Դրակուլա (ֆիլմ, 2014)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա (այլ կիրառումներ)
Դրակուլա (անգլ.՝ Dracula Untold), Գարի Շորի առաջին ֆիլմը Բերկ Շառպլեսի և Մետտ Սզամի սցենարով, որը պատմում է Դրակուլայի ծագման մասին։ Գլխավոր դերում է Լյուկ Էվանսը։ ԱՄՆ-ում պրիմերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին։
Սյուժե
խմբագրելՕսմանյան Կայսրությունը իր յանիչարների շարքում հավահագրում էր տղաներ տարբեր ավերված գյուղերից։ Պարզվեց, որ նրանցից մեկը երիտասարդ Վլադ Ցեպեշն էր՝ Վալախիայի իշխանի որդին։ Նա ամենաուժեղ և հուժկու զինվորներից մեկն էր, ով կռվում էր թուրքերի դրոշի ներքո։ Անցնում էր ժամանակը և նա զգում էր իր կատարած ամբողջ չարիքը։ Շուտով Վլադը վերադառնում է իր երկիրը, որպեսզի կառավարի իր տարածքները, երկրի խաղաղության և բարգավաճման համար։ Նա դառնում է սիրված և հարգված իշխան հպատակների կողմից։ Կազմում է ընտանիք՝ անչափ սիրելով կնոջը և որդուն։ Մի անգամ Վլադը և մի քանի զինվորներ հայտնաբերում են թուրքական հետախույզների ջոկատ։ Նրանց հետքերը տանում են մի սար, որտեղ կար մի քարանձավ, որը թաքնվելու համար շատ հարմար էր։ Այնտեղ Վլադը հայտնաբերում է ջախջախված ոսկորներ և հասկանում է, որ ինչ որ մեկը կամ ինչ որ բան սպանել է ամբողջ ջոկատը։ Հանկարծակի մի հրեշ հարձակվում է ջոկատի վրա և բոլորին ոչնչացնում է, բացի Վլադից, ով հասցրեց դուրս գալ լույսաշխարհ։ Այնուհետև ուշադիր զննելուց հետո տեսնում է մի մարդանման հրեշ, այնուհետև հեռանում է քարանձավից։ Վանականներց մեկը Վլադին պատմում է հրեշ վամպիրների մասին, ով ուներ մարդկային արյան ծարավ։ Իշխանը խնդրում է ոչ մեկին չպատմել դրա մասին, քանի որ ժողովուրդը անհանգստացած է թուրքերի ներկայությունից։ Մի անգամ զատկի խնջույքի ժամանակ մտնում են թուրքական զինվորները հարկ հավաքելու։ Վլադի և հարկահավաքների մեջ վեճ է առաջանում մեռած հետախույզների համար, որից հետո վերջիններիս կողմից Մուհամեդ սուլթանի հրամանն է փոխանցվում, ըստ որի իշխանը պարտավոր էր հազար տղաներ տալ սուլթանին յանիչարների բանակը համալրելու համար։ Այդ հրամանը Վլադի մոտ զայրութ է առաջացնում, բայց նա ստիպված է համակերպվել, քանի որ անհնազանդությունը կբերեր պատերազմի։ Ապավինելով սուլթանի ողորմածությանը, քանի որ Վլադը ընկերական հարաբերությունների մեջ էր սուլթանի հետ։ Իշխանը խնդրում է չվերցնել երեխաներին, ի պատասխան լսում է չոր մերժում։ Վլադին ոչինչ չէր մնում անելու քան նրանց տալ իր սեփական որդուն, բայց վերջին րոպեին, երբ թուրքական ներկայացուցիչը մոտենում է, նա որդուն կարգադրում է փախչել մոր մոտ, իսկ թուրքերին կոտորում է։ Հասկանալով, որ իր ժաղովրդին ենթարկել է մահվան, Վլադը սլանում է դեպի սարը, որտեղ բնակվում է վամպիրը։ Նրանից խնդրում է տալ իրեն ուժ, որպեսզի փրկի իր ժողովրդին և ընտանիքը։ Վամպիրը զգուշացնում է Վլադին, եթե նա երեք օրվա ընթացքում իր արյան ծարավը չտիրապետի, ապա կդառնա չար, որը մինչև այսօր չտեսնված բան է, եթե իշխանը իր ծարավը չխաղաղեցին, ապա նա երեք օրվա ընթացքում մարդ կդառնա։ Ուժ ստանալով Վլադը շտապում է տուն, որպեսզի կոտորածի դեմն առնի։ Միայնակ նա կոտորում է թուրքական ամբողջ զորքը, որից հետո ժողովրդի մեջ միտք է տարածվում իբր իշխանը անմաքուր ուժի է տիրապետում։ Վլադը ամբողջ ուժով պայքարում է արյան ծարավի դեմ, ինչի մասին պատմում է իր կնոջը՝ Միրենային։ Կինը այդ ընդունում է, որպես զոհ ընդհանուր փրկության համար, և ամուսնուն չի բացահայտում և ասում է, որ Վլադը գնացել է հետախուզության և կհասնի մայրամուտին։ Երբ իշխանը սպասում է մթությանը վլիացիների վրա հարձակվում է թուրքական ջոկատը, Վլադը հասցնում է փրկել իր ընտանիքը և իր ժողովրդին տանում է Կոզյա վանքը։ Վանքի պատերի ներսում իշխանին բացահայտում են և փորձում են այրել, որը նրան կատաղության է հասցնում, սակայն կինը՝ Միրենան հանգստացնում է ամուսնուն տեսնելով, որ այդ ամենինչը դիտում է իրենց որդի Ինգերասը։ Վլադին մնում է մեկ գիշեր դիմանալ որպեսզի դառնա մարդը, դրա համար նա շտապում է թուրքական զորքը ջախջախել մինչև լուսաբաց։ Մինչև նա զբաղված է մարտով, թուրքերը մտնում են վանք և սկսում են կոտորածը, Վլադը չի հասցնում փրկել կնոջը, ով ընկնում է կիրճը, մեռնելով նա խնդրում է խմել իր արյունը, որպեսզի փրկի իրենց որդուն։ Վլադը ուժ չունի նրան մերժել և ենթարկում է իրեն ընդմիշտ չարիքի։ Գալով վանք և տեսնելով մեռնողներին, նա վերափոխում է նրանց և նրանք դառնում են արնախումների։ Նրանց հետ նա հարձակվում է թուրքերի ճամբարի վրա, որտեղ սպանում է սուլթան Մուհամեդին։ Այն բանից հետո, երբ բոլոր թուրքերին կոտորուն են, վամպիրները ցանկանում են Ինգերասի արյունը, որտեղ մարդիկ այսուհետև նրանց թշնամիներն էին, այդ պահին հայտնվում է Լուկիան եղբայրը և խնդրում է Վլադին բաց թողնել իր հետ, օրհնելով նրանց ամպերը ցրում է, արևի լույսը սպանում է բոլոր վամպիրներին, ինչպես նաև իրեն՝ Վլադին։ Ֆիլմի վերջում երևում է, թե ինչպես է թագադրվում Ինգերասը, այնուհետև Վլադը վերածնվում է, ցիգան Շկելգիմը ամենուրեք հետևելով իշխանին խմեցնում է իր սեփական արյունը։ Ֆիլմի վերջին մասում ժամանակակից աշխարհը, որտեղ Վլադը դիմավորում է Միրենային, նրանք սկսում են տարված շփվել իրար հետ։ Ֆիլմի վերջում, այն վամպիրը որը Վլադին ուժ էր տվել հետևում է նրան արտասանելով աս բառերը «Թող սկսվի խաղը»։
Ստեղծում
խմբագրել2007 թվականին Universal Pictures-ը վարձում է ռեժիսոր Ալեքս Պրոյասին «Դրակուլա» ֆիլմը նկարելու համար, պրոդյուսերի դերում հանդես է գալիս Մայկլ դե Լյուկան, իսկ ֆիլմի նկարահանումները կանցկացվեր Ավստրալիայում[18]։ Հետագայում Universal Pictures-ը կանգնեցնում է ֆիլմի ստեղծումը մեծ բյուջեի պատճառով, իսկ Պրոյասը դուրս է գալիս նախագծից։ 2012 թվականի փետրվարի 10-ին Deadline.com հայտարարում է, որ իռլանդացի ռեժիսոր Հարի Շորը պայմանավորություն է անցկացնում Universal Pictures-ի հետ ֆիլմի նկարահանման համար[19]։ Հաստատվում է, որ նոր «Դրակուլա»-ի ֆիլմի սցենարը գրել են Մետտ Սազամը և Բերկ Շարպլեսը[20]։ 2013 թվականի մայիսի 20-ին Հյուսիսային Իռլանդիայի վարչապետը Պիտեր Ռոբինսոնը և վարչապետի տեղակալ Մարդին Մակ Դիննեսսը հայտարարում են, որ «Դրակուլա»-ի նկարահանումները կսկսվեն օգոստոսին Հյուսիսային Իռլանդիայում[21]։ Ֆիլմը պետք է նկարահանվի երեք ամսում օգոստոսից մինչև նոյեմբեր և կստանա Northern Ireland Screen ֆինանսական ապահովհումը։ Արտադրությունը պետք է գտնվի Բելֆաստում, նկարահանումները պետք է իրականացվեն Հյուսիսային Իռլանդիայի տարբեր տարածքներում[22]։
Կաստինգ
խմբագրել2010 թվականի հունվարի 27-ին հայտարարվեց, որ Սեմ Ուորտիգտոնը պայմանավորվել է, որ խաղա Դրակուլայի դերը, նաև այն մասին, որ նկարահանումները կսկսվեն 2011 թվականին[23]։ Օգոստոսի 19-ին Ուորտինգտոնը հաստատեց, որ ինքը կխաղա հերոսի դերը[24]։ 2012 թվականի փետրվարի 10-ին Deadline.com հայտնում է, որ Ուորտինգտոնը ֆիլմից դուրս է եկել[19]. 8 апреля 2013 актёр Люк Эванс, заменив Сэма Уортинтона, получил роль Влада Цепеша[25]։ 2013 թվականի ապրիլի 8-ին դերասան Լյուկ Էվանսը փոխարինելով Սեմ Ուորտինգտոնին ստացավ Վլադ Ցեպեշի դերը, 2013 թվականին մայիսի 2-ին Սարա Գադոն ստացավ կանացի գլխավոր դերը ֆիլմում[26]։ 2013 թվականի մայիսի 8-ին Variety հայտնում է, որ Դոմինիկ Կուպերը պայմանավորվածություններ է ունենում, որպեսզի միանա դերասանական կազմին[27]։ 2013 թվականի հուլիսի 11-ին Զեկ Մակգոունը հաստատվում է Շկելգիմաի դերում, ցիգանների ղեկավար[28]։ 2013 թվականի հուլիսի 26-ին Սամանտա Բարկսը միանում է դերասանական կազմին Բաբա Յագաի դերում[29]։ Բարկսից բացի դերասանական կազմ են մտնում Չառլի Կոքսը, Ֆերդինանտ Կինգսլին, Ուիլյամ Հյուստոնը և Տոպ Կրիստյանսոնը` Սուրաչքի դերով Օսմանական կայսրության յանիչար, ինչպես նաև Արտ Պարկինսոնը[30]։ Պարկինսոնը ստանում է Ինգերասի դերը, որպես Դրակուլայի տղա[30]։
Նկարահանում
խմբագրելՖիլմի նկարահանումները սկսվել են 5 օգոստոսի 2013 թվականին Ռո Վելլի Կանտրի զբոսայգում[31]։ Արտադրող ընկերությունը թուլատվություն ուներ զբոսայգում երկու օր նկարահանումներ իրականացնել՝ օգոստոսի 5-6։ Մնացած նկարահանումները իրականացվել են Հյուսիսային Իռլանդիայում[32]. Остальные съёмки проходили по всей Северной Ирландии[33][34]:
Դերերում
խմբագրելԿերպարներ | Դերասաններ |
---|---|
իշխան Վլադ III / Դրակուլա | Լյուկ Իվանս |
Միրենա / Մինա | Սարա Գադոն |
Մահմեդ II | Դոմինիկ Կուպեր |
Շկելգիմ | Զեկ Մակգոուն |
Խազա Բեյ | Ֆերդինանտ Կինգսլի |
Կազան | Ուիլյամ Հյուստոն |
Սուրաչք | Տոպ Քրստյանսսոն |
Ինգերանս | Արտ Պարկինգսոն |
Կալիգուլա | Չարլզ Դենս |
Դիմիտրու | Դիարմեյդ Մուրտա |
եղբայր Լուկիան | Պոլ Կեյ |
Պրիմերա
խմբագրել25 ապրիլի 2013 թվականին Universal Pictures-ը հայտարարեց, որ ֆիլմի պրիմերան ԱՄՆ-ում տեղի նշանակված է 2014 թվականի օգոստոսի 8-ին[35][36]։ Չորս ամիս անց պարզ դարձավ, որ պիմերան տեղափոխվել է 2014 թվականի հոկտեմբերի 3-ին[37]։ Ավելի ուշ ֆիլմի պրիմերայի ամսաթիվը նորից տեղափոխվում է այս անգամ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին[38]։ Սեպտեմբերին ֆիլմի պրիմերան տեղափոխել էին 2014 թվականի հոկտեմբերի 10-ին[39]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Բոլոր կադրերը Սամանտա Բարկսի և Չարլի Կոկսոմի մասնակցությամբ կրճատվել են[40]։
- Իրականում Վլադ III Ցեպեշը ունեցել է երկու կին, և նրանցից ոչ մեկի անունը Միրենա չի եղել, և չորս որդի, բայց նրանցից ոչ մեկի անունը չի եղել Իգերաս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.nytimes.com/2014/10/10/movies/dracula-untold-in-which-prince-vlad-battles-the-turks.html?partner=rss&emc=rss
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=203440.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt0829150/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.metacritic.com/movie/dracula-untold
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film144915.html
- ↑ http://www.filmaffinity.com/en/film144915.html
- ↑ http://www.bfi.org.uk/films-tv-people/53c99d8c0e8d7
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-203440/
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 http://www.dvdsreleasedates.com/movies/6468/Dracula-Untold-2014.html
- ↑ http://www.sensacine.com/peliculas/pelicula-203440/
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 http://www.imdb.com/title/tt0829150/fullcredits
- ↑ http://www.bbfc.co.uk/releases/dracula-untold-film
- ↑ 16,0 16,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Proyas to direct Universal's 'Dracula' and De Luca to produce Vlad the Impaler tale». variety.com. 2007 թ․ հուլիսի 10. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ 19,0 19,1 «Universal Revives 'Dracula Year Zero' With Director Gary Shore». deadline.com. 2012 թ․ փետրվարի 10. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Universal Revives 'Dracula Year Zero' Without Sam Worthington & Alex Proyas; Gary Shore To Direct». indiewire.com. 2012 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Dracula movie from Universal Pictures to be filmed in Northern Ireland». bbc.co.uk. 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Universal Pictures' Dracula to film in Northern Ireland». northernirelandscreen.co.uk. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «'Avatar' star Sam Worthington in talks to play Dracula in new period flick». nydailynews.com. 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Sam Worthington Confirmed to Star in Alex Proyas' Dracula: Year Zero». slashfilm.com. 2010 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Luke Evans to Star in Universal's 'Dracula' Reboot». hollywoodreporter.com. 2013 թ․ ապրիլի 8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Sarah Gadon Under 'Dracula' Spell for Universal». variety.com. 2013 թ․ մայիսի 2. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Universal's 'Dracula' Sinks Its Fangs Into Dominic Cooper». variety.com. 2013 թ․ մայիսի 8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Zach McGowan Joins Universal's 'Dracula'». deadline.com. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «'Les Miserables' star Samantha Barks joins Luke Evans in 'Dracula'». digitalspy.co.uk. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ 30,0 30,1 «'Les Miserables,' 'Game of Thrones' Actors Join Universal's 'Dracula'». hollywoodreporter.com. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Dracula filming at Limavady park». u.tv. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Roe Valley Country Park hosts Dracula film». bbc.co.uk. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Roe Valley to feature in new Universal Pictures 'Dracula Year Zero' film». belfasttelegraph.co.uk. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Hollywood rolls into Limavady for filming of movie 'Dracula'». derryjournal.com. 2013 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ «Universal Sets Release Date for 'Dracula'». hollywoodreporter.com. 2013 թ․ ապրիլի 25. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
- ↑ The Deadline Team (2012 թ․ ապրիլի 25). «Universal Dates 'Dracula' Origin Pic For August 8, 2014» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Universal Shifts 'Dracula' to October 2014 Release». Variety. 2013 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30–ին-ին.
- ↑ «Upcoming Movies in Theaters» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ The Deadline Team (2014 թ․ սեպտեմբերի 3). «'Dracula Untold' Gets An Extra Week Of Bite Time In Theaters» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
- ↑ Griffiths, Charlotte (2014 թ․ սեպտեմբերի 20). «Samantha Barks is Tres Miserables after being dropped from Dracula movie» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2–ին-ին.