Moneyken
Օլեգ Ռուսլանովիչ Էրոպկինը (սեպտեմբերի 20, 2000, Chertanovo, Մոսկվա, Ռուսաստան), բեմական անունը՝ Moneyken (ռուս.՝ Манеке́н)[upper-alpha 1], ռուս հիփ-հոփ արտիստ և երաժշտական պրոդյուսեր, նախկինում բլոգեր էր։ Նա առավել հայտնի է փոփ երգիչ և ռեփ կատարող Ինստասամկաի համար որպես ձայնային պրոդյուսերի աշխատանքով, սակայն հաճախ քննադատության է ենթարկվում այլ մարդկանց բիթերը (գործիքավորումը) յուրացնելու համար։
Moneyken | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 2000 (23 տարեկան) |
Ծննդավայր | Chertanovo, Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ռեփեր և երաժշտական պրոդյուսեր |
Կենսագրություն
Օլեգ Ռուսլանովիչ Էրոպկինը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 20-ին Չերտանովոյում (Մոսկվա): 3-ից 12 տարեկան հասակում նա ֆուտբոլ է խաղացել՝ Չերտանովոյի ֆուտբոլային դպրոցում, որպես կիսապաշտպան։ Հետո նա սկսեց փոխել թիմերը՝ նա հանդես էր գալիս (Կապոտնյա Սմենայ)-ի,( Տորպեդոյ)-ի և (Սպարտակ-2)-ի կազմում։ 2017 թվականին նա մասնակցեց ԱՄՆ-ի «Օռլանդո Սիթի» ֆուտբոլային ակումբի փորձերին, մարզիչը նկատեց Էրոպկինի տաղանդը, բայց առաջարկեց վերադառնալ ակումբ մեկ տարի անց: Դպրոցն ավարտելուց հետո պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նրան խոստացել են աշխատավարձ տալ միայն մեկ տարի հետո, ինչի պատճառով նա լրացուցիչ սկսել է աշխատել որպես սննդի առաքման վարորդ Uber Eats-ում։ Ինչ-որ ժամանակ նա կորցրել է աշխատանքը ծառայության կանոնների խախտման պատճառով, ինչի պատճառով էլ ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա։ Այնտեղ նա աշխատանքի ընդունվեց McDonald's-ում։ 2018 թվականին ընկերությունում աշխատանքն ավարտելուց հետո նա սկսեց իր կարիերան, որպես՝ բլոգեր և երաժիշտ[1]։ Հետո նա սկսեց համատեղ գործունեությունը Ինստասամկաի հետ։ Օլեգը սկսել է երաժշտությամբ զբաղվել 16 տարեկանից, առանց երաժշտական կրթություն ստանակու, և այժմ Զոտեևայի երաժշտական պրոդյուսերն է[2][3]։
Անձնական կյանք
2019 թվականի կեսերից նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Դարիա Զոտեևայի հետ, որն ավելի հայտնի է որպես Ինստասամկա։ Ըստ Օլեգի հարցազրույցի, որը հրապարակվել է YouTube շոուի «Որքա՞ն արժե հանդերձանքը» հաղորդաշարում՝ 2020 թվականի նոյեմբերին նա և Դարիան պաշտոնապես ամուսնացած են եղել որը տևել է 6 ամիս[4][5]։
Քննադատություն
2022 թվականի մայիսի 7-ին Մեյբի Բեյբին (իսկական անունը Վիկտորիա Լիսյուկ) թողարկեց դիս-թրեք Ինստասամկաի անունով՝ «Instasamka Diss»: Երգում Վիկտորիան հիշատակել է Moneyken-ին՝ քննադատելով նրան ուրիշների բիթերը յուրացնելու համար։ Մեկնաբանելով Օլեգի կողմից Դարիայի թրեքների ձայնագրությունները՝ Լիսյուկը պնդում է, որ գործիքավորման իրական հեղինակը բիթմեյքեր և ռեփ արտիստ Padillion է, ում հետ Զոտեևան և Էրոպկինի NaMneCash Music լեյբլը սերտորեն համագործակցում են[6]։
Սկավառակագրություն
Ալբոմներ
Անվանում | Դետալներ | Գծապատկերի ամենաբարձր դիրքը | ||
---|---|---|---|---|
Apple Music [7] | ||||
«Новый папа» |
|
— | ||
«Горилла» |
| |||
«Спасибо папаша» (համատեղ Ինստասամկաի հետ) |
| |||
«Семейный бизнес» (համատեղ Ինստասամկաի հետ) |
|
1 | ||
K Season 1 |
|
— | ||
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի հայտնվել չարթերում |
Սինգլներ
Տարի | Անվանում | Այլ կատարողներ |
---|---|---|
2019 | «Мы крутые» | Ինստասամկա |
2020 | «Kenny» | — |
«Я танцую даже днём» | ||
«Витон» | Ինստասամկա | |
«Гоба» | Գանվեստ
Ինստասամկա | |
«Ass Class» | — | |
2021 | «Она не любит вино» | |
«Ты мой океан» | ||
«Так нужна» | ||
«Грустная на тусе» | ||
«Пью до дна» | Վալերիա | |
«Двигаться» | — | |
«Витон 2» | Ինստասամկա |
Արտադրող
Ծանոթագրություն։ Ցանկը ներառում է միայն թողարկումներ, որտեղ հիմնական (և/կամ ոչ առաջին) կատարողը ինքը Moneyken-ը չէ, տեղեկատվությունը վերցված է ՎԿ-ից:
Սինգլներ
Ալբոմներ
Տարի | Անվանում | Կատարող | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2020 | «Семейный бизнес» | Ինստասամկա
Moneyken |
Բացառությամբ «Ջուսի հետույքը» թրեքի |
2021 | Moneydealer | Ինստասամկա | — |
2022 | Queen of Rap | ||
Popstar | |||
2023 | Sped Up Album |
Ծանոթագրություններ
- ↑ «MONEYKEN про INSTASAMKA: «Даша ― это секс, любовь и искусство» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». tntmusic.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Александра Мкртычян (2023-04-01). «Попал в клуб МЛС и играл со спартаковцем Умяровым: знакомимся с мужем Инстасамки рэпером MONEYKEN». Метарейтинг (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-01-ին. Վերցված է 2023-05-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Pavel Zakharov. «Дарья Зотеева (INSTASAMKA), 22». Forbes «З0 до 30» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Рита Цветкова (2020-11-22). ««У нас всё серьёзно» — рэпер Moneyken женился на Инстасамке». Пятый канал (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-19-ին. Վերցված է 2021-01-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Инстасамка выходит замуж». GRAZIA (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Владислав Шеин (2022-05-07). «Мэйби Бэйби выпустила рэп-дисс на INSTASAMKA». ТНТ Music (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-08-ին. Վերցված է 2022-06-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чарты: Инстасамка на первом месте Apple Music». The Flow (ռուսերեն). 2021-01-11. Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2021-01-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- Մեկնաբանություններ
- ↑ Иногда пишется как Realmoneyken
- Աղբյուրներ