Մոասիր

բրազիլական Ֆուտբոլիստ
21:11, 20 Հուլիսի 2024 տարբերակ, Արարատ Թրվանց (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մոասիր Ռոդրիգուս դոս Սանթոս (պորտ.՝ Moacir Rodrigues dos Santosմարտի 21, 1970(1970-03-21)[1], Սան Պաուլո, Բրազիլիա - հուլիսի 20, 2024(2024-07-20)[2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա)[3]), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան[4]։ Նա խաղացել է Բրազիլիայի մի քանի ակումբներում, ինչպես նաև Իսպանիայում և Ճապոնիայում, ինչպես նաև մասնակցել է 1989 թվականի Մ20 ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում։

Մոասիր
պորտ.՝ Moacir Rodrigues Santos
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1970(1970-03-21)[1]
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 20, 2024(2024-07-20)[2] (54 տարեկան)
Մահվան վայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 185 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

Մոասիրը ծնվել է 1970 թվականին՝ Ալֆեու Ռոդրիգես Սանթոսի և Մարիա Լյուսիա դոս Սանթոսի ընտանիքում[5]։ Նա իր կարիերան սկսել է 1986 թվականին, Սանտա Թերեզայում՝ «Բելու Օրիզոնտեի» սիրողական ակումբում։ Հաջորդ տարի նա ընդգրկվել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբի պատանեկան կազմում։ 1988 թվականին նա հրավիրվել է Բրազիլիայի սիրողական հավաքական։ Նա խաղացել է Նոր Զելանդիայում կայացած մրցաշարում և Արգենտինայում եղել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։ 1988-1992 թվականներին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ» ակումբում և 183 խաղում դարձել 21 գոլի հեղինակ։ 1993 թվականին նա տեղափոխվել է բրազիլական «Կորինթիանս», որտեղ անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ 1993–1994 թվականներին ֆուտբոլիստը նորից հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում», որտեղ 15 խաղում խփել է 5 գոլ։ 1994-1996 թվականիններին բրազիլացի լեգեոները 34 խաղ է անցկացրել իսպանական մեկ այլ ակումբում՝ «Սևիլյայում» և խփել 2 գոլ։ 1996 թվականին նա տեղափոխվել է հայրենի «Ինտերնասիոնալ» ակումբ, նույն թվականին՝ նորից՝ «Ատլետիկո Մադրիդ»։

Հետագայում նա հանդես է եկել «Ֆլամենգոյում», «Պորտուգեզա Դեսպորտսում», «Տոկիո Վերդիում», «Իտուանոյում», «Ուբերաբայում»։

1990–1991 թվականներին Մոասիրը 6 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ։

Մոասիրը մահացել է 2024 թվականի հուլիսի 20-ին, 54 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Muere el ex jugador del Sevilla Moacir a los 54 años de edadDiario de Sevilla de Comercio, Artes y Literatura, 2024.
  3. UOL https://www.uol.com.br/esporte/futebol/ultimas-noticias/2024/07/20/ex-volante-moacir-de-atletico-mg-e-corinthians-morre-aos-54-anos.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |acessodata= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |data= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |lingua= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |titulo= ignored (օգնություն)
  4. https://terceirotempo.uol.com.br/que-fim-levou/moacir-3409. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |autor= and |data= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |acessodata= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |publicado= ignored (օգնություն); Unknown parameter |título= ignored (|title= suggested) (օգնություն)
  5. Moacir
  6. «Moacir, ex-volante do Atlético-MG, morre aos 54 anos». Ge Globo. Վերցված է 20 July 2024-ին.

Արտաքին հղումներ