Բոբան Նիկոլով

ֆուտբոլիստ
11:56, 20 Մայիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բոբան Նիկոլով (մակեդոներեն՝ Бобан Николов, հուլիսի 28, 1994(1994-07-28)[1], Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, հունգարական «Քիշվարդ» ակումբի և Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան։

Բոբան Նիկոլով
մակեդոներեն՝ Бобан Николов
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1994(1994-07-28)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

Նիկոլովը իր հայրենի քաղաքի «Բրեգալնիցա» ակումբի սան է։ 2010 թվականին տեղափոխվել է Ռումինիա, որտեղ սովորել է Գեորգե Հաջիի ակադեմիայում։ 2012 թվականին Բոբանը պայմանագիր է կնքել «Վիիտորուլի» հետ։ 2013 թվականի մարտի 8-ին «Գազ Մեթանի» դեմ խաղում նորամուտը նշել Է Ռումինիայի առաջնությունում[2]։ Մայիսի 19-ին «ՍՍտյաուայի» դեմ խաղում Նիկոլովը խփել էիր առաջին գոլը «Վիիտորուլի» կազմում[3]։ 2015 թվականի ամռանը նրա պայմանագիրը ռումինական ակումբի հետ ավարտվել էր, և Բոբանը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել էր հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Վարդարի» հետ: Օգոստոսի 23-ին «Մլադոստի» դեմ խաղում նորամուտն է նշել Մակեդոնիայի առաջնությունում[4]։ 2016 թվականի մարտի 3-ին մայրաքաղաքային «Մլադոստի» դեմ խաղում Նիկոլովը խփել է իր առաջին գոլը «Վարդարի» կազմում [5]։ Ակումբի կազմում Բոբանը երկու անգամ հաղթել է Մակեդոնիայի առաջնությունում։

2018 թվականի սկզբին Նիկոլովը տեղափոխվել է հունգարական «Վիդեոտոն» (հետագայում վերանվանվել է Մոլ Վիդի)։ Փետրվարի 24-ին «Վաշաշի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[6]։

Միջազգային կարիերա

2016 թվականի մայիսի 29-ին Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղում Նիկոլովը նորամուտն է նշել Մակեդոնիայի հավաքականի կազմում[7]։ 2017 թվականի մարտի 24-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում Բոբանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[8]։

2017 թվականին Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի կազմում Նիկոլովը Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Նա մասնակցել է Իսպանիայի[9], Սերբիայի[10] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղին[11]։

Գոլեր Մակեդոնիայի հավաքականի կազմում

Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2017 թվականի մարտի 24 Ռայնպարկ, Վադուց, Լիխտենշտայն   Լիխտենշտայն 0:1 0:3 Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորում

Ձեռքբերումներ

Թիմային

  «Վարդար»

  • Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2015/2016
  • Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2016/2017

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Газ Метан VS. Вииторул Констанца 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013-03-08. Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Стяуа VS. Вииторул Констанца 2:5» (անգլերեն). soccerway.com. 2013-05-19. Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Вардар VS. Младость Царев Двор 6:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-23. Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Младость Царев Двор VS. Вардар 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016-03-13. Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Видеотон VS. Вашаш 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-02-24. Արխիվացված է օրիգինալից 2018-04-04-ին. Վերցված է 2018-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Македония VS. Азербайджан 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016-05-29. Արխիվացված է օրիգինալից 2017-01-07-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Лихтенштейн VS. Македония 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017-03-24. Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Испания (до 21) VS. Македония (до 21) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-17. Արխիվացված է օրիգինալից 2017-08-25-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Сербия (до 21) VS. Македония (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017-06-20. Արխիվացված է օրիգինալից 2017-08-25-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-23. Արխիվացված է օրիգինալից 2017-08-25-ին. Վերցված է 2017-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբան Նիկոլով» հոդվածին։