տեսել 2001 թվականին,
  • «Լույս»՝ լույս է տեսել 2009 թվականին։

Սյուժե խմբագրել

Գիրքը պատմում է Քարի մանկության, ընտանիքում և քաղաքում մեծանալու, խմիչքի չարաշահման և հոգեբանական խնդիրների մասին։ Հուշագրում մանրամասնվում է երեխա հասակում բռնաբարության և բռնության ենթարկվելու փորձի, ինչպես նաև մոր հոգեկան անկայունության մասին[8]։

Գիրքը բաղկացած է երեք բաժնից, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է կյանքի տարբեր ժամանակաշրջաններ։

  • Առաջին բաժինը վերնագրվել է «Տեխաս 1961», որում մանրամասնվում է Քարի և նրա քրոջ՝ Լեչիայի դաստիարակությունը Հարավարևելյան Տեխասում։ Պատմվածքը ներառում է մոր` Չարլիի և հոր՝ Ջ.Պ.-ի նախապատմությունները, նրանց հանդիպումը և նախկին հարաբերությունները։ Քարը գրում է նաև մայրական տատիկի մասին, ով 50 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից։
  • Երկրորդ բաժինը վերնագրվել է «Կոլորադո 1963»։ Ընտանիքը անսպասելիորեն տեղափոխվել է Կոլորադո[9]։ Այնտեղ գտնվելու ընթացքում Քարի ծնողները ամուսնալուծվել են, հայրը տեղափոխվել է Տեխաս, իսկ Քարը և քույրը մնում են մոր հետ։ Մայրը հանդիպում է Հեկտորին, ով ստիպել է աղջիկներին իրեն «հայրիկ» անվանել։ Չարլին սկսում է կրկին խմել և ալկոհոլի ազդեցության տակ մի օր զենքով սպառնում է Հեկտորին։ Հայրը իմանալով այդ մասին աղջիկներին տանում է Տեխաս։ Աղջինկերին վերադարձնելու ակնկալիքով Չարլին և Հեկտորը գնում են Տեխաս։ Վեճի ժամանակ նախկին ամուսինը դանակահարում է Հեկտորին։ Չարլին հեռանում է վերջինից և միանում ամուսնուն։
  • Երրորդ բաժինը վերնագրվել է «Կրկին Տեխաս 1980», իրադարցություններից անցել է 17 տարի։ Քարը ապրում էր Բոստոնում։ Հոյր կաթված ստանավով պայմանավորված նա վերադարնում է Տեխաս։ Օգնելով խնամել հորը, նա մտերմանում է մոր հետ և իմանում է Չարլիի անցյալի և հոգեկան առողջության նախկին խնդիրների մասին։

Ակնարկներ խմբագրել

«Ստախոսների ակումբ»-ը համընդհանուր գնահատանքի է արժանանում 1995 թվականին, հրապարակվելուց հետո։ Նյու Յորք Թայմսի խմբագիր Շեյա Բալանթինը գովերգում է հուշը[8]։ Ստախոսների ակումբը հարգանքի տուրք է և ողբում է մի աշխարհի համար, որի հեղինակն այլևս այտեղ չի ապրում։ Դա իսկական ամերիկյան պատմությունն է[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Smith, Dinitia (1995 թ․ հունիսի 27). «Gritty Book Sets Prudence Aside». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. Kakutani, Michiko (2018 թ․ մայիսի 26). «BOOKS OF THE TIMES; They're Liars, and That's Just the Least of Their Problems». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Inside the List» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Mary Karr - PEN America». pen.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «Martha Albrand Award for First Nonfiction Winners». PEN American Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «The Liars' Club». MARY KARR (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Karr, Mary (2005). The Liars' Club: A Memoir (10th anniversary ed.). New York: Penguin. ISBN 978-0143035749. OCLC 61332250.
  8. 8,0 8,1 Ballantyne, Sheila (1995 թ․ հուլիսի 9). «The Thousand-Yard Stare». The New York Times. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Karr, Mary (2005). The Liars' Club: A Memoir (10th anniversary ed.). New York: Penguin. էջեր 177. ISBN 978-0143035749. OCLC 61332250.
  10. Yardley, Jonathan (1995 թ․ հունիսի 18). «Book review: 'The Liar's Club' by Mary Karr». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.