Պատմական ընկերություն
Պատմական ընկերություն (երբեմն նաև հուշարձանների պահպանության ընկերություն) կազմակերպություն, որը զբաղվում է պատմական տեղեկատվության կամ առարկաների պահպանությամբ, հավաքագրումով, հետազոտությամբ և մեկնաբանությամբ: Ի սկզբանե այս ընկերությունները ստեղծվել են օգնելու ապագա սերունդներին հասկանալու իրենց ժառանգությունը:
Պատմական ընկերությունները տարբերվում են մասնագիտական ուղղվածությամբ՝ սկսած տարբեր աշխարհագրական տարածքներից, ինչպիսիք են երկրները կամ քաղաքները, համալսարանները, երկաթուղիները, էթնիկ և կրոնական խմբերը, մինչև ծագումնաբանությունը, առաջամարտիկների պատմությունը և հնաոճ իրերի կամ պատմական շինությունների պահպանությունը[1]:Հաճախ այդ կազմակերպություններից շատերը ապահովում են պատմական ճարտարապետության պահպանումը/վերականգնումը և հասարակության բաց էքսկուրսիաների համար հին ժամանակաշրջանների տների վերանորոգումը:
Պատմություն
Ասում են, որ պատմական ընկերությունները ծագել են Արևմտյան Եվրոպայում 16-17-րդ դարերում։ Այս վաղ կազմակերպությունները սովորաբար ձևավորվում էին որպես «հնության սիրահարների» ընկերություններ[2]։
ԱՄՆ-ի ամենահին պատմական ընկերությունը, որն այժմ կոչվում է Մասաչուսեթսի պատմական ընկերություն, հիմնադրվել է 1791 թվականին Ջերեմի Բելքնապի կողմից: Նրան միացան ևս ինը բոստոնցիներ, ովքեր օգնեցին նրան ստեղծել «Պատմական ընկերություն» կազմակերպությունը, որը նվիրված էր ամերիկյան պատմության ուսումնասիրության համար նյութերի հավաքագրմանը: Համախոհների այս խումբը հավաքեց ընտանեկան փաստաթղթեր, գրքեր և արտեֆակտներ իրենց անձնական հավաքածուներից, ինչը հանգեցրեց ազգային առաջին պատմական պահոցի ստեղծմանը: Այս ընթացքում ամերիկյան որևէ այլ պատմական պահոցների բացակայության պատճառով ՄՊՄ-ն ստանձնեց ազգային դեր, մի բան, որը մինչ այժմ ակնհայտ է իր հավաքածուներում և հրատարակություններում: Մինչ օրս Բելքնապի՝ ռեսուրսները հավաքելու, պահպանելու, հասանելի դարձնելու, ձեռագրերը փոխանցելու յուրօրինակ տեսլականը, որը նպաստում է Մասաչուսեթսի, ինչպես նաև ազգի ուսումնասիրությանը, դեռ շարունակական է[3]։
19-րդ դարի ընթացքում ընկերությունները դառնում էին ավելի ու ավելի ժողովրդավար իրենց անդամակցության քաղաքականության մեջ, մինչդեռ մարդկանց մեծ խմբերը դեռ դուրս էին մնում: Այնուամենայնիվ, երբ սկսվեց առաջադիմական դարաշրջանը, այս պատմական ընկերությունները վերջապես սկսեցին դիտվել որպես «հասարակությանը ծառայելու կարողություն կամ պարտավորություն ունեցող ինստիտուտներ»: 20-րդ դարի գալուստով հասարակության հետաքրքրությունը տեղական պատմության նկատմամբ սկսեց զգալիորեն աճել, և դա ակնհայտ էր ճարտարապետական և ժողովրդագրական փոփոխություններ ապրող քաղաքների պատմությունը պահպանելու ընդհանուր մտահոգության ֆոնին: 1940 թվականին արժևորման աճը ևս մեկ անգամ արտացոլվեց Պետական և տեղական պատմության ամերիկյան ասոցիացիայի հիմնադրմամբ: Չնայած սպիտակամորթ տղամարդկանց նվաճումները միջնադարյան պատմական ընկերությունների ուշադրության կենտրոնում էին, նախկինում անտեսված խմբերը, ինչպիսիք են էթնիկ փոքրամասնությունները և կանայք, սկսեցին ավելի մեծ ուշադրություն գրավել ակադեմիական շրջանակներում հասարակության առաջընթացի հետ մեկտեղ: ԱՄՆ-ի պատմական ընկերությունների պատմությունը հաճախ արձագանքել է պատմության միտումներին, սակայն ոչ միշտ են արձագանքել էվոլյուցիային և փոփոխություններին նույն ձևով և արագությամբ: Հանրային ներառման շարժումը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես պատմական ընկերությունները երբեմն ստիպված են եղել դիմակայել մրցակցող պահպանման առաջնահերթություններին և լիբերալ հասանելիության քաղաքականությանը համատեղելու անհրաժեշտությանը:[1]
Արձանագրություններ
Ամսագրերի հրատարակությունը և թանգարանների պահպանությունը ևս մեկ միջոց է, որով պատմական ընկերությունները ցուցադրում են իրենց հավաքածուները, հետազոտությունները և ուսումնասիրության ոլորտը: Արձանագրությունների հաշվառման և կրթական նպատակների համար միության ժողովներում ընթերցված բազմաթիվ փաստաթղթերը և աշխատությունները փաստաթղթավորվում էին և հրատարակվում, ինչպես տեսնում ենք այնպիսի հրատարակումների օրինակով, ինչպիսիք են՝
- Ընկերության (Քվեբեկ) «Քվեբեկի գրական-պատմական ընկերության գործարքներ»[4], հրատարակվել է 1831 թվականին
- Ընկերության (Մեն)«Մենի պատմական ընկերության ժողովածուներ և նյութեր»[5], հրատարակվել է 1893 թվականին
- Ընկերության (Բոստոն) «Մասաչուսեթսի պատմական ընկերության նյութերը»[6], հրատարակվել է 1919 թվականին
- Քեմբրիջի համալսարանի հրատարակչության «Թագավորական պատմական ընկերության գիտական տեղեկագիր»[7], հրատարակվել է 2013 թվականին։
Պատմության ընթացքում երբեմն որոշ արձանագրություններ նաև քննադատվել են: Գրավոր խոսքերին միշտ չէ, որ տրվել է այն գնահատականը, որը պահանջվում էր. Սա բավականին վառ կերպով դրսևորվում է «The American Historical Review»-ի հետևյալ մեջբերումներում։
«Ամերիկյան պատմական ասոցիացիայի վաղ զեկույցները բազմաթիվ քննադատություններ են պարունակում տեղի պատմաբանների և տեղական պատմական ընկերությունների աշխատանքի և հրապարակումների վերաբերյալ, որոնք ոչ պակաս հիմնավորված են, քան երբեմն խայթող: ...Մասաչուսեթսի պատմական ընկերության Ադամս ազգանունով նախագահը հայտարարել է, որ ամերիկյան պատմական ընկերությունների հրապարակումների կեսը կարելի է հեռացնել գրադարանների դարակներից ՝ առանց կրթության համար նկատելի վնասների։[8]»
Ֆինանսավորում
Արտաքին ֆինանսավորման և հովանավորների աջակցությունը միշտ էլ կարևոր դեր է խաղացել պատմական ընկերությունների կյանքում: Տարբեր միջոցներ, ինչպիսիք են նվիրատվությունները, անդամակցությունները, տարեկան ֆոնդերը, կորպորատիվ նվիրատվությունները, փորձնակությունները, կամավորությունը և հատուկ պատմական տարածքների վարձակալումը, շարունակում են օգնել այս շահույթ չհետապնդող ընկերություններին գոյատևել և զարգանալ:
Չարթերինգ
Մինչ պատմական ընկերությունները ստեղծվում են տարբեր ձևերով, սովորաբար կա մարդկանց փոքր խումբ, որոնք հիմք են դնում ընկերության պաշտոնական կազմակերպմանը: Այնպիսի բաները, ինչպիսիք են նպատակի սահմանումը, կազմակերպչական հանդիպումը, կանոնադրությունը և ենթաօրենսդրական ակտերը, գրանցումը, ընկերության անվանումը, պահանջները, վերանայումը, առաջարկությունները և միջնորդագրերը, բոլորը պատմական ընկերության քարտեզագրման շատ բարդ գործընթացի տարրեր են[9]:
Նյու Յորքը, ի տարբերություն ԱՄՆ այլ նահանգների, որոնք մշակութային ընկերությունները դիտարկում են որպես շահույթ չհետապնդող ձեռնարկություններ, ստեղծման գործընթացի յուրահատուկ ուղիներ ունի և դրանք դիտում է որպես կրթական կազմակերպություններ: Նյու Յորքի մշակութային ընկերությունները կրթական համակարգի կարևոր մասն են և գործում են կրթության մասին օրենքով, այլ ոչ թե ձեռնարկատիրական օրենսդրությամբ: Այս կրթական կազմակերպությունները նաև ստեղծվել են և ենթակա են Նյու Յորքի համալսարանի Ռեգենտների խորհրդին։
Չարտերի տրամադրումը (ռեգենտների խորհրդին միջնորդություն ներկայացնելով) անհրաժեշտ է ցանկացած թանգարանի կամ պատմական ընկերության համար, որը մտադիր է հիմնադրվել որպես շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն: Ռեգենտների խորհրդի որակի չափանիշներին համապատասխանելու համար նրանք պետք է մշակեն և անցնեն նախնական և բացարձակ չարտերային գործընթաց:
Զարգացման շրջանը սկսվում է ժամանակավոր չարտերով, որը ընդգրկման ձև է, տրվում է Ռեգենտների խորհրդի չափանիշներին համապատասխանելու համար ակնկալիքներ ունեցող պատմական ընկերություններին երեքից հինգ տարի ժամկետով: Սա ընկերությանը դրդում է առաջընթացի, և փորձաշրջանի ավարտին կա ընտրություն ՝ երկարաձգման խնդրագիր ներկայացնելու կամ չարթերը բացարձակ դարձնելու: Բացարձակ չարթերը տրվում է այն ընկերություններին, որոնք համապատասխանում են կազմակերպչական և կրթական չափանիշներին, ինչը հանգեցնում է այսպես կոչված գրանցմանը: Երբ կազմակերպությունը ցուցաբերում է ֆինանսական կայունություն, ծրագրերի կատարողականություն և անթերի հեղինակություն, այն հաճախ հաջողությամբ կատարում է գրանցման պահանջները: Այս հաջող վերանայումից և երաշխավորությունից հետո Ռեգենտների խորհուրդը թույլ է տալիս բացարձակ չարթեր, այնուհետև պատմական ընկերությունը գրանցվում է և ձեռք է բերում այս բացարձակ չարթերը: Այս պահից սկսած, կազմակերպությունը պետք է Ռեգենտների խորհրդին ներկայացնի տարեկան հաշվետվություններ ընթացիկ տեղեկատվության և ձեռքբերումների վերաբերյալ[10]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Lawrence, Debra DeRuyver, Jennifer Evans, Sara. «History of Historical Societies in the U.S.». www.publichistory.org. Արխիվացված օրիգինալից 2004-02-13-ին. Վերցված է 2016-03-27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Historical Societies». TheFreeDictionary.com. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-27-ին.
- ↑ «Massachusetts Historical Society: History of the MHS». www.masshist.org. Արխիվացված օրիգինալից 2016-03-22-ին. Վերցված է 2016-03-27-ին.
- ↑ Quebec, Literary and Historical Society of (1831-01-01). Transactions of the Literary and Historical Society of Quebec (անգլերեն). The Society.
- ↑ Collections of the Maine Historical Society (անգլերեն). The Society. 1893-01-01.
- ↑ Society, Massachusetts Historical (1919-01-01). Proceedings of the Massachusetts Historical Society (անգլերեն). The Society.
- ↑ Archer, Ian W. (2014-01-16). Transactions of the Royal Historical Society (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9781107063860.
- ↑ Boyd, Julian P. (1934-10-01). «State and Local Historical Societies in the United States». The American Historical Review (անգլերեն). 40 (1): 10–37. doi:10.1086/ahr/40.1.10. ISSN 0002-8762.
- ↑ Chartering a Historical Society on the New York State Museum website Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
- ↑ Chartering on the New York State Museum website Արխիվացված 2015-12-20 Wayback Machine
Արտաքին հղումներ
- American Historical Association
- Preservation at Historic New England
- Royal Historical Society
- The Historical Association
- Central European History Society
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատմական ընկերություն» հոդվածին։ |