Սվետլանա Տոմա

կինոյի և թատրոնի մոլդովացի և ռուս դերասանուհի, երգչուհի

Սվետլանա Անդրեևնա Տոմա (ռուս.՝ Светла́на Андре́евна Тома́, իսկական ազգանունը՝ Ֆոմիչյովա (Фомичёва), 24 մայիսի, 1947[4][5][6][7][8][Նշ. 1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի մոլդովացի և ռուս դերասանուհի, երգչուհի։

Սվետլանա Տոմա
ռումիներեն՝ Svetlana Toma
Ծնվել էմայիսի 24, 1947(1947-05-24)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Մոլդովա
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Andrey Vishnevsky?
Երեխա(ներ)Իրինա Լաչինա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0866336
Սվետլանա Տոմա՝ Վիքիպահեստ

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2001)[13][14], Մոլդովայի ժողովրդական արտիստուհի (2008)։ Ճանաչման է արժանացել Էմիլ Լոտյանուի «Թափառախումբը գնում է երկինք» (ռուս.՝ «Табор уходит в небо») ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելուց հետո. ֆիլմի ցուցադրելու իրավունքը գնվել է 112 երկրի կողմից[15]։

Դերասանուհին նշում է, որ Տոմա եղել է իր մորական նախատատի ազգանունը, ով ունեցել է ֆրանսիական ծագում[16]։

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Տոման ծնվել է 1947 թվականի մայիսի 24-ին Քիշնևում։ Հայրը՝ Անդրեյ Վասիլևիչ Ֆոմիչյովը (ծնունդով եղել է Լիպեցկի մարզի Դոբրինսկի շրջանի Սոմովկա գյուղից), եղել է Մոլդովական ԽՍՀ Բելցկի շրջանում գտնվող «Правда» կոլտնտեսության նախագահը[17][18][19]։ Մայրը՝ Իդես Սաուլովնա Սուխայան (?—1987), 1930-ական թվականներին եղել է կոմունիստական ընդհատակի անդամ (կապավոր) Բեսարաբիայում. քույրերի՝ Բերտայի, Սառայի, Ռեվեկայի, Ադայի ու Աննայի հետ նա իրենց նկուղում պահել է արգելված գրականություն[20][21][22][23]։ Սվետլանա Տոմայի ծնողները ծանոթացել են այն ժամանակ, երբ հայրը սովորում էր Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտում, իսկ մայրն այնտեղ աշխատում էր որպես քարտուղար։

 
Սվետլանա Տոմա, 1960-ական թվականների վերջ

Սվետլանա Տոման ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Ստացել է Քիշնևի Մուզիչեկուի անվան արվեստի ինստիտուտի դիպլոմ։ Նկարահանվել է ռեժիսոր Էմիլ Լոտյանուի մի շարք ֆիլմերում, որոնցից են՝ «Կարմիր բացատներ» (1965), «Լաուտարներ» (1972), «Թափառախումբը գնում է երկինք» (1976, կատարել է գնչուհի Ռադայի դերը), «Աննա Պավլովա» (1983

Եղել է Կոմունիստական կուսակցության անդամ 1978 թվականից[24]։

Սվետլանա Տոման նկարահանվել է Վլադիմիր Վենգերովի «Կենդանի դիակ» (1969), Յան Ֆրիդի «Բարեպաշտ Մարթան» (1982), Պավել Չուխրայի «Մարդիկ օվկիանոսում» (1979), Վլադիմիր Բասովի «Յոթ ճիչ օվկիանոսում» (1981), Վալերի Ախադովի «Գայուրովների ընտանեկան գործերը» (1974), Ռուսատամ Մեմա Իբրագիմբեգովի «Սոլո բարիտոնի համար նվագախմբի հետ» (1977) և այլ ֆիլմերում։

1990-ական թվականներին հանդես է եկել մեծ համերգային ծրագրով, ինչպես նաև շրջագայել է անտրեպրիզային ներկայացումով[25]։

1999 թվականին Սվետլանա Տոման այլ արտիստների հետ մասնակցել է Վիկտոր Մերեժկոյի ու կոմպոզիտոր Եվգենի Բեդնենկոյի «Երգում են կինոյի ու թատրոնի աստղերը» նախագծին, որի ընթացքում ելույթ է ունեցել որպես ռետրո երգերի կատարող։ Նախագծի արդյունքը եղել են համերգն ու սկավառակը, որ թողարկվել է ԱՄՆ-ում և «Радио МПС»-ում։

Սվետլանա Տոման մասնակցել է «Սիրո գերիները» ներկայացմանը (ռուս.՝ «Заложники любви», անտրեպրիզա, դրամատուրգ՝ Նատալյա Դեմչիկ, ռեժիսոր՝ Գենադի Շապոշնիկով, պրոդյուսերական կենտրոն «Руссарт»)։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին ամուսինը՝ Օլեգ Լաչին (զոհվել է 1973 թվականի ապրիլին), դերասան, համակուրսեցի,
    • Դուստր՝ Իրինա Լաչինա (ծնվել է 1972 թվականին), դերասանուհի,
      • Թոռնուհի՝ Մարիա Օլեգովնա Բուդրինա (ծնվել է 1991 թվականին), դերասանուհի[26],
  • Երկրորդ ամուսին՝ Անդրեյ Ալեքսանդրովիչ Վիշնևսկի, դրամատուրգ (ամուսնացած են եղել 2000 թվականից մինչև 2005 թվականը),
  • Մորաքույր՝ Սառա Սաուլովնա Սուխայա, ընդհատակյա կոմունիստական շարժման ակտիվիստ նախապատերազմական Բեսարաբիայում։ 1933 թվականի նոյեմբերի 16-ին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և 100 հազար լեյ տուգանքի, ազատազրկումն անցկացրել է «Դոֆտանայում»[27]։ 1950-1960-ական թվականներին աշխատել է Քաղաքական գրականության պետական հրատարակչությունում (ռումիներեն՝ Editura de Stat pentru Literatură Politică) Բուխարեստում[28][29]։

Կոչումներ խմբագրել

  • Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1979)
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2001)
  • Մոլդովայի ժողովրդական արտիստուհի (մոլդ.՝ Artist al Poporului, 2008)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1966 ֆ Կարմիր բացատներ Красные поляны Իլուցե (Իոհաննա)
1968 ֆ Կենդանի դիակ Живой труп Մաշա
1969 ֆ Այս վայրկյանը Это мгновение ֆրանսուհի
1972 ֆ Լաուտարներ Лаутары Ռամինա
1973 ֆ Հայրենի տուն Родной дом Իլյանա
1973 ֆ Տուն Սերաֆիմի համար Дом для Серафима Սոֆիկո
1975 ֆ Գայուրովների ընտանեկան գործերը Семейные дела Гаюровых Այշա Սաֆարովնա
1976 ֆ Դեպք փառատոնում Случай на фестивале Վիորիկա
1976 ֆ Եղբայրիկ Братушка Մարիկա
1976 ֆ Թափառախումբը գնում է երկինք Табор уходит в небо Ռադա
1977 ֆ Կյանքի արմատ Корень жизни Գրետա
1978 ֆ Իմ քնքուշ ու նուրբ գազան Мой ласковый и нежный зверь գնչուհի Թինա
1978 ֆ Կասկածելի Подозрительный Սաբուրովա
1979 ֆ Սպասեք կապավորին Ждите связного Սվետլանա
1979 ֆ Ես ուզում եմ երգել Я хочу петь Ռոդիկա
1979 ֆ Ընդհատված սերենադ Прерванная серенада Մարիամ
1979 ֆ Բարև ձեզ, ես եկել եմ Здравствуйте, я приехал! Վերոնիկա
1980 ֆ Բարեպաշտ Մարթան Благочестивая Марта դոնյա Լուսիա
1980 ֆ Մարդիկ օվկիանոսում Люди в океане Կատյա
1981 ֆ Նոթատետրի գաղտնիքը Тайна записной книжки Նատաշա
1982 ֆ Ո՞վ է թակում իմ դուռը Кто стучится в дверь ко мне? Նինա
1982 ֆ У чёртова логова Անիզա
1982 ֆ Կոնդորի անկումը Падение Кондора Մարիա
1983 ֆ Կապույտ գիշերներից այն կողմ За синими ночами Տայա
1983 ֆ Ратили Էնրիխ
1984 ֆ Կապիտան Ֆրակաս Капитан Фракасс Սերաֆինա
1983 ֆ Աննա Պավլովա Анна Павлова Աննա Պավլովայի մայրը
1986 ֆ Վայրի քամի Дикий ветер ռուս գերի
1986 ֆ Յոթ ճիչ օվկիանոսում Семь криков в океане Մերսեդես
1987 ֆ Лучафэрул Վերոնիկա
1987 ֆ Իմ գնչուներ Мои цыгане Օքսանա
1988 ֆ Ծուղակ Западня Մարիա
1988 ֆ Մի բիլիարդի թիմի պատմություն История одной бильярдной команды Լեոնորա
1989 ֆ Առանց հույսի հուսով եմ Без надежды надеюсь
1989 ֆ Հուշանվեր դատախազի համար Сувенир для прокурора Սոֆյա Սամսոնովա
1989 ֆ Երկուսով ժամանակի սահմանին Вдвоём на грани времени
1990 ֆ Դինա Дина Սվետլանա Իվանովնա
1991 ֆ Игра в смерть, или Посторонний Էլվիրա
1991 ֆ Թափառող աստղեր Блуждающие звёзды Լեա
1991 ֆ Մահվան գիծ Линия смерти Ելենա Սերովա
1994 ֆ Գնացք մինչև Բրուքլին Поезд до Бруклина Եվգենյա Իվանովնա
1995 ֆ Կապրենք Будем жить
1999 ֆ Երկրպագուն Поклонник Մարգարիտա Բորիսովնա
2001 ս Գողը Воровка Նադեժդա
2001 ս Լեդի Բոմժ Леди Бомж Նինա Տումանսկայա
2003 ֆ Խեղճ Նաստյա Бедная Настя Սիչիխա
2003 ֆ С Новым годом! С новым счастьем!
2004 ֆ Հրաժեշտի արձագանք Прощальное эхо ԶԱԳՍ-ի աշխատակից
2005-2006 ս Լյուբան, երեխաներն ու գործարանը... Люба, дети и завод... Տոմա
2007 ֆ Հարազատներ ու բարեկամներ Родные и близкие Նատալյա
2009 ֆ Կրքի ձայնագրվածք Фонограмма страсти Վիտյայի մայրը
2010 ֆ Ճակատագրի նվերը Подарок судьбы Մարինայի մայրը
2010 ֆ Девичник Լյուդմիլա Պավլովնա
2012 ս Ամուսնալուծություն Развод Լյուդմիլա Իվանովնա
2014 ֆ 9 օր և մեկ առավոտ 9 дней и одно утро Լենա
2016 ֆ Ջին Джинн Գալինա Գեորգիևնա

Նշումներ խմբագրել

  1. Մամուլում երբեմն նշվում է ոչ ճիշտ ամսաթիվ՝ 1947 թվականի մարտի 24[9][10][11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кино: Энциклопедический словарь (ռուս.) / под ред. С. И. ЮткевичМ.: Советская энциклопедия, 1987. — 640 с. — 100000 экз.
  2. Interlocutor (ռուս.) — № 17 (1556) — 2015. — ISSN 0235-4268
  3. Тома Светлана Андреевна
  4. Тома Светлана Андреевна. Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Сов. энциклопедия, 1987. — 640 с., 96 л. ил.
  5. «ruskino». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  6. Собеседник, № 17 (1556), 13—19 мая 2015
  7. Светлана Тома: «День рождения не отмечаю. Не хочется праздновать свое приближение к смерти»
  8. Первоисточник
  9. «Россия-1». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  10. «Россия-Культура». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  11. IMDb
  12. Биография в журнале «7 дней»
  13. «Почётное звание присвоено указом президента России № 541 от 15 мая 2001 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  14. «Указ Президента Российской Федерации от 15.05.2001 № 541». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  15. «Эмиль Лотяну и Светлана Тома». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  16. «Светлана Тома: «Лотяну подошел ко мне на остановке…». «Телеглаз АиФ» № 33 от 13.08.2002». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  17. Светлана Тома переедет в Липецк?
  18. Аркадий Розенберг «Майн штэйталэ Бэлц»
  19. Светлана Тома и Ирина Лачина приняли участие в акции «Бессмертный полк»: На портретах родители актрисы — Идес Сауловна Сухая (?—1987) и Андрей Васильевич Фомичёв, участники Великой Отечественной войны.
  20. Биография Светланы Тома
  21. О матери С. Тома(չաշխատող հղում)
  22. «Бельцы: рассказы и воспоминания (стр. 100)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  23. Кишинёвское еврейское кладбище: Могилы тёток актрисы — Ады (ум. 1975) и Берты (ум. 1966), а также её бабушки Фейги Беньяминовны Сухой (ум. 1949).
  24. ТОМА Светлана Андреевна Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Сов. энциклопедия, 1987. — 640 с., 96 л. ил.
  25. «Светлана Тома: Я знаю, как прожить до 400 лет!». Собеседник.ру. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. Светлана Тома: «Я не могла отказать режиссеру сниматься в „Таборе…“ обнажённой»
  27. Dmitry Tartakovsky «Parallel Ruptures: Jews of Bessarabia and Transnistria Between Romanian Nationalism and Soviet Communism, 1918—1940» (автореферат диссертации доктора философии по истории) Արխիվացված 2017-08-15 Wayback Machine: Фотография Сары Сухой на странице 341.
  28. «Petre Opriş «Tentativă de fraudă intelectuală la nivelul nomenclaturii dejiste»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  29. «Decretul nr. 729/1969 privind conferirea de ordine şi medalii unor lucrători ai Editurii politice (1969)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.

Արտաիքն հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Տոմա» հոդվածին։