Պարացետամոլ

քիմիական միացություն
(Վերահղված է Ացետամինոֆենից)

Պարացետամոլ, դեղամիջոց, որը հայտնի է Ացետամինոֆեն անվամբ, օգտագործվում է որպես ջերմիջեցնող[4]։ Այն սովորաբար օգտագործվում է մեղմ և չափավոր ցավի դեպքում[4]։ Երեխաների ջերմությունը իջեցնելու նպատակով կիրառման վերաբերյալ կան տարբեր ապացույցներ[5][6]։ Այն հաճախ վաճառվում է այլ դեղամիջոցների հետ զուգակցված, օրինակ՝ մրսածության դեմ կիրառվող դեղամիջոցների շարքում[4]։ Պարացետամոլը, օփիոիդային ցավազրկողների հետ միասին, օգտագործվում է նաև այնպիսի ծանր ցավերի դեպքում, ինչպիսիք են օրինակ՝ քաղցկեղային ցավը և հետվիրահատական ցավը[7]։ Այն սովորաբար օգտագործվում է բերանացի կամ ուղիղ աղիքային (ռեկտալ) ճանապարհով, ինչպես նաև ներերակային ներմուծման եղանակով[4][8]։ Արդյունքները պահպանվում են 2-ից մինչև 4 ժամ[8]։

Պարացետամոլ
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներԹայլենոլ, Պանադոլ
Ավանդական անվանումԱցետամինոֆեն
Քիմիական բանաձևC₈H₉NO₂
Մոլային զանգված2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,293 գ/սմ³[2][3] գ/սմ³
Հալման ջերմաստիճան168 ± 0,5 °C[2] °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան540 °C[3]
Դասակարգում
CAS համար103-90-2
PubChem1983
EINECS համար203-157-5
SMILESCC(=O)NC1=CC=C(C=C1)O
ЕС203-157-5
ChEBI1906
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պարացետամոլն, ընդհանուր առմամբ, անվտանգ է առաջարկված դեղաչափերով[9]։ Առաջարկված մաքսիմալ դեղաչափը ամենօրյա կիրառման պարագայում 3-4 գրամ է չափահաս անձանց շրջանում[10][11]։ Ավելի բարձր դեղաչափերը կարող են բերել թունավորման, մինչև անգամ լյարդային անբավարարության[4]։ Մաշկային լուրջ ցանավորումները հազվադեպ են առաջանում[4]։ Գտնում են, որ այն ապահով է հղիության և կրծքով կերակրելու ժամանակ[4]։ Լյարդի հիվանդությունների առկայության դեպքում այն կարող է օգտագործվել, սակայն ավելի ցածր դեղաչափերով[12]։ Այն դասակարգվում է որպես մեղմ ցավազրկող դեղամիջոց[8]։ Այն չունի նշանակալի հակաբորբոքային ազդոցություն[13]։ Թե ինչպես է այն աշխատում, ամբողջովին հստակ չէ[13]։

Պարացետամոլն առաջին անգամ ստեղծվել է 1877 թվականին[14]։ Այն Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ամենատարածված դեղամիջոցն է, որ կիրառվում է ցավի և ջերմության դեպքում[15]։ Այն ներգրավված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով դեղերի շարքում[16]։ Պարացետամոլը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց հետևյալ վաճառքային անվանումներով՝ Թայլենոլ և Պանադոլ[17]։ Զարգացող աշխարհում 1 դեղաչափի մեծածախ արժեքը կազմում է 0,01 ԱՄՆ դոլարից պակաս[18]։ Միացյալ Նահանգներում 1 դեղաչափի արժեքը 0,04 ԱՄՆ դոլար է[19]։ 2016 թվականին ԱՄՆ-ում 17-րդ ամենաշատ նշանակված դեղորայքն էր՝ ավելի քան 29 միլիոն դեղատոմս[20]։

Բժշկական կիրառում խմբագրել

Ջերմություն խմբագրել

Պարացետամոլն օգտագործվում է տարբեր տարիքային խմբերում՝ ջերմությունն իջեցնելու նպատակով[21]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս Պարացետամոլն օգտագործել երեխաների ջերմությունը իջեցնելու նպատակով միայն այն դեպքում, երբ ջերմությունը 38.5 °C-ից բարձր է[22]։ Պարացետամոլի արդյունավետությունը, ջերմություն ունեցող երեխաների շրջանում կիրառելիս, կասկածի տակ է[23], և ուսումնասիրությունները պարզել են, որ այն պակաս արդյունավետ է, քան Իբուպրոֆենը[24]։ Պարացետամոլը չունի նշանակալի հակաբորբոքային ազդեցություն։

Ցավ խմբագրել

Պարացետամոլը օգտագործվում է մեղմ և չափավոր ցավից ազատվելու համար[4]։ Շտապ օգնության բաժանմունքում ներերակային ձևի օգտագործումը կարճատև ցավերի դեպքում հիմնավորված է սահմանափակ ապացույցներով[25]։

Օստեոարթրոզ խմբագրել

Ռևմատոլոգների ամերիկյան քոլեջը խորհուրդ է տալիս կիրառել Պարացետամոլը ազդրի արթրիտային ցավերի, ձեռքի կամ ծնկան այնպիսի ցավերի դեպքում, որոնք չեն անցնում ֆիզիկական վարժություններից և քաշի նվազումից[26]։ Ինչևէ, ըստ 2015 թվականի պատկերի, գտնում են, որ Պարացետամոլը ունի նվազ ազդեցություն օստեոարթոզի դեպքում[27]։

Պարացետամոլը համեմատաբար ավելի քիչ հակաբորբոքային ազդեցություն ունի, քան այլ ցավազրկողները, օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից Ասպիրինը և Իբուպրոֆենը, բայց Իբուպրոֆենը և Պարացետամոլն ունեն համանման բուժական ազդեցություն գլխացավի դեպքում։ Պարացետամոլը կարող է հանգստացնել ցավը մեղմ արթրիտների դեպքում, բայց այն չի կարող վերացնել ցավի հիմքում ընկած բորբոքային գործընթացը, կարմրությունը և հոդի այտուցը[28]։ Այն ունի ցավազրկող հատկություններ, որոնք համադրելի են ասպիրինի հետ, մինչդեռ նրա հակաբորբոքային ազդեցությունները ավելի թույլ են արտահայտված։ Հիվանդներն այս դեղն ավելի լավ են տանում, քան Ասպիրինը։ Սա պայմանավորված է Ասպիրինի՝ արյունահոսություն առաջացնելու մեծ վտանգի հետ։

Գոտկային հատված խմբագրել

Հիմնվելով համակարգային հետազոտությունների վրա, Ցավի ամերիկյան կենտրոնը խորհուրդ է տալիս կիրառել Պարացետամոլը՝ որպես առաջին գծի դեղամիջոց գոտկային շրջանում առկա ցավի դեպքում[29]։ Ի հակադրություն նշվածի, Ամերիկյան բժիշկների քոլեջը այլ ապացույցներ է գտել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների համար, բայց միայն հստակ ապացույցներ պարացետամոլի համար, իսկ մյուս համակարգված վերանայումների արդյունքում եզրակացրել են, որ դրա արդյունավետության մասին ապացույցները լիովին բացակայում է[27][30][31][32]։

Գլխացավեր խմբագրել

Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի գլխացավի կազմակերպությունների և Նյարդաբանության գերմանական միության համատեղ հայտարարությունը խորհուրդ է տալիս օգտագործել Պարացետամոլը կոֆեինի հետ համատեղ՝ որպես լարվածության կամ գլխացավի բուժման առաջին կարգի միջոցներից մեկը[33]։ Սուր միգրենի բուժման դեպքում այն գերազանցում է պլացեբոյին, 1 ժամվա ընթացքում գլխացավից ազատում է 39% մարդիկ, համեմատած վերահսկողական խմբի 20%-ի հետ[34]։

Հետվիրահատական խմբագրել

Պարացետամոլը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների հետ համատեղ, կարող է ավելի արդյունավետ լինել հետվիրահատական ցավի բուժման համար, քան թե Պարացետամոլը կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները առանձին[35]։

Ատամներ խմբագրել

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը , ինչպիսիք են իբուպրոդենը, նապրոքսենը և դիկլոֆենակը, ավելի արդյունավետ են ատամնաբուժական ցավը կամ ատամնաբուժական պրոցեդուրաներից բխող ցավերը վերահսկելու համար, քան պարացետամոլը, իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի համակցությունները պարացետամոլի հետ ավելի արդյունավետ են, քան առանձին կիրառման պարագայում[36]։ Պարացետամոլը հատկապես օգտակար է այն դեպքում, երբ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը հակացուցված են գերզգայունության կամ ստամոքս-աղիքային ուռուցքի կամ արյունահոսության պատմության պատճառով[37]։ Այն կարող է օգտագործվել նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի հետ, երբ դրանք միայնակ անարդյունավետ են ատամնաբուժական ցավը վերահսկելու համար[38]։ Կոխրանի վերլուծությունը երեխաների և դեռահասների շրջանում նախավիրահատական լրացուցիչ ցավազրկման համար ցույց է տալիս, որ պարացետամոլի օգտագործումը ատամնաբուժական միջամտությունից առաջ չի օգնում կանխել ցավը տեղային անզգայացման կիրառման պարագայում[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 acetaminophen
  2. 2,0 2,1 2,2 2,3 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 3—314. — ISBN 978-1-4987-5428-6
  3. 3,0 3,1 3,2 4-Acetamidophenol
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Acetaminophen». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. Meremikwu, M; Oyo-Ita, A (2002). «Paracetamol for treating fever in children». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD003676. doi:10.1002/14651858.CD003676. PMID 12076499.
  6. De Martino, Maurizio; Chiarugi, Alberto (2015). «Recent Advances in Pediatric Use of Oral Paracetamol in Fever and Pain Management». Pain and Therapy. 4 (2): 149–168. doi:10.1007/s40122-015-0040-z. PMC 4676765. PMID 26518691.
  7. Scottish Intercollegiate Guidelines Network (SIGN) (2008). «6.1 and 7.1.1» (PDF). Guideline 106: Control of pain in adults with cancer. Scotland: National Health Service (NHS). ISBN 9781905813384. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 Hochhauser, Daniel (2014). Cancer and its Management. John Wiley & Sons. էջ 119. ISBN 9781118468715. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Russell, FM; Shann, F; Curtis, N; Mulholland, K (2003). «Evidence on the use of paracetamol in febrile children». Bulletin of the World Health Organization. 81 (5): 367–72. PMC 2572451. PMID 12856055.
  10. «Paracetamol for adults: painkiller to treat aches, pains and fever - NHS.UK». NHS.UK (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «What are the recommended maximum daily dosages of acetaminophen in adults and children?». www.medscape.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. Lewis, JH; Stine, JG (2013 թ․ հունիս). «Review article: prescribing medications in patients with cirrhosis - a practical guide». Alimentary Pharmacology & Therapeutics. 37 (12): 1132–56. doi:10.1111/apt.12324. PMID 23638982.
  13. 13,0 13,1 McKay, Gerard A.; Walters, Matthew R. (2013). «Non-Opioid Analgesics». Lecture Notes Clinical Pharmacology and Therapeutics (9th ed.). Hoboken: Wiley. ISBN 9781118344897.
  14. Mangus, Brent C.; Miller, Michael G. (2005). Pharmacology application in athletic training. Philadelphia, Pennsylvania: F.A. Davis. էջ 39. ISBN 9780803620278.
  15. Aghababian, Richard V. (2010 թ․ հոկտեմբերի 22). Essentials of emergency medicine. Jones & Bartlett Publishers. էջ 814. ISBN 978-1-4496-1846-9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. Hamilton, Richard J. (2013). Tarascon pocket pharmacopoeia : 2013 classic shirt-pocket edition (27th ed.). Burlington, Massachusetts: Jones & Bartlett Learning. էջ 12. ISBN 9781449665869. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. «Paracetamol». Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  19. «Acetaminophen prices, coupons and patient assistance programs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  20. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  21. «Acetaminophen». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  22. «Baby paracetamol asthma concern». BBC News. 2008 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. Meremikwu M, Oyo-Ita A (2002). «Paracetamol for treating fever in children». Cochrane Database Syst Rev (2): CD003676. doi:10.1002/14651858.CD003676. PMID 12076499.
  24. Perrott DA, Piira T, Goodenough B, Champion GD (2004). «Efficacy and safety of acetaminophen vs ibuprofen for treating children's pain or fever: a meta-analysis». Arch Pediatr Adolesc Med. 158 (6): 521–6. doi:10.1001/archpedi.158.6.521. PMID 15184213.
  25. Sin, B; Wai, M; Tatunchak, T; Motov, SM (2016 թ․ հունվարի 29). «The use of intravenous acetaminophen for acute pain in the emergency department». Academic Emergency Medicine. 23 (5): 543–53. doi:10.1111/acem.12921. PMID 26824905.
  26. Hochberg MC, Altman RD, April KT, և այլք: (2012 թ․ ապրիլ). «American College of Rheumatology 2012 recommendations for the use of nonpharmacologic and pharmacologic therapies in osteoarthritis of the hand, hip, and knee». Arthritis Care Res (Hoboken). 64 (4): 465–74. doi:10.1002/acr.21596. PMID 22563589.
  27. 27,0 27,1 Machado, GC; Maher, CG; Ferreira, PH; Pinheiro, MB; Lin, CW; Day, RO; McLachlan, AJ; Ferreira, ML (2015 թ․ մարտի 31). «Efficacy and safety of paracetamol for spinal pain and osteoarthritis: systematic review and meta-analysis of randomised placebo controlled trials». BMJ (Clinical Research Ed.). 350: h1225. doi:10.1136/bmj.h1225. PMC 4381278. PMID 25828856.
  28. «Paracetamol». Arthritis Research UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  29. «National Guideline Clearinghouse | Expert Commentaries: Diagnosis and Treatment of Low Back Pain: A Joint Clinical Practice Guideline from the American College of Physicians and the American Pain Society. What's New? What's Different?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  30. Davies RA, Maher CG, Hancock MJ (2008 թ․ նոյեմբեր). «A systematic review of paracetamol for non-specific low back pain». Eur Spine J. 17 (11): 1423–30. doi:10.1007/s00586-008-0783-x. PMC 2583194. PMID 18797937.
  31. Saragiotto, BT; Machado, GC; Ferreira, ML; Pinheiro, MB; Abdel Shaheed, C; Maher, CG (2016 թ․ հունիս). «Paracetamol for low back pain». Cochrane Database of Systematic Reviews (Systematic Review & Meta-Analysis). 6 (6): CD012230. doi:10.1002/14651858.CD012230. PMID 27271789.
  32. Machado GC, Maher CG, Ferreira PH, Pinheiro MB, Lin CW, Day RO, McLachlan AJ, Ferreira ML (2015 թ․ մարտ). «Efficacy and safety of paracetamol for spinal pain and osteoarthritis: systematic review and meta-analysis of randomised placebo controlled trials». BMJ. 350: h1225. doi:10.1136/bmj.h1225. PMC 4381278. PMID 25828856.
  33. Haag G, Diener HC, May A, և այլք: (2011 թ․ ապրիլ). «Self-medication of migraine and tension-type headache: summary of the evidence-based recommendations of the Deutsche Migräne und Kopfschmerzgesellschaft (DMKG), the Deutsche Gesellschaft für Neurologie (DGN), the Österreichische Kopfschmerzgesellschaft (ÖKSG) and the Schweizerische Kopfwehgesellschaft (SKG)». J Headache Pain. 12 (2): 201–17. doi:10.1007/s10194-010-0266-4. PMC 3075399. PMID 21181425.
  34. Derry S, Moore RA (2013). «Paracetamol (acetaminophen) with or without an antiemetic for acute migraine headaches in adults». Cochrane Database Syst Rev. 4 (4): CD008040. doi:10.1002/14651858.CD008040.pub3. PMC 4161111. PMID 23633349.
  35. Ong, CK; Seymour, RA; Lirk, P; Merry, AF (2010 թ․ ապրիլի 1). «Combining paracetamol (acetaminophen) with nonsteroidal antiinflammatory drugs: a qualitative systematic review of analgesic efficacy for acute postoperative pain». Anesthesia and Analgesia. 110 (4): 1170–9. doi:10.1213/ANE.0b013e3181cf9281. PMID 20142348.
  36. Moore, RA; Derry, C (2013 թ․ հունվար). «Efficacy of OTC analgesics». International Journal of Clinical Practice. Supplement. 67 (178): 21–5. doi:10.1111/ijcp.12054. PMID 23163544.
  37. «Relieving dental pain». American Dental Association. 2016 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  38. Bailey, E; Worthington, H; Coulthard, P (2014 թ․ ապրիլ). «Ibuprofen and/or paracetamol (acetaminophen) for pain relief after surgical removal of lower wisdom teeth, a Cochrane systematic review». British Dental Journal. 216 (8): 451–5. doi:10.1038/sj.bdj.2014.330. PMID 24762895.
  39. Ashley, PF; Parekh, S; Moles, DR; Anand, P; MacDonald, LC (2016 թ․ օգոստոսի 8). «Preoperative analgesics for additional pain relief in children and adolescents having dental treatment». The Cochrane Database of Systematic Reviews (8): CD008392. doi:10.1002/14651858.CD008392.pub3. PMID 27501304.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարացետամոլ» հոդվածին։