Պյուրյու Սոյրի (ֆիններեն՝ Pyry Soiri,սեպտեմբերի 22, 1994(1994-09-22)[1], Տամմիսաարի, Ուուսիմաա[2]), ֆինն ֆուտբոլիստ, ռումինական «Ունիվերսիտատյա» ակումբի (Կրայովա) և Ֆինլանդիայի հավաքականի կիսապաշտպան։

Պյուրյու Սոյրի
Քաղաքացիությունը  Ֆինլանդիա և  Նամիբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1994(1994-09-22)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Տամմիսաարի, Ուուսիմաա[2]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 63 կիլոգրամ
Դիրք attacker

Ակումբային կարիերա

 
Սոյրին Ֆինլանդիայի հավաքականի կազմում

Սոյրին «ՄյուՊա-47» ակումբի սան է: 2012 թվականի ապրիլի 19-ին «Յարոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Նույն թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Պյուրյուն վարձավճարով հանդես է եկել «Յաապսի» և ԿՏՊ-ի կազմում։ 2013 թվականի սկզբին վերադարձել է «ՄյուՊա-47»։ Սեպտեմբերի 16-ին «Մարիեխամի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբի կազմում[4]։

2015 թվականի սկզբին Պյուրյուն տեղափոխվել է ՎՊՍ։ Ապրիլի 23-ին «Կուպսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Հուլիսի 12-ին «Յարոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ՎՊՍ-ի կազմում[6]։

2017 թվականի սկզբին Սոլիգորսկից տեղափոխվել է «Շախտյոր»: Ապրիլի 2-ին «Գորոդեայի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելառուսի առաջնությունում[7]։ Ապրիլի 22-ին Բրեստի «Դինամոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Շախտյորի» կազմում[8]։

2018 թվականի օգոստոսին տեղափոխվել է ավստրիական «Ադմիրա վաքեր Մեդլինգ»[9]։

2019 թվականի հունիսի 18-ին դանիական «Էսբյերգը» հայտարարել է Սոյրիի հետ պայմանագիր կնքելու մասին[10]։

Միջազգային կարիերա

2017 թվականի հոկտեմբերի 6-ին Խորվաթիայի հավաքականի դեմ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում Սոյրին նորամուտն է նշել Ֆինլանդիայի հավաքականի կազմում[11]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

Գոլեր Ֆինլանդիայի հավաքականի կազմում

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2017 թվականի հոկտեմբերի 6 Ռայվիչա, Ռիեկա, Խորվաթիա   Խորվաթիա 1:1 1:1 Աշխարհի առաջնություն 2018 որակավորում
02. 2017 թվականի նոյեմբերի 9 Սոներա, Հելսինկի, Ֆինլանդիա   Էստոնիա 1:0 3:0 Ընկերական հանդիպում
03. 2018 թվականի մարտի 26 Գլորիա Գոլֆ Ռեսորթ, Բելեք, Թուրքիա   Մալթա 4:0 4:0 Ընկերական հանդիպում

Անձնական կյանք

Սոյիրիի հայրը նամիբիացի է, իսկ մայրը՝ ֆինուհի, նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Աֆրիկայում[12]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://yle.fi/a/3-11334579
  3. «МюПа-47 VS. Яро 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012-04-19. Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Мариехамн VS. МюПа-47 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013-09-16. Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «КуПС VS. ВПС 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015-04-23. Արխիվացված է օրիգինալից 2016-09-28-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Яро VS. ВПС 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-07-12. Արխիվացված է օրիգինալից 2016-01-01-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Городея VS. Шахтёр Солигорск 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-04-02. Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Динамо Брест VS. Шахтёр Солигорск 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-04-22. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Pyry Soiri - Player Profile 18/19» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին. Վերցված է 2018-08-10-ին.
  10. «Esbjerg fB køber Pyry Soiri - EfB». efb.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Хорватия VS. Финляндия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-10-06. Արխիվացված է օրիգինալից 2017-10-06-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Youngster realising dream in Scandinavia». Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյուրյու Սոյրի» հոդվածին։