Սվեն-Գյորան Էրիկսոն (շվեդ.՝ Sven-Göran Eriksson, փետրվարի 5, 1948(1948-02-05), Torsby, Վերմլանդ, Շվեդիա), շվեդ նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել մի շարք շվեդական ակումբներում։ 1976 թվականից անցել է մարզչական աշխատանիքի, իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական Ֆիորենտինան, Լացիոն և Ռոման, անգլիական Մանչեսթեր Սիթին և Լեսթեր Սիթին, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները, սակայն առավել հայտնի է դարձել պորտուգալական Բենֆիկան մարզելու տարիներին։ Ներկայումս հանդիսանում է չինական Գուանչժոու Ֆուլի ակումբի գլխավոր մարզիչ։

Սվեն-Գյորան Էրիկսոն
Անձնական տվյալներ
Ազգությունը Շվեդ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1948(1948-02-05) (76 տարեկան)
Ծննդավայր Սուննե, Շվեդիա Շվեդիա
Հասակ 178 սմ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գուանչժոու Ֆուլի (Գլխավոր մարզիչ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966-1971 Շվեդիա Տուրսբյու 109 (23)
1971-1972 Շվեդիա Սիֆհելլա 22 (1)
1972-1973 Շվեդիա Կարլսկոգա 19 (4)
1973-1975 Շվեդիա Վեստրա Ֆրյոլունդա 50 (5)
Մարզչական կարիերա
1976-1978 Շվեդիա Դեգերֆորս
1979-1982 Շվեդիա Գյոթեբորգ
1982-1984 Պորտուգալիա Բենֆիկա
1984-1987 Իտալիա Ռոմա
1987-1989 Իտալիա Ֆիորենտինա
1989-1992 Պորտուգալիա Բենֆիկա
1992-1997 Իտալիա Սամպդորիա
1997-2001 Իտալիա Լացիո
2001-2006 Անգլիա Անգլիա
2007-2008 Անգլիա Մանչեսթեր Սիթի
2008-2009 Մեքսիկա Մեքսիկա
2010 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
2010-2011 Անգլիա Լեսթեր Սիթի
2013- Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու Ֆուլի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

2007 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի հունիսի 2-ը գլխավորել է անգլիական Մանչեսթեր Սիթին։ 2008 թվականի հունիսի 3-ից մինչև 2009 թվականի ապրիլի 2-ը գլխավորել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ 2009 թվականի հուլիսից միչնչև 2010 թվականի փետրվարը հանդիսացել է Նոթս Քաունթիի սպորտային տնօրենը, որը հանդես է գալիս Անգլիայի երկրորդ ֆուտբոլային լիգայում, այն իր հեղինակությամբ Անգլիայում չորրորդն է։ Ղեկավարության փոփոխությունից հետո Էրիքսոնը լքեց պաշտոնը։ 2010 թվականի հոկտեմբերի 1-իցնշանակվեց Լեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ։ Կնքվեց երկու տարվա պայմանագիր[1][2][3]։. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Էրիքսոնն ազատվեց Լիսի մարչի պաշտոնից[4][5]։. 2012 թվականի դեկտեմբերին բանակցություններ էր վարում Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար, սակայն դրանք ավարտվեցին անհաջողությամբ։

Մարզչական նվաճումներ խմբագրել

Միջզագային առաջնություններ խմբագրել

Եվրագավաթներ խմբագրել

Ազգային առաջնություններ խմբագրել

Անձնական նվաճումներ և տիտղոսներ խմբագրել

  • Իտալիայի տարվա լավագույն մարզիչ (2000)
  • Շվեդ արքայազնի մեդալ՝ սպորտային ոլորտում ունեցած նվաճումների համար (2001)
  • Շվեդիայի տարվա ֆուտբոլային անձ (2001)
  • Մեծ Բրիտանիայի տարվա սպորտային մարզիչ (2001)
  • BBC-ի վարկածով տարվա մարզիչ (2001)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Eriksson ersetzt Ex-Dortmunder Sousa in Leicester» (գերմաներեն). transfermarkt.de. 2.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Sven-Goran Eriksson signs two-year deal to boss Leicester» (անգլերեն). Premier League Football. 2.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Eriksson Named As Leicester Manager» (անգլերեն). Leicester City FC Official Website. 3.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Sven-Goran Eriksson sacked as Leicester City manager». BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24–ին-ին. (անգլ.)
  5. «Official Club Statement» (անգլերեն). Leicester City FC Official Website. 24.10.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել