Դրակուլայի աղջիկը
Դրակուլայի աղջիկը (անգլ.՝ Dracula's Daughter), 1936 թվականին նկարահնված ամերիկյան սարսափ ֆիլմ վամպիրների մասին՝ Universal-ի դասական սարսափ ֆիլմերի շարքից։ Այն 1931 թվականին նկարահանված «Դրակուլա» ֆիլմի ուղիղ շարունակությունն է։ Ֆիլմի ռեժիսորն է Լամբերտ Հիլերը, սցենարը՝ Գարեթ Ֆորտի, գլխավոր դերերում՝ Օտտո Կրյուգերը, Գլորիա Հոլդենը և Մարգարեթ Չերչիլը։ Միակ դերասանը, որը հայտնվել է և՛ բնօրինակում, և՛ շարունակության մեջ, Էդվարդ Վան Սլոանն է։ Նա խաղացել է Վան Հելսինգի դերը, սակայն «Դրակուլայի աղջիկը» ստեղծագործության մեջ նրա հերոսի անունը գրված է որպես Ֆոն Հելսինգ։
Հիման վրա | Դրակուլա | |
---|---|---|
Շարք | Dracula | |
Նախորդ | • Դրակուլա | |
Հաջորդ | • Դրակուլայի որդին • Դրակուլայի տունը | |
Ժանր | սարսափ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի էկրանավորում | |
Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Աշխատանքի բնօրինակ լեզուն | անգլերեն | |
Թողարկման ամսաթիվ | 1936 | |
Ռեժիսոր | Lambert Hillyer | |
Սցենարի հեղինակ | Դևիդ Օ․ Սելզնիկ | |
Կինոօպերատոր | Ջորջ Ռոբինսոն | |
Մոնտաժող | Միլթոն Քարութ | |
Բեմադրող-նկարիչ | Albert S. D'Agostino | |
Կոմպոզիտոր | Heinz Eric Roemheld | |
Արտադրող ընկերություն | Universal Studios | |
Բաշխիչ ընկերություն | Universal Studios, Նեթֆլիքս | |
After a work by | Բրեմ Սթոքեր | |
Տեսարան | Լոնդոն, Տրանսիլվանիա | |
Տևողություն | 71 րոպե | |
Գույն | սև ու սպիտակ | |
Review score | 61%, 5.8/10 | |
Բյուջե | 278 000 ԱՄՆ դոլար | |
Ստեղծագործության տարածում | video on demand | |
FSK film rating | FSK 12 | |
Assessment | Բեքդելի թեստ | |
Set in environment | դղյակ | |
IMDb identifier | tt0027545 |
Դրակուլայի դուստրը պատմում է կոմսուհի Մարիա Զալեսկայի՝ կոմս Դրակուլայի դստեր մասին, որը նույնպես արնախում է։ Դրակուլայի մահից հետո նա կարծում է, որ եթե կործանի իր մարմինը, նա կարող է ազատվել նրա ազդեցությունից, կորցնել արնախումների իր ուժերը և կկարողանա նորմալ մարդկային կյանք վարել։ Երբ դա ձախողվում է, նա դիմում է հոգեբույժ բժիշկ Ջեֆրի Հարթին: Կոմսուհին առևանգում է բժիշկ Գարտի հարսնացու Ջանեթին, և նրան տանում է Տրանսիլվանիա, ինչը հանգեցնում է Ջանեթի կյանքի համար վերջնական ճակատամարտի՝ բժիշկ Գարտի և կոմսուհու միջև։
Ֆիլմն ի սկզբանե ընկալվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլայի հյուրը» պատմվածքի ադապտացիա, բայց իրականում ոչ մի ընդհանուր բան չունի սկզբնաղբյուրի հետ։ Ժամանակակից աղբյուրները նաև պնդում են, որ ֆիլմը կարող է հիմնված լինել Կարմիլայի վրա՝ Ջոզեֆ Շերիդան Լը Ֆանուի 1872 թվականի գոթական վեպը, որը հաճախ նշվում է որպես բրիտանական առաջին հրատարակված գեղարվեստական գործը, որն ուսումնասիրում է լեսբիների հարաբերությունները:
Պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկը ձեռք բերեց Սթոքերի պատմության իրավունքները Metro-Goldwyn-Mayer-ի համար, բայց Universal-ը դրանք գնեց 1934 թվականին։ Universal-ը շտապեց կազմակերպել ֆիլմի արտադրությունը նույն ամսին, իսկ սցենարը միայն մասամբ ավարտվեց մինչև վերջնաժամկետը: Սկզբում ռեժիսոր նշանակվեց Ջեյմս Ուեյլը, որը նախկինում նկարահանել էր Ֆրանկենշտայնի հաջողակ ֆիլմը, սակայն հետագայում Universal-ի ղեկավար Կարլ Լեմլ կրտսերը ռեժիսորի գործը վստահեց Հիլիերին։
«Դրակուլայի դուստրը» չկարողացավ կրկնել առաջին ֆիլմի հաջողությունը, չնայած այն դրական ընդունվեց քննադատների կողմից։ Ժամանակակից քննադատներն ու կինոպատմաբանները նշել են ֆիլմի ուժեղ լեսբիական ենթատեքստը, որը Universal-ը նույնիսկ օգտագործել է իր առաջին գովազդում:
Դիպաշար
Ֆիլմը սկսվում է նախորդ ֆիլմի իրադարձություններից անմիջապես հետո։ Դրակուլան հենց նոր է սպանվել պրոֆեսոր Վան Հելսինգի կողմից (Էդվարդ Վան Սլոան): Հանցագործության վայրում Սքոթլանդ Յարդի ոստիկանությունը ձերբակալում է Վան Հելսինգին: Ոստիկանական բաժանմունքում նա բացատրում է, որ իրականում սպանել է մի վամպիրի, որը մեռած էր ավելի քան 500 տարի և խմում էր անմեղ մարդկանց արյունը այս տարիների ընթացքում։ Վան Հելսինգը փաստաբան վարձելու փոխարեն օգնության է կանչում հոգեբույժ Ջեֆրի Հարտեին (Օտտո Կրյուգեր), որը ժամանակին եղել է նրա աշակերտը։ Բժիշկը համաձայնվում է ամեն կերպ օգնել պրոֆեսորին ու գալիս է Լոնդոն։
Այդ ընթացքում Դրակուլայի դուստրը՝ կոմսուհի Մարիա Զալեսկան (Գլորիա Հոլդեն), իր օգնական Սանդորի (Իրվինգ Պիչել) օգնությամբ Սքոթլանդ Յարդից գողանում է Դրակուլայի մարմինը և այրում այն։ Կոմսուհին հույս ունի, որ հոր մարմինը ոչնչացնելուց հետո անեծքը կվերանա իրենից, և նա մահկանացու կդառնա։ Սակայն նրա ենթադրությունները չեն գործում, և նա դեռևս արյան հավերժական ծարավ ունի։ Կոմսուհին շարունակում է սպանել, իսկ ցերեկը քնում է դագաղում։ Նա հանդիպում է նույն բժիշկ Ջեֆրիին, որն օգնում է Վան Հելսինգին և սիրահարվում նրան։ Մարիան պայմանավորվում է բժշկի հետ և խնդրում, որ օգնի իրեն բուժել, թեև ինքն էլ է հասկանում, որ դա, ամենայն հավանականությամբ, անհնար է։
Կոմսուհին բժշկին չի ասում, որ ինքը վամպիր է։ Նրանց զրույցի ընթացքում Գարթը զանգ է ստանում և շտապ կանչում աշխատանքի։ Նա հեռանում է, և կոմսուհին խնդրում է Սանդորին իրեն մոդել բերել նկարելու համար։ Փողոցում Սանդորը հանդիպում է մի երիտասարդ աղջկա՝ Լիլիին (Նան Գրեյ), որը ցանկանում է իրեն ցած նետել կամրջից։ Օգնականը համոզում է նրան և բերում կոմսուհու արհեստանոց: Նա հրավիրում է Լիլիին գինի խմելու և մերկանալու։ Աղջկա համաձայնությունից հետո Զալեսկան հարձակվում է նրա վրա և խմում նրա արյունը։ Ավելի ուշ Լիլին հայտնաբերում են փողոցում արյունահոսությամբ և տեղափոխում հիվանդանոց, որտեղ նրան հետազոտում է բժիշկ Գարտը: Նա նկատում է երկու վերք պարանոցային երակի վրա։ Ջեֆրին շտապում է իր ենթադրությունները քննարկել պրոֆեսոր Վան Հելսինգի հետ, վերջինս անմիջապես ասում է, որ սա վամպիրի գործ է։ Հենց Գարտը վերադառնում է տուն, կոմսուհին արդեն սպասում է նրան։ Նա հրավիրում է Գարտին իր հետ գնալ Տրանսիլվանիա, բայց նա մերժում է։
Բժիշկին կանչում են հիվանդանոց, քանի որ Լիլին ուշքի է եկել։ Գարտը հիպնոսացնում է հիվանդին, և նա ասում է, որ իր վրա հարձակվել է մի կին և նկարագրում է նրան. Բժիշկը հասկանում է, որ խոսքը կոմսուհի Զալեսկայի մասին է։ Ջեֆրին գնում է նրա տուն, որտեղ Մարիան նրան ասում է, որ ինքը վամպիր է։
Կոմսուհին և նրա օգնականը առևանգում են բժշկի սիրելի Ջանեթին (Մարգարետ Չերչիլ) և նրա հետ թռչում Տրանսիլվանիա։ Դրակուլայի ամրոցում օգնականը կոմսուհի Զալեսկիին հարցնում է, թե ինչու են Լոնդոնից աղջիկ բերել այստեղ։ Զալեսկան ասում է նրան, որ Ջեֆրին գալու է Ջանեթի համար։ Կոմսուհին նրան հավիտենական կյանք կտա, իսկ Գարթը կմնա նրա հետ ամրոցում։ Նման խոսքերից հետո նրա ծառան կատաղության մեջ է ընկնում, քանի որ կոմսուհին նրան հավիտենական կյանք է խոստացել։
Հետևելով կոմսուհուն՝ բժիշկ Ջեֆրին և Վան Հելսինգը թռչում են Տրանսիլվանիա: Ջեֆրին հասնում է ամրոց և տեսնում Ջանեթին այնտեղ՝ հիպնոսացված։ Զալեսկան ասում է Գարտին, որ եթե նա ցանկանում է, որ իր սիրելին ողջ մնա, ապա բժիշկը պետք է ընդմիշտ մնա իր հետ։ Ջեֆրին համաձայնվում է, բայց այդ պահին Սանդորը աղեղով կրակում է նրա սրտին։ Ոստիկանները Վան Հելսինգի հետ ներխուժում են ամրոց և սպանում ծառային։ Ջանեթն արթնանում է հիպնոսից։
Գրականություն
- David J. Skal The Monster Show: A Cultural History of Horror. — Norton, 1993. — 432 с. — ISBN 9780393034196
- James Curtis James Whale: A New World of Gods and Monsters. — Faber & Faber, Limited, 1998. — 456 с. — ISBN 9780571199389
- Robertson, James Crighton The Hidden Cinema: British Film Censorship in Action 1913-1972. — London u.a: Routledge, 1993. — 212 с. — ISBN 9780415090346
- Mark Clark Smirk, Sneer and Scream: Great Acting in Horror Cinema. — Reprint edition. — Jefferson, N.C.: Mcfarland, 2011. — 272 с. — ISBN 9780786464197
- Gary Hoppenstand, Ray Broadus Browne The Gothic World of Anne Rice. — Popular Press, 1996. — 272 с. — ISBN 9780879727086
- J. Gordon Melton The Vampire Book: The Encyclopedia of the Undead. — Detroit: Visible Ink Press, 1994. — 945 с. — ISBN 0-8103-2295-1
- Pam Keesey Vamps: an illustrated history of the female fatale. — Cleis Press, 1997. — 182 с. — ISBN 1-57344-026-4
- Stacey Abbott Celluloid Vampires: Life After Death in the Modern World. — University of Texas Press, 2009. — 279 с. — ISBN 9780292784499
- Andrew Tudor Monsters and Mad Scientists: Cultural History of the Horror Movie. — Oxford: John Wiley & Sons, 1989. — 248 с. — ISBN 9780631169925
- Vito Russo The Celluloid Closet: Homosexuality in the Movies. — Harper Collins, 1987. — 387 с. — ISBN 9780060961329
- Gary Don Rhodes Lugosi: His Life in Films, on Stage, and in the Hearts of Horror Lovers. — McFarland, 1997. — 431 с. — ISBN 9780786427659
- Gregory W. Mank Women in Horror Films, 1930s. — McFarland, 1999. — 424 с. — ISBN 9780786405534
- Bryan Senn Golden Horrors: An Illustrated Critical Filmography of Terror Cinema, 1931-1939. — McFarland, 1996. — 536 с. — ISBN 9780786401758
- Tom Johnson Censored Screams: The British Ban on Hollywood Horror in the Thirties. — McFarland, 1997. — 226 с. — ISBN 9780786403943
- Edmund G. Bansak Fearing the Dark: The Val Lewton Career. — McFarland, 2003. — 586 с. — ISBN 9780786417094
- Gary D. Rhodes, Tom Weaver, Michael Lee, David Colton Dracula's Daughter. — BearManor Media, 2018. — 453 с.
- Abbott, Stacey (2007). Celluloid Vampires: Life After Death in the Modern World. University of Texas Press. ISBN 978-0-292-71695-7.
- Bansak, Edmund G. and Robert Wise (2003). Fearing the Dark: The Val Lewton Career. McFarland. 0-7864-1709-9.
- Branaghan, Sim; Chibnall, Stephen (2006). British Film Posters: An Illustrated History. United Kingdom: Cambridge University Press. ISBN 1-84457-221-8.
- Brunas, Michael, John Brunas & Tom Weaver (1990). Universal Horrors: The Studios Classic Films, 1931-46. McFarland.
- Clark, Mark (2004). Smirk, Sneer and Scream: Great Acting in Horror Cinema. McFarland. 0-7864-1932-6.
- Curtis, James (1998). James Whale: A New World of Gods and Monsters. Boston, Faber and Faber. 0-571-19285-8.
- Hanson, Ellis (1999). Out Takes: Essays on Queer Theory and Film. Duke University Press. ISBN 0-8223-2342-7.
- Keesey, Pam (1997) Vamps: An Illustrated History of the Femme Fatale. San Francisco, Cleis Press. 1-57344-026-4.
- Mank, Gregory W. (1999) Women in Horror Films, 1930s. McFarland. 0-7864-0553-8.
- Melton, J. Gordon (1994). The Vampire Book: The Encyclopedia of the Undead. Detroit, Visible Ink Press (a division of Gale Research, Inc.). 0-8103-2295-1.
- Rhodes, Gary Don (1997). Lugosi: His Life in Films, on Stage, and in the Hearts of Horror Lovers. McFarland. 0-7864-0257-1.
- Hoppenstand, Gary, and Ray Broadus Browne (1996) The Gothic World of Anne Rice. Popular Press. 0-87972-708-X.
- Robertson, James Crighton (1993). The Hidden Cinema: British Film Censorship in Action, 1913–1975. Routledge. 0-415-09034-2.
- Russo, Vito (1987). The Celluloid Closet: Homosexuality in the Movies (revised edition). New York, HarperCollins. 0-06-096132-5.
- Senn, Bryan (1996). Golden Horrors: An Illustrated Critical Filmography of Terror Cinema, 1931–1939. McFarland. 0-7864-0175-3.
- Skal, David J. (1993). The Monster Show: A Cultural History of Horror. Penguin Books. 0-14-024002-0.
- Tudor, Andrew (1989). Monsters and Mad Scientists: A Cultural History of the Horror Movie. Blackwell Publishing. 0-631-16992-X.
- White, David Manning (1975). Popular Culture. Ayer Publishing. 0-405-06649-X.
- Worland, Rick (2007). The Horror Film: An Introduction. Blackwell Publishing. 1-4051-3902-1.
- Rhodes, Gary D.; Weaver, Tom; et al. (2017) Scripts from the Crypt: Dracula's Daughter. BearManor. 9781629331164
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- EOFFTV — The Universal Dracula series
- «Dracula's Daughter»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Dracula's Daughter(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրակուլայի աղջիկը» հոդվածին։ |