Դեյվիդ Քոթերիլ

12:09, 24 Մայիսի 2024 տարբերակ, Bella Hovhannisyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Դեյվիդ Ռիս Ջորջ Բեսթ Քոթերիլ (անգլ.՝ David Rhys George Best Cotterill,դեկտեմբերի 4, 1987(1987-12-04)[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, վինգեր, որը հանդես է եկել Ուելսի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից:

Դեյվիդ Քոթերիլ
անգլ.՝ David Cotterill
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1987(1987-12-04)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա

 
Քոթերիլըը «Բիրմինգհեմ Սիթիի» կազմում

Քոթերիլը «Բրիստոլ Սիթի» ակումբի սան է։ 2005 թվականին Առաջին լիգայում իր նորամուտն է նշել թիմի կազմում։ 2006 թվականին Դեյվիդը տեղափոխվել է «Ուիգան Ատլետիկ»: Տրանսֆերի գումարը կազմել է 3,2 մլն ֆունտ: Սեպտեմբերի 9-ին «Պորտսմութի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[4]։ Դեկտեմբերի 6-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում Քոթերիլը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[5]։ 2008 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ»։ Դրա ավարտից հետո ակումբը գնել է Քոթերիլի իրավունքները 2,6 միլիոն ֆունտով։ 2009 թվականի մարտի 1-ին «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Շեֆիլդի» կազմում[6]։

Նույն թվականի ամռանը տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»։ Նոյեմբերի 28-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում Քոթերիլը նորամուտը նշել է նոր ակումբում[7]։ 2010 թվականի փետրվարի 6-ին «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում Դեյվիդը խփել է  իր առաջին գոլը «Սուոնսիի» կազմում [8]։ 2011 թվականի սկզբին Քոթերիլը վարձավճարով տեղափոխվել է «Պորտսմութ»։ Փետրվարի 19-ին «Բարնսլիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[9]։ Փետրվարի 26-ին «Իփսվիչ Թաունի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Պորտսմութի» կազմում[10]։

2012 թվականի սկզբին Քոթերիլը միացել է «Բարնսլիին»։ Փետրվարի 21-ին «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[11]։ Մարտի 24-ին «Պետերբուրգո Յունայթեդի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Բարնսլիի» կազմում[12]։ Նույն թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Դոնկաստեր Ռովերսի» հետ։ Օգոստոսի 18-ին «Վալսոլի» դեմ խաղում Դեյվիդը նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Դոնկաստերի» կազմում։

2014 թվականի ամռանը Քոթերիլը տեղափոխվել է «Բիրմինգհեմ Սիթի»։ Օգոստոսի 16-ին «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[14]։ Սեպտեմբերի 27-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Բիրմինգհեմի» կազմում[15]։ 2017 թվականի սկզբին կես տարվա վարձակալության իրավունքով վերադարձել է «Բրիստոլ Սիթի»։

2018 թվականի սկզբին Քոթերիլը տեղափոխվել է  հնդկական «Ատլետիկո Կալկաթա»:

Միջազգային կարիերա

2005 թվականի հոկտեմբերի 12-ին 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ադրբեջանի հավաքականի դեմ Քոթերիլը իր նորամուտը նշել է Ուելսի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռայան Գիգզին[16]։ 2010 թվականի օգոստոսի 11-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ընկերական խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[17]։

2016 թվականի ամռանը Դեյվիդը հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Գոլեր Ուելսի հավաքականի կազմում

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 2010 օգոստոս 11 Պարկ և Սքարլեթս, Լլանելլի, Ուելս   Լյուքսեմբուրգ 1:0 5:1 Ընկերական հանդիպում
02. 2014 հոկտեմբերի 13 Քարդիֆ Սիթի, Քարդիֆ, Ուելս   Կիպրոս 1:0 2:1 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Портсмут VS. Уиган Атлетик 1:0» (անգլերեն). soccerway.com. 2006-09-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Вест Хэм Юнайтед VS. Уиган Атлетик 0:2» (անգլերեն). soccerway.com. 2006-12-06. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Шеффилд Юнайтед VS. Бирмингем Сити 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009-03-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Ньюкасл Юнайтед VS. Суонси Сити 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009-11-28. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Суонси Сити VS. Престон Норд Энд 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010-02-06. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Портсмут VS. Барнсли 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011-02-19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Ипсвич Таун VS. Портсмут 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011-02-26. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Барнсли VS. Бирмингем Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2012-02-21. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Петерборо Юнайтед VS. Барнсли 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012-03-24. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Уолсолл VS. Донкастер Роверс 0:3» (անգլերեն). soccerway.com. 2012-08-12. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Бирмингем Сити VS. Брайтон энд Хоув Альбион 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014-08-16. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Бирмингем Сити VS. Фулхэм 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014-09-27. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Уэльс VS. Азербайджан 2:0» (անգլերեն). soccerway.com. 2005-10-12. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Уэльс VS. Люксембург 5:1» (անգլերեն). soccerway.com. 2010-08-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Քոթերիլ» հոդվածին։