Սպարկերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Մոկս գետի ստորին հոսանքի շրջանում։

Համապատասխանել է պատմական Մոկք աշխարհի Իշայր գավառին։ Առաջին անգամ Սպարկերտ ձևով հիշատակվել է XIV դարում։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ըստ ավանդության Բարդուղեմեոս առաքյալը այստեղ է բերել սուրբ Աստվածամոր պատկերը, որի պատճառով տարածքը կոչվել է Սուրբ Պատկեր և այն հնչյունափոխվելով դարձել է Սպարկերտ։

Ըստ մեկ այլ ավանդապատումի Հիսուս Քրիստոսը հասել է այստեղ և իր պատկերն ուղարկել է մոտակա շրջան։ Դրա պատճառով տարածքը կոչվել է Պատկերք, իսկ ապա Սպարկերտ։

Աշխարհագրություն

խմբագրել

Սպարկերտն ունի խիստ լեռնային և անտառապատ ռելիեֆ։ Մշակելի հողերը քիչ են։ Համապասխանպւմ է Ազնվաց ձոր, Գյոզալդարա, Գոզան դարա, դաշտին (հովիտ, ձորահովիտ), գտնվում է Վանա լճից հարավ–արևմուտք, Բիթլիս քաղաքից հյուսիս-արևելք։ Չորս կողմիից շրջապատված է Հայկական Տավրոսի լեռնահամակարգին պատկանող լեռներով։ Ունի արգավանդ հողեր[1]։

Պատմություն

խմբագրել

1555 թվականին Ամասիայի պայմանագրով Սպարկերտն անցել է Օսմանյան կայսրությանը՝ մինչև XIX դարի կեսը համարվելով Վանի վիլայեթի գավառներից մեկը։

XIX դարի 80-ական թթ., որպես գյուղախումբ, միացվել է Բիթլիսի նահանգի Խիզանի գավառակին։ Աղթամարի կաթողիկոսության թեմերից էր։

Սպարկերտը Արևմտյան Հայաստանի առավել հայաշատ գավառներից է եղել։ XIII-XIV դարերում, չնայած որ Սպարկերտում հաստատվել էին քրդեր, հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։

1877-1878 թ թվականին շեյխ Ջալալեդդինը, իսկ 1895 թվականին համիդեական հրոսակները Սպարկերտում կազմակերպել են ջարդեր, որոնց զոհ են դարձել շատ հայեր, իսկ ոմանք հարկադրաբար գաղթել են այլ վայրեր։

XX դարի սկզբին Սպարկերտում բնակվել է 4 000 - 4 500 հայ[2]։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին Սպարկերտի գավառակն ուներ 4 000 բնակիչ, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին[3]։

Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Տնտեսություն

խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և շալագործությամբ, մասամբ՝ այգեգործությամբ։

Վարչական բաժանում

խմբագրել

XIX դարի վերջին ուներ 29-30 գյուղ։ Գլխավոր գյուղերն էին Բաստը և Մեծ Հյուրաքը։ Սպարկերտի խոշոր գյուղերից էին նաև Կոտենցը, Ճաժվանը և Տվաղուսը[3]։

Հայկական հուշարձաններ

խմբագրել

Սպարկերտի տարածքում նշանավոր վանքերից էին Բազենից (Բազմենից), Սբ. Աստվածածին, Գեղիսի, Սբ. Կիրակոս, Շիրինից Սբ. Գևորգ (Սբ. Սկավառակ), Սորվա, Սբ. Աստվածածին (Նզար) վանքերը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 49 — 992 էջ։
  2. 2,0 2,1 «ՍՊԱՐԿԵՏ. գավառ». Վերցված է 2014 Հունվար 30-ին.
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 673

Աղբյուրներ

խմբագրել