Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը

«Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը» (անգլ.՝ Spirit: Stallion of the Cimarron), ամերիկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը դուրս է եկել 2002 թվականին DreamWorks Animation SKG ընկերության կողմից։

Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը
անգլ.՝ Spirit: Stallion of the Cimarron
իսպ.՝ Spirit: El corcel indomable
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ և կինոնկար
Ժանրընտանեկան ֆիլմ, պատմություն հասունացման մասին, դրամա, վեստեռն, արկածային ֆիլմ, երաժշտական ֆիլմ և ֆիլմ անչափահասների համար
Թեմաձի
ԿերպարներSpirit?, Rain? և The Colonel?
Գործողության վայրՀյուսիսային Ամերիկա
Դարաշրջան19-րդ դար
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր և Spirit?
ՌեժիսորԿելի Էսբերի[1][2][3][…] և Lorna Cook?[4][5][6][…]
ՍցենարիստՋոն Ֆուսկո[1][4]
ՀնչյունավորումՄեթ Դեյմոն, Ջեյմս Քրոմվել[7][1][8], Չարլզ Նեփիեր, Մայքլ Հորս և Daniel Studi?
ՊատմողՄեթ Դեյմոն
ՊրոդյուսերՄիրեյ Սորիյա[4] և Ջեֆրի Կածենբերգ[4]
ԵրաժշտությունՀանս Ցիմեր և Բրայան Ադամս
ԽմբագիրՆիկ Ֆլետչեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm, Նեթֆլիքս և DreamWorks
Տևողություն80 րոպե և 83 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր և Spirit?
ՍիկվելSpirit Untamed?
Թվականմայիսի 24, 2002, հունիսի 20, 2002[9], մայիսի 24, 2002, հունիսի 20, 2002, հունիսի 21, 2002, հունիսի 28, 2002 և հուլիսի 19, 2002
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Բյուջե80 000 000 $
Շահույթ122 000 000 $ և 122 563 539 $
dreamworks.com/movies/spirit-stallion-of-the-cimarron(անգլ.)

Սյուժե

խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 1870-ական թվականներին։ Այս տարիների ընթացքում տեղի են ունենում արյունոտ մարտեր և ծանր բանակցություններ առաջադիմած ամերիկացիների և հնդկացիների միջև, ովքեր չեն ցանկանում հեռանալ դարերի ընթացքում յուրացրած պրերիաներից։ Western ժանրը մուլտֆիլմի կենտրոնական առանցքն է, որը տալիս է մի յուրահատուկ նոստալգիայի «երանգ»։

Սպիրիտ քուռակը ծնվել է ամերիկյան գետի՝ Սիմմարոնի ափերին։ Երբ նա մեծանում է նա պատիվ է ունենում դառնալ Սիմմարոնի երամակի բոլոր ձիերի առաջնորդը։ Մի օր, հետաքրքրությունից դրդված, նա որոշեց ստուգել, թե ինչ կրակ էր վառվում, և ինչ տարօրինակ աղմուկներ էին լսվում իր տարածքներից դուրս։ Հենց այդ ժամանակ նրան գողացան։ Սակայն, նրա անկոտրում կամքի շնորհիվ, նա գերազանցում է բոլոր նրանց, ովքեր փորձում էին նրան հեծնել։ Մի օր բերդ գերի են բերում Լակոտա հնդկական ցեղից Առու անունով մեկին (որոշ թարգմանություններում՝ Փոքր Առվակ ), ով այդ մուստանգի նման ազատատենչ էր։ Հետո մի քանի օրից տղայի ցեղակիցները օգնում են տղային փախչել, և Առուին, ձիու շնորհիվ, հաջողվում է փախչել՝ ազատ արձակելով բերդի բոլոր ձիերին։

Հնդկացիների ցեղում Սիմմարոնի երամակի առաջնորդը հանդիպում է իր սիրուն՝ Ամպրոպին (որոշ թարգմանություններում - Անձրև)։ Հնդկացիների գյուղ են հարձակվում «դալկադեմների» խումբը։ Հարձակման արդյունքում Ամպրոպին, որին այդ ժամանակ հեծնում էր Առուն, կրակում են, Սպիրիտը ցատկում է գետը նրա ետևից, որից հետո նրանք ընկնում են ջրվեժից։ Սպիրիտին կրկին բռնում են, և տեղափոխում են բեռնատար գնացքով հազարավոր կիլոմետրեր դեպի արևելք, որտեղ նա և այլ ձիեր պետք է աշխատեին մինչև ուժասպառ լինելը։ Բայց նրան նորից օգնության է գալիս Առուն, ով հաղթահարել էր բազում մղոններ հանուն իր ընկերոջ։ Նա օգնում է մուստանգին փախչել, և նրանք միասին վերադառնում են գյուղ։ Այնտեղ ձիուն սպասում էր հրաշքով փրկված ընկերուհին։ Դրանից հետո երիտասարդ հնդկացին բաց է թողնում երկու ձիերին, և նրանք միասին վերադառնում են ետ՝ Սպիրիտի երամակ։

Մուլտֆիլմում ամփոփվում են տարբեր թեմաներ՝ կենդանիների ազատությունը, Ամերիկայի բնիկ ժողովուրդը, և ընդհանրապես ազատությունը։ Բոլոր կենդանի էակները, առավել ևս ազգերը ազատ են ծնված։ Ստրկացման փորձը մուլտֆիլմում արտահայտվում է որպես բարբարոսություն։ Ի տարբերություն շատ այլ ֆիլմերի ամերիկյան նվաճողների մասին, մուլտֆիլմը բացասական ձևով է ներկայացնում իրենց։ Բացի այդ ամփոփված է ստրկության դեմ պայքարը։ Իսկ վերջում Առուն Սպիրիտ անվանում է «ոգի (Spirit), որին ոչ ոք չկարողացավ կոտրել»։

Ձեռքբերումներ

խմբագրել

Պարգևներ

խմբագրել

2003 թվական

  • Ամերիկական կոմպոզիտորների հեղինակների և հրատարկողների միությունը պարգևատրել է ֆիլմը որպես «Ամենաշահութաբեր ֆիլմ»
  • «Գենեզիս»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»
  • «Բրոնզե Կովբոյ»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
  • «Երիտասարդ դերասան»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն ընտանեկան անիմացիոն ֆիլմ»

Էննի (Annie)

  • «Բացառիկ կերպար անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Carlos Grangel)
  • «Բացառիկ անիմացիոն էֆեկտներ» կատեգորիա (Yancy Landquist)
  • «Բացառիկ դիզայն անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Luc Desmarchelier)
  • «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» (Ronnie del Carmen)

Նոմինացիաներ

խմբագրել

2002 թվական

World Soundtrack Award

  • «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, R.J. Lange (կատարող)) This Is Where I Belong երգի համար
  • «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, Gretchen Peters (կատարող)) Here I Am երգի համար

2003 թվական

  • «Օսկար» (Oscar) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • «Ոսկե գլոբուս» (Golden Globe) «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, Gretchen Peters (կատարող)) Here I Am երգի համար
  • «Կինոքննադատների ընտրություն» (Critics Choice) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • Blimp Award «Անիմացիոն ֆիլմի լավագույն հնչյունավորում» կատեգորիա (Մեթթ Դեյմոն)
  • Օնլայն-կինոքննադատների միություն (OFCS) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • «Ոսկե արբանյակ» (Golden Satellite) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • "Վիզուալ էֆեկտների միավորում" (VES) «Անիմացիոն ֆիլմի լավագույն կերպար» կատեգորիա (James Baxter)

Էննի (Annie)

  • «Բացառիկ ձեռքբերումներ անիմացիոն ֆիլմերում» կատեգորիա
  • «Բացառիկ անիմացիոն էֆեկտներ» կատեգորիա (Jamie Lloyd)
  • «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Larry Leker)
  • «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Սայմոն Ուելս)

Փաստեր

խմբագրել
  • Սպիրիտը կիգեր-մուստանգների տեսակի ձի է։ Դրանք իսպանական կոնկիսդատորների ձիեր էին։
  • DreamWorks ընկերությունը Սպիրիտին նկարելու համար օգտագործել է Դոններ մուստանգին, որին ընկերությունը գնել է 50 000 $-ով։
  • Սպիրիտի անունը բարձրաձայնվում է միայն մեկ անգամ մուլտֆիլմի վերջում հնդկացու կողմից։ Սա միայն խոսում է այն մասին, որ Առուն այդ անունով կոչեց ձիուն հենց այդ պահին, իսկ մինչ այդ ձին անանուն էր։ Սակայն մուլտֆիլմը կոչվում է «Սպիրիտ. Պրերիաների ոգին» և դիտողը պետք է հասկանա, որ Սպիրիտը գլխավոր հերոսի անունն է։
  • «Պրերիաների ոգին» անվանման գրական թարգմանությունն է։ Բառացիորեն «Stallion of the Cimarron» թարգմանվում է որպես «Սիմմարոնյան նժույգը»։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրիտ։ Սիմմարոնյան նժույգը» հոդվածին։