Սվեն-Գյորան Էրիկսոն
Սվեն-Գյորան Էրիկսոն (շվեդերեն՝ Sven-Göran Eriksson, փետրվարի 5, 1948, Torsby, Վերմլանդ, Շվեդիա), շվեդ նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել մի շարք շվեդական ակումբներում։ 1976 թվականից անցել է մարզչական աշխատանիքի, իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական Ֆիորենտինան, Լացիոն և Ռոման, անգլիական Մանչեսթեր Սիթին և Լեսթեր Սիթին, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները, սակայն առավել հայտնի է դարձել պորտուգալական Բենֆիկան մարզելու տարիներին։ Ներկայումս հանդիսանում է չինական Գուանչժոու Ֆուլի ակումբի գլխավոր մարզիչ։
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Շվեդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1948 (75 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Սուննե, ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Գուանչժոու Ֆուլի (Գլխավոր մարզիչ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
2007 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի հունիսի 2-ը գլխավորել է անգլիական Մանչեսթեր Սիթին։ 2008 թվականի հունիսի 3-ից մինչև 2009 թվականի ապրիլի 2-ը գլխավորել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ 2009 թվականի հուլիսից միչնչև 2010 թվականի փետրվարը հանդիսացել է Նոթս Քաունթիի սպորտային տնօրենը, որը հանդես է գալիս Անգլիայի երկրորդ ֆուտբոլային լիգայում, այն իր հեղինակությամբ Անգլիայում չորրորդն է։ Ղեկավարության փոփոխությունից հետո Էրիքսոնը լքեց պաշտոնը։ 2010 թվականի հոկտեմբերի 1-իցնշանակվեց Լեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ։ Կնքվեց երկու տարվա պայմանագիր[1][2][3]։. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Էրիքսոնն ազատվեց Լիսի մարչի պաշտոնից[4][5]։. 2012 թվականի դեկտեմբերին բանակցություններ էր վարում Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար, սակայն դրանք ավարտվեցին անհաջողությամբ։
Մարզչական նվաճումներԽմբագրել
Միջզագային առաջնություններԽմբագրել
- 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մասնակից
- ԵՎՐՈ 2004-ի 1/4 եզրափակչի մասնակից
ԵվրագավաթներԽմբագրել
- ՈՒԵՖԱ-ի գավաթի չեմպիոն՝ 1982
- Չեմպիոնների գավաթի եզրափակչի մասնակից՝ 1990
- Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1999
- Եվրոպայի սուպերգավաթակիր՝ 1999
Ազգային առաջնություններԽմբագրել
- Շվեդիայի չեմպիոն՝ 1982
- Շվեդիայի գավաթակիր՝ 1979, 1982
- Պորտուգալիայի չեմպիոն՝ 1983, 1984, 1991
- Պորտուգալիայի գավաթակիր՝ 1983
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր՝ 1989
- Իտալիայի գավաթակիր՝ 1986, 1994, 1998, 2000
- Իտալիայի չեմպիոն՝ 2000
Անձնական նվաճումներ և տիտղոսներԽմբագրել
- Իտալիայի տարվա լավագույն մարզիչ (2000)
- Շվեդ արքայազնի մեդալ՝ սպորտային ոլորտում ունեցած նվաճումների համար (2001)
- Շվեդիայի տարվա ֆուտբոլային անձ (2001)
- Մեծ Բրիտանիայի տարվա սպորտային մարզիչ (2001)
- BBC-ի վարկածով տարվա մարզիչ (2001)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Eriksson ersetzt Ex-Dortmunder Sousa in Leicester» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 2.10.2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-04-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2
- ↑ «Sven-Goran Eriksson signs two-year deal to boss Leicester» (անգլերեն)։ Premier League Football։ 2.10.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2
- ↑ «Eriksson Named As Leicester Manager» (անգլերեն)։ Leicester City FC Official Website։ 3.10.2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-27-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3
- ↑ «Sven-Goran Eriksson sacked as Leicester City manager»։ BBC Sport։ հոկտեմբերի 24, 2011։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24–ին (անգլ.)
- ↑ «Official Club Statement» (անգլերեն)։ Leicester City FC Official Website։ 24.10.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-25-ին։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27