Ռաիսա Բեսպալովա
Ռաիսա Բեսպալովա (հունվարի 21, 1925, Q18400516?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 1993, Սարանսկ, Ռուսաստան), խորհրդային օպերային երգիչ (մեցցո-սոպրանո), մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1970)։
Ռաիսա Բեսպալովա ռուս.՝ Раиса Макаровна Беспалова | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1925 |
Ծննդավայր | Q18400516?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1993 (68 տարեկան) |
Մահվան վայր | Սարանսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Raisa Bespalova Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ռաիսա Մակարովնա Բեսպալովան (Երեմեևա) ծնվել է 1925 թվականի հունվարի 21-ին Սարանսկի շրջանի Կուրիլովո գյուղում (այժմ՝ Մորդովիայի Ռոմոդանովսկի շրջանում) ազգությամբ էրզիաների գյուղացիական ընտանիքում։ Հայրը՝ Մակար Բեպալովը, ազգությամբ էրզիացի էր, սիրել է բալալայկա նվագել և երգել։ Մայրը՝ Կրեստինիա Սիլանտևնա Խլոպոտովան էր։ 1944-1949 թվականներին սովորել է Սարատովի կոնսերվատորիայի Մորդովյան ազգային օպերային Լ.Սոբինովի անվան ստուդիայում, ապա մինչև 1952 թվականը՝ Սարատովի կոնսերվատորիայում։
1952 թվականի օգոստոսից եղել է Մորդովական «Ումարինա» երգի-պարի անսամբլի մեներգչուհի։ 1959 թվականից Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական երաժշտական և դրամատիկական թատրոնի մեներգչուհի (1969 թվականից՝ Երաժշտական կոմեդիայի թատրոն, այժմ՝ Ի. Մ. Յաուշևի անվան երաժշտական թատրոն)։ Սակայն 1973 թվականին նա ստիպված է եղել հեռանալ թատրոնից։
1973-1989 թվականներին աշխատել է Սարանսկի լ․ Կիրյուկովի անվան երաժշտական քոլեջում որպես ուսուցչուհի։
Ընտրվել է Սարանսկի քաղաքային խորհրդի (1957) և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի (1962) պատգամավոր։ Բեսպալովան ամուսնացել էր տենոր Դմիտրի Իվանովիչ Երեմեևի հետ, որը ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ էր[1], Մորդովական ՍՍՀ ժողովրդական արտիստ։
Բեսպալովան մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 18-ին Սարանսկում։
Արիաներ օպերայում
- Պ. Չայկովսկու Պիկովայա դամա (օպերա) - Պոլինա
- Ժ. Բիզե, «Կարմեն» - Կարմեն
- Ջ․ Պուչինի, Չիո-չիո-սան-Սուզուկի
- Լ. Պ. Կիրյուկովա, «Լիտովա» - Լիտովա և Վարդա
- Ի․ Կալման, «Սիլվա» - Սիլվա
- Ի. Կալման, «Մարիցա» - Մարիցա
- Լ.Դելիբեսի, «Լակմե» - Մալիկ
- Պ. Չայկովսկի, «Եվգենի Օնեգին» - Օլգա
- Ֆ․ Լեգարա , «Ուրախ այրին»- Գաննա
- Լ. Կիրյուկով , «Նորմալնյա» - Վաժյայ
- Յ. Շտրաուս, «Գնչու բարոնը»- Չիպրա
- Կ. Լիստով, «Սևաստոպոլի վալս» - Նինա
- Ի. Դունաևսկի, «Ազատ քամի» - Կլեմենտին
- Ալ․ Դարգոմիժսկի «Ջրահարս» - Արքայադուստր
- Տ. Խրեննիկով, «Փոթորիկի մեջ»- Ակսինյա
- Կ. Ակիմով և Ֆ. Ատյանին, «Ամպրոպի հարսնացուն» - Թագուհի Ամպ
Մրցանակներ, պարգևներ
- Պատվո շքանշան (07.03.1960)[2].
- Մորդովական ՍՍՀ ժողովրդական արտիստ (1964).
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (07.02.1966)[3].
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (12.06.1970).
Գրականություն
Беспалова Р. М. Творчество жизни // Театральная жизнь. — 1966. — № 7. — С. 5.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիսա Բեսպալովա» հոդվածին։ |
- «Беспалова (Еремеева) Раиса Макаровна». Мордовия музыкальная. Վերցված է 2017-12-06-ին.
- «Беспалова Раиса Макаровна». Личности. Վերցված է 2017-12-06-ին.
- «Беспалова-Еремеева Раиса Макаровна». finugor.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-02-27-ին. Վերցված է 2017-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - «Памятная дата Раисы Беспаловой». Государственный музыкальный театр имени Яушева. Վերցված է 2017-12-06-ին.
Ծանոթագրություններ
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 3 апреля 1958
- ↑ «Указ Президиума Верховного Совета от 7 марта 1960 года «О награждении орденами и медалями СССР женщин-передовиков промышленности и сельского хозяйства, деятелей науки и культуры, работников партийных, советских, профсоюзных, комсомольских и других организаций СССР»». Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին. Վերցված է 2022-04-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 7 февраля 1966