Սվետլանա Վիկտորովնա Մեսյաց (օգոստոսի 13, 1971(1971-08-13)), ռուս փիլիսոփա, անտիկ դարաշրջանի փիլիսոփայության, նեոպլատոնիզմի, քրիստոնեական աստվածաբանության, գոյաբանության և գիտության մեթոդաբանության մասնագետ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հրավիրված զեկուցումներով հանդես է եկել «Theoretical foundations of Arts, Science and Technology in the Greco-Roman World» (Նովոսիբիրսկ) և «XVIth International Conference on Patristic Studies» (Օքսֆորդ) համաժողովներում[2]։

Սվետլանա Մեսյաց
Ծնվել էօգոստոսի 13, 1971(1971-08-13) (52 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունփիլիսոփա և գիտաշխատող
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ և Ռուսական պետական հումանիտար համալսարան
Գործունեության ոլորտԴասական փիլիսոփայություն, Նեոպլատոնականություն, Քրիստոնեական աստվածաբանություն և մեթոդաբանություն
Ալմա մատերՄոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի փորձարարական և տեսական ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու[1] (1999)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի փորձարարական և տեսական ֆիզիկայի ֆակուլտետը[2]։

1999 թվականին ՌԳԱ փիլիսոփայության ինստիտուտում պաշտպանել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի ատենախոսություն՝ «Արիստոտելյան ֆիզիկան նեոպլատոնիզմում։ Պրոկլ։ Ֆիզիկայի սկիզբը» (ռուս.՝ «Аристотелевская физика в неоплатонизме: Прокл. Начала физики») թեմայով[2]։

1999 թվականին դարձել է հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի դասախոս[2]։

2005 թվականից ΣΧΟΛΗ ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է[2]։

2010-2014 թվականներին եղել է «Պատմափիլիսոփայական տարեգրքի» (ռուս.՝ «Историко-философский ежегодник») խմբագրական կոլեգիայի անդամ[2]։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://iph.ras.ru/messiats.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Месяц Светлана Викторовна». ИФ РАН. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.