Ռոբերտ Սկով
Ռոբերտ Սկով (դան․՝ Robert Skov, մայիսի 20, 1996[1][2], Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, «Հոֆենհայմ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի կիսաեզրափակչի մասնակից:
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3] | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Սկովը կարիերան սկսել է «Սիլկեբորգ» ակումբում։ 2013 թվականի մայիսի 16-ին «Միդտյուլանի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը իջել է երկրորդ դիվիզիոն, սակայն մեկ տարի անց հետ է վերադարձել: 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միդտյուլանի» դեմ խաղում Սկովը խփել է իր առաջին գոլը «Սիլկեբորգի» կազմում[5]։ Սկովը 2018 թվականի սկզբին տեղափոխվել է «Կոպենհագեն»: Փետրվարի 10-ին «Ռաներսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Փետրվարի 25-ին «Օդենսեի» դեմ խաղում Ռոբերտը իր առաջին գոլն է խփել «Կոպենհագենի» կազմում[7]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական «Բորդոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում աչքի է ընկել խփած գոլով[8]։ Մրցաշրջանի արդյունքներով Սկովը օգնել է ակումբին հաղթել առաջնությունում, իսկ ինքը 29 գոլով դարձել է նրա լավագույն ռմբարկուն:
2019 թվականի ամռանը Սկովը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո[9]։ Օգոստոսի 18-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նորամուտն է նշել Գերմանիայի Բունդեսլիգայում[10]։ Նոյեմբերի 1-ին « Պադերբորն 07-ի» դեմ խաղում Ռոբերտը խփել է իր առաջին գոլը «Հոֆենհայմի» կազմում[11]։
Միջազգային կարիերա
2016 թվականին Սկովը Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել Է ՀԱՀ-ի[12], Բրազիլիայի[13] և Նիգերիայի թիմերի դեմ խաղերին[14]։ Աֆրիկացիների դեմ խաղում Ռոբերտը դարձել է գոլի հեղինակ։
2019 թվականի հունիսի 10-ին Վրաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Սկովը նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում[15]։
2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Սկովը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի[16], Ավստրիայի[17] և Սերբիայի[18] հավաքականների դեմ խաղերին։ Գերմանացիների դեմ խաղում Ռոբերտն աչքի է ընկել խփած գնդակով։
Նույն թվականի սեպտեմբերի 5-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[19]։
Գոլեր Դանիայի հավաքականի կազմում (մինչև 23)
# | Ամսաթիվ | տեղ | Հակառակորդ | հաշիվ | արձյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1. | 2016 թվականի օգոստոսի 7 | Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա | Ֆուտբոլ | 1:0 | 1:0 | Օլիմպիական խաղեր 2016 |
Ձեռքբերումներ
Թիմային
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2018/2019
Անհատական
- Դանիայի առաջնության լավագույն ռմբարկու (29 գոլ)՝ 2018/2019
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.tsg-hoffenheim.de/en/news/overview/2020/01/skov-a-late-bloomer-on-a-voyage-of-discovery/
- ↑ «Силькеборг VS. Мидтьюлланн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—05—16. Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին. Վերցված է 2016-07-20-ին.
- ↑ «Мидтьюлланн VS. Силькеборг 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—10—19. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2016-07-20-ին.
- ↑ «Копенгаген VS. Раннерс 5:1» (անգլերեն). soccerway.com. 2018—02—10. Արխիվացված է օրիգինալից 2021-03-18-ին. Վերցված է 2018-09-21-ին.
- ↑ «Копенгаген VS. Оденсе 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018—02—25. Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 2018-09-21-ին.
- ↑ «Бордо VS. Копенгаген 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018-10-04. Արխիվացված օրիգինալից 2018-10-05-ին. Վերցված է 2018-10-05-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim verpflichtet Robert Skov aus Kopenhagen» (գերմաներեն). Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2020-09-12-ին. Վերցված է 2019-08-14-ին.
- ↑ «Айнтрахт Франкфурт-на-Майне VS. Хоффенхайм 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-08-18. Արխիվացված օրիգինալից 2019-12-08-ին. Վերցված է 2020-06-02-ին.
- ↑ «Хоффенхайм VS. Падерборн 07 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019-11-01. Արխիվացված օրիգինալից 2020-08-04-ին. Վերցված է 2020-06-02-ին.
- ↑ «Дания (до 23) VS. ЮАР (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-08-08. Արխիվացված օրիգինալից 2016-08-11-ին. Վերցված է 2016-08-15-ին.
- ↑ «Дания (до 23) VS. Бразилия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016-08-11. Արխիվացված օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-15-ին.
- ↑ «Нигерия (до 23) VS. Дания (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016-08-13. Արխիվացված օրիգինալից 2016-08-18-ին. Վերցված է 2016-08-15-ին.
- ↑ «Дания VS. Грузия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-10. Արխիվացված օրիգինալից 2019-08-16-ին. Վերցված է 2019-07-06-ին.
- ↑ «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-17. Արխիվացված օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2019-07-06-ին.
- ↑ «Дания (до 21) VS. Австрия (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-20. Արխիվացված օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2019-07-06-ին.
- ↑ «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-06-23. Արխիվացված օրիգինալից 2019-07-05-ին. Վերցված է 2019-07-06-ին.
- ↑ «Гибралтар VS. Дания 0:6» (անգլերեն). soccerway.com. 2019-09-05. Արխիվացված օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 2020-06-02-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սկով» հոդվածին։ |