Օքայ Յոքուշլու (թուրքերեն՝ Okay Yokuşlu, մարտի 9, 1994(1994-03-09)[1], Konak, Իզմիրի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։

Օքայ Յոքուշլու
թուրքերեն՝ Okay Yokuşlu
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1994(1994-03-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Konak, Իզմիրի մարզ, Թուրքիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

Օքայ Յոքուշլուն Իզմիրի «Ալթայ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2010 թվականի հունվարի 20-ին Թուրքիայի առաջին լիգայում՝ նորամուտն է նշել հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալով «Կարտալսպորի» դեմ արտագնա խաղում[2]։ Երեք օր անց խփել է առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում՝ հավասարեցնելով հաշիվը «Օրդուսպորի» հետ տնային խաղի ավարտին[3]։

2011 թվականի ամռանը տեղափոխվել է թուրքական Սուպերլիգայի «Կայսերիսպոր» ակումբ, որի կազմում խաղացել է հաջորդ չորս տարիները (2014/15 մրցաշրջանը առաջին լիգայում)։ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին Թուրքիայի գլխավոր լիգայում նորամուտն է նշել հիմնական կազմում՝ հանդես գալով «Անթալյասպորի» հետ տնային խաղում[4]։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին առաջին գոլն է խփել սուպերլիգայի շրջանակներում՝ աչքի ընկնելով «Սիվասպորի» դեմ տնային խաղում[5]։

2015 թվականի ամռանը տեղափոխվել է «Տրաբզոնսպոր»:

2018 թվականի հունիսի 15-ին հնգամյա պայմանագիր է կնքել «Սելտայի» հետ[6]։ 2019 թվականի փետրվարի 2-ին խփել է առաջին գոլը Լա Լիգայում՝ տնային խաղում գրավելով «Սևիլիայի» դարպասը (1:0):

Կարիերա հավաքականում

2015 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել փոխարինման դուրս գալով Հունաստանի հավաքականի դեմ տնային ընկերական խաղում[7]։ 2018 թվականի մարտի 27-ին խփել է առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ աչքի ընկնելով Չեռնոգորիայի հետ արտագնա ընկերական խաղում[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Kartalspor 1 : 0 Altay» (թուրքերեն) — mackolik.com. Վերցված է 2018-06-04-ին.(չաշխատող հղում)
  3. «Altay 1 : 1 Orduspor» (թուրքերեն) — mackolik.com. Վերցված է 2018-06-04-ին.(չաշխատող հղում)
  4. «Kayserispor 0 : 1 Antalyaspor» (անգլերեն) — worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2018-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Kayserispor 6 : 2 Sivasspor» (անգլերեն) — worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2018-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Окай Йокушлу стал игроком «Сельты»». Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին. Վերցված է 2018-06-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Turkey 3:0 Greece» (անգլերեն) — eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2018-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Montenegro 2:2 Turkey» (անգլերեն) — eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2018-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքայ Յոքուշլու» հոդվածին։