Սպինալ նեղացում, ողնաշարային խողովակի կամ նյարդային խողովակների նեղացումը, որի պատճառով ճնշվում են ողնուղեղը և նյարդերը[6]։ Ախտանիշները կարող են ներառել ցավը, թմրածությունը, թուլությունը վերին և ստորին վերջույթներում[3]։ Ախտանիշները սովորոաբար աստիճանական են և թուլանում են առաջ թեքվելուց[3]։ Ծանր ախտանիշներից են անմիզապահությունը, անկղապահությունը և սեռական գործառույթի խանգարումը[3]։

Սպինալ նեղացում
ՏեսակՊարանոցային, կրծքային, գոտկային[1]
ՊատճառՕստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ, ողնաշարի ուռուցքներ, վնասվածք, Պեջետի հիվանդություն, սկոլիոզ, սպոնդիլոլիսթեզ, ախոնդրոպլազիա[2]
Հիվանդության ախտանշաններՑավ, թմրածություն, թուլություն վերջույթներում[3]
Բուժաքննությունբժշկական վիզուալիզացիա
Բժշկական մասնագիտությունՕրթոպեդիա, նյարդավիրաբուժություն
ՀոմանիշներՍպինալ ստենոզ
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշների և բժշկական պատկերավորման վրա[4]
Տարբերակիչ ախտորոշումՁիու պոչի համախտանիշ, օստեոմիելիտ, ծայրամասային անոթային խանգարում, ֆիբրոմիալգիա[5]
ԲուժումԴեղորայք, վարժություններ, վիրահատություն[6]
ԲարդություններԱնմիզապահություն, անկղապահություն, սեռական գերծառույթի խանգարումներ[3]
ՍկիզբըԱստիճանական[3]
Հանդիպման հաճախականությունՄարդկանց մինչև 8%-ը[4]
 Spinal stenosis Վիքիպահեստում

Պատճառներից են օստեոարթրիտը, ռևմատոիդ արթրիտը, ողնաշարի ուռուցքները, վնասվածքները, Պեջետի հիվանդությունը, սկոլիոզը, սպոնդիլոլիսթեզը և ախոնդրոպլազիան[2]։ Այն դասակարգվում է ըստ ողնաշարի ախտահարված հատվածի՝ պարանոցային, կրծքային և գոտկային[1]։ Գոտկային նեղացումը պարանոցային նեղացումից հետո ամենահաճախն է հանդիպում[1]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և բժշկական պատկերավորման տվյալների վրա[4]։

Բուժումը իր մեջ ներառում է դեղերը, վիրահատությունը, կորսետների օգտագործումը[6]։ Օգտագործվող դեղամիջոցներն են՝ ՈՍՀԲԴ, ացետամինոֆեն, ստերոիդների ներարկում[7]։ Հատուկ վարժությունները նույնպես կարող են օգտակար լինել[3]։ Կարող է խորհուրդ տրվել ակտիվության որոշակի սահմանափակում[6]։ Վիրահատություն կատարվում է այն դեպքում, երբ այլ բուժման միջոցները անարդյունավետ են։ Սովորաբար կատարվում է լամինէկտոմիա[7]։

Սպինալ նեղացում առաջանում է մարդկանց մոտ[4]։ Այն ավելի հաճախ առաջանում է 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ[8]։ Կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է հավասար հաճախականությամբ[9]։ Այս վիճակի առաջին նկարագրությունը տրվել է 1803 թվականին՝ Անտոնի Պորտալի կողմից[10]։ Այս հիվանդգին վիճակի մասին նկարագրություններ եղել են Հին Եգիպտոսի ժամանակ[10]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել
 
Պատկեր, որը ցույց է տալիս սպինալ նեղացումը՝ ողնուղեղի ճնշումով

Հաճախակի դիտվող

խմբագրել
  • Կանգնեած ժամանակ անհարմարության զգացում (94 %)
  • Ցավ/անհարմարության զգացում ուսերում, ձեռքում, ափում (78 %)
  • Երկկողմանի ախտանիշներ (68 %)
  • Թմրածություն՝ վնասման մակարդակին կամ դրանից ներքև (63 %)
  • Թուլություն՝ վնասման մակարդակին կամ դրանից ներքև (43 %)
  • Ցավ կամ թուլություն՝ հետույքում/միայն ազդրում (8 %)
  • Ցավ կամ թուլություն ծնկից ներքև (3 %)[11]

Նյարդաբանական խանգարումներ

խմբագրել
  • Պարանոցային միելոպաթիա[12]՝ համախտանիշ է, որը առաջանում է ողնուղեղի պարանոցային մասի ճնշումից։ Դրա պատճառով լինում է թմրածություն ձեռքերում, հավասարակշռության խախտում, անմիզապահություն, անկղապահություն և թուլություն, որը կարող է բերել պարալիզի (շարժման լրիվ անկարողության)։
  • Նյարդերի ճնշում[13]՝ բերում է թմրածության։
  • Նյարդաբանական ընդմիջվող կաղություն[11][14][15]՝ բնորոշվում է ստորին վերջույթի թմրածությամբ, թուլությամբ, ցավով[14], որը կարող է ճառագայթել ստորին վերջույթի այլ հատվածներ երկար կանգնած մնալու դեպքում[11]։ Ողնաշարի ուղղվելուց ախտանիշները հայտնվում են, իսկ ծալվելու ժամանակ վերանում են։ Նստած և պարկած ժամանակ ախտանիշները լինում են նվազագույն ախտանիշներ[11] ։
 
Մարդու ողնաշար
  • Ռադիկուլոպաթիա (ցավով կամ առանց ցավի)[14]՝ նյարդաբանական վիճակ է՝ կապված նյարդարմատների ճնշման հետ, որի հետևանքով լինում է թուլություն, զգայության և ռեֆլեքսների խանգանում։
  • Ձիու պոչի համախտանիշ[16] - Ստորին վերջույթի ցավ, թուլություն, թմրածություն, որը կարող է ներառել շեքը, հետույքը։ Կարող է դիտվել նաև անմիզապահություն, անկղապահություն։
  • Մեջքի ստորին հատվածի ցավ[11][15]՝ միջողնային սկավառակի կամ հոդերի վնասման պատճառով[17]։

Պատճառներ

խմբագրել

Այս պատճառներից յուրաքանչյուրը կարող է բերել ողնաշարի անցքերի նեղացման։

  • Ողնաշարի կապանները կարող են հաստանալ (դեղին կապաններ)[18][19]
  • Ոսկրային հավելյալ աճեր կարող են առաջանալ, որոնք ուղղվում են դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր
  • Միջողնային սկավառակների ճողվածքները կարող են ուղղվել դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր[20]
  • Միջողնային սկավառակի դեգեներատիվ հիվանդությունը առաջացնում է ողնաշարային խողովակի նեղացում[21]
  • Հոդավորումները խախտվում են
  • Ողնաշարի կոտրվածքներ, որոնք հաճախ են հանդիպում օստեոպորոզի ժամանակ[22]
  • Հոդերի վրա առաջանում են կիստաներ, որոնք առաջացնում են նյարդերի ճնշում

Արթրիտ

խմբագրել
  • Օստեոարթրիտ
  • Ռևմատոիդ արթրիտ—սպինալ խնդիրների շատ ավելի հազվադեպ պատճառ է

Բնածին

խմբագրել
  • Ողնաշարային խողովակը ծնվելուց շատ նեղ է
  • Ողնաշարի կառուցվածքի խանգարումները կարող են բերել ողնաշարային խողովակի նեղացման

Ողնաշարի անկայունություն

խմբագրել

Վնասվածք

խմբագրել
  • Պատահարները և վնասվածքները կարող են ողնաշարի կառուցվածքում առաջացնել խախտումներ, իսկ պայթյունային կոտրվածքների պատճառով ոսկորների կտորները կարող են խրվել ողնաշարային խողովակի մեջ[23]։
  • Պարանոցային միելոպաթիայով հիվանդները պատահարի մեջ հայտնվելու դեպքում ունեն ողնաշարը վնասելու ավելի մեծ ռիսկ[24]։

Ուռուցքներ

խմբագրել
  • Փափուկ հյուսվածքի ոչ նորմալ աճը կարող է առաջացնել բորբոքում։
  • Հյուսվածքի աճը դեպի ողնաշարային խողովակ, որը ճնշում է ողնուղեղը, նյարդերը։

Տեսակներ

խմբագրել

Ամենահաճախ հանդիպող տեսակներն են պարանոցային սպինալ նեղացումը՝ պարանոցի մակարդակին և գոտկային սպինալ նեղացումը՝ գոտկային շրջանի մակարդակին։ Կրծքային սպինալ նեղացումը ավելի հազվադեպ է դիտվում[25]։

Գոտկային նեղացման դեպքում մեջքի ստորին հատվածի նյարդերը ճնշվում են, որը կարող է բերել նստանյարդի ճնշման ախտանիշների (թուլություն, թմրածքություն, որը ճառագայթում է դեպի մեջք, հետույք և ոտքեր)։

Պարանոցային սպինալ նեղացումը կարող է լինել ավելի վտանգավոր, երբ ճնշում է ողնուղեղը։ Պարանոցային հատվածի նեղացումը կարող է բերել միելոպաթիայի, որի ժամանակ լինում է մարմնի թուլություն և պարալիզ (շարժման անկարողություն)[26]։ Սպինալ նեղացման այսպիսի ծանր դրսևորումները բացակայում են գոտկային նեղացման ժամանակ։ Ողնուղեղը վերջանում է չափահաս մարդու գոտկային վերին ողի մակարդակին, դրանից հետո շարունակվում է որպես նյարդաթելերի խուրձ՝ ձիու պոչ[27]։ Պարանոցային սպինալ նեղացումը ճնշում է գործադրում ողնուղեղի վրա՝ պարանոցի մակարդակին։ Այն հաճախ առաջանում է քրոնիկ դեգեներացիայի պատճառով[28], բայց կարող է լինել նաև բնածին և վնասվածքային։ Բուժումը հաճախ վիրահատական է[28]։

Ախտորոշում

խմբագրել
 
L3/4 և L4/5 մակարդակներին դիտվում է ծանր սպինալ նեղացում

Սպինալ նեղացում ախտորոշելու համար հետազոտվում է ամբողջ ողնաշարը։ Ախտորոշումը սկսում են հիվանդության պատմության ուսումնասիրումից և ֆիզիկալ հետազոտություններից։ Ռենտգեն և մագնիսառեզոնանսային հետազոտությունները կատարվում են խնդրի հստակ տեղակայումը պարզելու համար։

Հիվանդության պատմություն

խմբագրել

Հիվանդության պատմությունը հետազոտության ամենակարևոր մասն է, քանզի այն բժշկին կարող է տալ տվյալ սուբյեկտիվ ախտանիշների, հնարավոր պատճառների մասին[29]։

Ֆիզիկալ հետազոտություն

խմբագրել

Սպինալ նեղացումով հիվանդի հետազոտությունը կարող է տալ բժշկին տեղեկություն՝ նյարդի ճնշման հստակ տեղակայման մասին։ Մի քանի յուրահատուկ նշանների վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել, որոնցից են զգացողության խանգարումը, թմրածությունը, ռեֆլեքսների խանգարումը և ցանկացած տեսակի մկանային թուլությունը[29]։

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը դարձել է սպինալ նեղացման ախտորոշման ամենահաճախ կիրառվող եղանակը։ ՄՌՇ-ն օգտագործում է էլեկտրամագնիսական ալիքներ՝ ողնաշարի պատկերները ստանալու համար։ ՄՌՇ-ն ավելի շատ հյուսվածքներ է ցույց տալիս, ներառյալ նյարդերը, մկանները և կապանները, որոնք համակարգչային շերտագրությունով և ռենտգեն հետազոտությունով ավելի վատ են երևում

Համակարգչային շերտագրություն

խմբագրել

Գոտկային շրջանում կատարվում է պունկցիա և ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ ներարկվում է կոնտրաստ նյութ։ Ռենտգենյան հետազոտությունով և համակարգչային շերտագրությունով երևում է ողնաշարային խողովակի նեղացումը։ Այն հատկապես տեղեկատվական է ողնաշարային խողովակների գրպանիկների նեղացումը տեսնելու համար։ Այն նաև անհրաժեշտ է իրականացնել այն մարդկանց դեպքում, որոնց հակացուցված է կատարել մագնիսառեզոնանսային շերտագրություն, օրինակ՝ արհեստական ռիթմավարների առկայության դեպքում։

«Կարմիր» ազդանշաններ

խմբագրել
  • Տենդ
  • Գիշերային ցավեր
  • Քայլքի խանգարում
  • Կառուցվածքային խանգարում
  • Չբացատրվող քաշի կորուստ
  • Նախկինում ունեցած կարցինոմա
  • Ուժեղ ցավ պարկելու դեպքում
  • Վերջերս ունեցած վնասվածք՝ կասկածելի կոտրվածքով
  • Նյարդաբանական ծանր կամ հարաճող խանգարման առկայությունdeficit[16]

Բուժում

խմբագրել

Բուժումը լինում է վիրահատական կամ ոչ վիրահատական։ Դեռ հստակ ապացուցված չէ, թե այդ երկու եղանակներից որն է արդյունավետ գոտկային սպինալ նեղացման բուժման համար[30]։

Ոչ վիրահատական բուժումներ

խմբագրել

Ոչ վիրահատական եղանակների արդյունավետությունը պարզ չէ, քանզի դրանք դեռ լավ ուսումնասիրված չեն[31]։

  • Ուսուցանում հիվանդության և ախտանիշները թուլացնելու եղանակների մասին
  • Ցավը և բորբոքումը հանող դեղամիջոցներ, որոնցից են ացետամինոֆենը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ)
  • Ֆիզիկական աշխատանք՝ ընդհանուր առողջությունը ամրապնդելու համար, օրինակ՝ հեծանիվ վարել, երբ առաջ թեքվելը վարելու ժամանակ կարող է թուլացնել ախտանիշները։ Քայլելը և լողը նույնպես կարող են օգտակար լինել
  • Ավել քաշից ազատվել՝ հիվանդության ախտանիշները թուլացնելու և ընթացքը դանդաղեցնելու համար
  • Ֆիզիոթերապիա՝ սեփական կարիքները հոգալու հնարավորությունները լավացնելու համար[32]։ Հատուկ ձգման վարժությունները կարող են թուլացնել ցավերը և մնացած ախտանիշները։
  • Գոտկային էպիդուրալ ստերոիդների կամ անզգայացնողների ներարկումը արդյունավետությունը շատ քիչ ապացույցներ ունի[31][33][34]։

Վիրահատություն

խմբագրել
  • Գոտկային դեկոմպրեսիվ լամինէկտոմիա՝ այս վիրահատության ժամանակ հեռացվում է ողնաշարային խողովակը ծածկող ոսկորի հատվածը և հաստացած կապանները՝ նյարդերի վրա եղած ճնշումը վերացնելու նպատակով։ Մարդկանց 70-90 %-ի մոտ լինում է դրական արդյունք[35]։
  • Արհեստական իմպլանտ՝ այս դեպքում կիրառվում է հատուկ U-նման իմպլանտ, որի տեղադրվում է մեջքի ստորին հատվածի երկու ոսկորների միջև։ Այն պահպանում է ողնաշարը ստաբիլ դիրքում դեկոմպրեսիվ վիրահատությունից հետո։ Իմպլանտը ապահովում է երկու ոսկորների միջև եղած ճիշտ տարածությունը, ինչի շնորհիվ նյարդերը ազատ տեղակայվում են և գնում են դեպի իրենց կողմից նյարդավորվող հատվածները[36]։
  • Պարանոցային միելոպաթիայի դեպքում կատարվող վիրահատությունը կատարվում է առջևից կամ հետևից՝ կախված մի քանի գործոններից, որոնցից են ճնշման հատվածը և պարանոցի դիրքը։
    • Առաջային պարանոցային սկավառակի հեռացում և միաձուլում՝ վիրահատական միջամտություն է պարանոցային հատվածի ախտահարման դեպքում։ Սկավառակի ճնշող հատվածները հեռացվում են և ողնաշարի դիրքը կայունացնում։
    • Հետին մուտքի դեպքում պետք է հատել ողնաշարի հետին մասնիկները։ Եղանակներից են լամինէկտոմիան, լամիէկտոմիան և միաձուլումը, լամինոպլաստիկան։

Համաճարակաբանություն

խմբագրել
  • NAMCS-ի տվյալներով ԱՄՆ-ում բժշկի դիմելու 3.9 % դեպքերը 29.964.894-ից կապված են մեջքի խնդիրների հետ[37]։
  • անգլ.՝ Longitudinal Framingham Heart Study-ն հայտնաբերել է, որ տղամարդկանց 1%-ի և կանանց 1.5%-ի մոտ հայտնաբերվում է ողերի սահում միմյանց նկատմամբ 54 տարեկանին մոտ։ Հետագա 25 տարիների ընթացքում տղամարդկանց 11%-ի և կանանց 25%-ի մոտ լինում է ողների դեգեներատիվ սահում միմյանց նկատմամբ[38]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Canale, S. Terry; Beaty, James H. (2012). Campbell's Operative Orthopaedics E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1994. ISBN 978-0323087186.
  2. 2,0 2,1 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Domino, Frank J. (2010). The 5-Minute Clinical Consult 2011 (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1224. ISBN 9781608312597.
  5. Ferri, Fred F. (2017). Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1202. ISBN 9780323529570.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Spinal Stenosis». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Lumbar Spinal Stenosis». OrthoInfo - AAOS. 2013 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. 10,0 10,1 Boos, Norbert; Aebi, Max (2008). Spinal Disorders: Fundamentals of Diagnosis and Treatment (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 21–22. ISBN 9783540690917.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Mazanec D. J.; Podichetty V. K.; Hsia A. (2002). «Lumbar Canal Stenosis: Start with nonsurgical therapy». Cleveland Clinic Journal of Medicine. 69 (11): 909–917. doi:10.3949/ccjm.69.11.909.
  12. «What is CSM?». Myelopathy.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Cervical Radiculopathy (Pinched Nerve)». AAOS. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. 14,0 14,1 14,2 Costantini A.; Buchser E.; Van Buyten J. P. (2009). «Spinal Cord Stimulation for the Treatment of Chronic Pain in Patients with Lumbar Spinal Stenosis». Neuromodulation. 13 (4): 275–380. doi:10.1111/j.1525-1403.2010.00289.x. PMID 21992882.
  15. 15,0 15,1 Goren A.; Yildiz N.; Topuz O.; Findikoglu G.; Ardic F. (2010). «Efficacy of exercise and ultrasound in patients with lumbar spinal stenosis: A prospective randomized controlled trial». Clinical Rehabilitation. 24 (7): 623–631. doi:10.1177/0269215510367539. PMID 20530650.
  16. 16,0 16,1 Doorly, T. P., Lambing, C. L., Malanga, G. A., Maurer, P. M., Ralph R., R. (2010). Algorithmic approach to the management of the patient with lumbar spinal stenosis. Journal of Family Practice, 59 S1-S8
  17. Mazanec, D. J., Podichetty, V. K., Hsia, A. (2002) Lumbar Clinic Journal of Medicine 69 (11).
  18. Park JB, Lee JK, Park SJ, Riew KD, "Hypertrophy of ligamentum flavum in lumbar spinal stenosis associated with increased proteinase inhibitor concentration," J Bone Joint Surg Am. 2005 Dec;87(12):2750-7.
  19. ligamentum flavum, Physio-Pedia.com
  20. "Herniated Disk," Mayo-Clinic.org
  21. "Degenerative Disk Disease," Mayfieldclinic.com
  22. "Causes of Spinal Compression Fractures,", WebMD
  23. «Spinal stenosis Causes». Mayo Clinic. 2012 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  24. Wu, Jau-Ching; Ko, Chin-Chu; Yen, Yu-Shu; Huang, Wen-Cheng; Chen, Yu-Chun; Liu, Laura; Tu, Tsung-Hsi; Lo, Su-Shun; Cheng, Henrich (2013 թ․ հուլիսի 1). «Epidemiology of cervical spondylotic myelopathy and its risk of causing spinal cord injury: a national cohort study». Neurosurgical Focus. 35 (1): E10. doi:10.3171/2013.4.FOCUS13122. PMID 23815246.
  25. Vokshoor A (2010 թ․ փետրվարի 14). «Spinal Stenosis». eMedicine. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «CSM Symptoms». Myelopathy.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  27. Waxman, SG (2000). Correlative Neuroanatomy (24th ed.).
  28. 28,0 28,1 Meyer F, Börm W, Thomé C; Börm; Thomé (2008 թ․ մայիս). «Degenerative cervical spinal stenosis: current strategies in diagnosis and treatment». Dtsch Arztebl Int. 105 (20): 366–72. doi:10.3238/arztebl.2008.0366. PMC 2696878. PMID 19626174.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. 29,0 29,1 Cluett, Jonathan, M.D. (2010) Spinal Stenosis - How is Spinal Stenosis Diagnosed? Արխիվացված 2012-01-29 Wayback Machine
  30. Zaina, F; Tomkins-Lane, C; Carragee, E; Negrini, S (2016 թ․ հունվարի 29). «Surgical versus non-surgical treatment for lumbar spinal stenosis». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD010264. doi:10.1002/14651858.CD010264.pub2. PMID 26824399.
  31. 31,0 31,1 Ammendolia, C; Stuber, KJ; Rok, E; Rampersaud, R; Kennedy, CA; Pennick, V; Steenstra, IA; de Bruin, LK; Furlan, AD (2013 թ․ օգոստոսի 30). «Nonoperative treatment for lumbar spinal stenosis with neurogenic claudication». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD010712. doi:10.1002/14651858.CD010712. PMID 23996271.
  32. «Lumbar Spinal Stenosis-Treatment Overview». WebMD. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  33. Manchikanti, L; Kaye, AD; Manchikanti, K; Boswell, M; Pampati, V; Hirsch, J (2015 թ․ փետրվար). «Efficacy of epidural injections in the treatment of lumbar central spinal stenosis: a systematic review». Anesthesiology and Pain Medicine. 5 (1): e23139. doi:10.5812/aapm.23139. PMC 4350165. PMID 25789241.
  34. Chou, R; Hashimoto, R; Friedly, J; Fu, R; Bougatsos, C; Dana, T; Sullivan, SD; Jarvik, J (2015 թ․ օգոստոսի 25). «Epidural Corticosteroid Injections for Radiculopathy and Spinal Stenosis: A Systematic Review and Meta-analysis». Annals of Internal Medicine. 163 (5): 373–81. doi:10.7326/M15-0934. PMID 26302454.
  35. Malamut, edited by Joseph I. Sirven, Barbara L. (2008). Clinical neurology of the older adult (2nd ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 220. ISBN 9780781769471. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  36. «coflex Interlaminar Technology - P110008». FDA. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  37. «Spinal Stenosis Details». Spinalstenosis.org. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  38. Treatment of Degenerative Lumbar Spinal Stenosis, Evidence Report/Technology Assessment, No. 32. (2001). In AHRQ Archive. Retrieved 2/29/2012.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպինալ նեղացում» հոդվածին։