Սվեշտարիի թրակիական դամբարան

Սվեշտարիի թրակիական դամբարան (բուլղար․՝ Свещарска гробница, Sveštarska grobnica), թրակիական դամբարան, որը տեղակայված է Բուլղարիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Սվեշտարի գյուղի 2,5 կմ դեպի հարավ-արևմուտք[1]։

Սվեշտարիի թրակիական դամբարան
Thracian Tomb of Sveshtari*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Սվեշտարիի թրակիական դամբարան
Երկիր Բուլղարիա Բուլղարիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (3-րդ նստաշրջան)
Համար 359
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

1985 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Դամբարանը բացվել է ավերավայրի պեղումների ժամանակ` 1982 թվականին։ Թվագրվում է մ. թ. ա. 3-րդ դարին։ Կառուցվել է, ենթադրաբար, գեթերի ցեղի թրակիական տիրակալի և նրա կնոջ համար։

Դամբարանի ճարտարապետական զարդարանքը համարվում է եզակի. պատերին բույսերի բազմագույն նկարներ են և արտառոց ձևի կարիատիդեր։ 10 կանանց պատկերաքանդակները՝ փորագրված հուղարկավորության կենտրոնական պալատի պատերին, եզակի են և երբեք չեն հանդիպել թրակիական հողերում։ Դրանք վկայում են հին հելլենիստների հետ թրակիացիների շփումների մասին։

Ոսկորների միջոցով` որոնք ցրված էին դամբարանում, վերականգնվել են երիտասարդ կնոջ, երիտասարդ և տարեց տղամարդկանց կմախքներ։ Երրորդ՝ դամբարանի կողային սենյակը, որը նախատեսված էր նվերների պահպանման համար, պարզվել է դատարկ է։ Համարվում է, որ դամբարանը թալանվել է, սակայն հայտնի չէ, թե երբ և ինչու են կողոպտիչները, գանձերը վերցնելով, իրենց ետևից փակել դամբարանի մուտքը։

Դամբարանի շինարարությունում օգտագործվել է թրակիացիներին բնորոշ «չոր», առանց շաղախի, ընդ որում կրաքարային սալերն այնքան ամուր են, որ ճեղքի մեջ դանակի սայրը չի անցնում։

2 կմ շառավղով հայտնաբերվել է տարբեր չափերի ևս 26 կուրգան, և այդ ամբողջ շրջանը հայտարարվել է հնագիտական արգելոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chichikova, Maria (2016). «The Hellenistic Necropolis of the Getic Capital at Sboryanovo (Northeastern Bulgaria).». In Henry, Olivier; Kelp, Ute (eds.). Tumulus as Sema: Space, Politics, Culture and Religion in the First Millennium BC. Boston: Walter de Gruyter GmbH & Co KG. էջեր 243–259. ISBN 978-3-11-026750-1. OCLC 936205702.
  2. Thracian Tomb of Sveshtari(անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Alexander Fol, M. Čičikova, T. Ivanov, T. Teofilov: The Thracian Tomb near the Village of Sveshtari, Sofia 1986.
  • Alexander Fol: "Die thrakische Orphik oder Zwei Wege zur Unsterblichkeit", in Die Thraker. Das goldene Reich des Orpheus, Ausstellung 23. Juli bis 28. November 2004, Kunst- und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland. Philipp von Zabern, Mainz 2004, p. 177-186.

Արտաքին հղումներ խմբագրել