Մոասիր
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Մոասիր Ռոդրիգուս դոս Սանթոս (պորտ.՝ Moacir Rodrigues dos Santos, մարտի 21, 1970[1], Սան Պաուլո, Բրազիլիա - հուլիսի 20, 2024[2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա)[3]), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան[4]։ Նա խաղացել է Բրազիլիայի մի քանի ակումբներում, Իսպանիայում և Ճապոնիայում, ինչպես նաև մասնակցել է 1989 թվականի Մ20 ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում։
Մոասիր պորտ.՝ Moacir Rodrigues Santos | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 21, 1970[1] | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 20, 2024[2] (54 տարեկան) | ||
Մահվան վայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՄոասիրը ծնվել է 1970 թվականին՝ Ալֆեու Ռոդրիգես Սանթոսի և Մարիա Լյուսիա դոս Սանթոսի ընտանիքում[5]։ Նա իր կարիերան սկսել է 1986 թվականին, Սանտա Թերեզայում՝ «Բելու Օրիզոնտեի» սիրողական ակումբում։ Հաջորդ տարի նա ընդգրկվել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբի պատանեկան կազմում։ 1988 թվականին նա հրավիրվել է Բրազիլիայի սիրողական հավաքական։ Նա խաղացել է Նոր Զելանդիայում կայացած մրցաշարում և Արգենտինայում եղել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։ 1988-1992 թվականներին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ» ակումբում և 183 խաղում դարձել 21 գոլի հեղինակ։ 1993 թվականին նա տեղափոխվել է բրազիլական «Կորինթիանս», որտեղ անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ 1993–1994 թվականներին ֆուտբոլիստը նորից հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում», որտեղ 15 խաղում խփել է 5 գոլ։ 1994-1996 թվականիններին բրազիլացի լեգեոները 34 խաղ է անցկացրել իսպանական մեկ այլ ակումբում՝ «Սևիլյայում» և խփել 2 գոլ։ 1996 թվականին նա տեղափոխվել է հայրենի «Ինտերնասիոնալ» ակումբ, նույն թվականին՝ նորից՝ «Ատլետիկո Մադրիդ»։
Հետագայում նա հանդես է եկել «Ֆլամենգոյում», «Պորտուգեզա Դեսպորտսում», «Տոկիո Վերդիում», «Իտուանոյում», «Ուբերաբայում»։
1990–1991 թվականներին Մոասիրը 6 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ։
Մոասիրը մահացել է 2024 թվականի հուլիսի 20-ին, 54 տարեկան հասակում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Muere el ex jugador del Sevilla Moacir a los 54 años de edad — Diario de Sevilla de Comercio, Artes y Literatura, 2024.
- ↑ UOL https://www.uol.com.br/esporte/futebol/ultimas-noticias/2024/07/20/ex-volante-moacir-de-atletico-mg-e-corinthians-morre-aos-54-anos.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|acessodata=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|data=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|lingua=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|titulo=
ignored (օգնություն) - ↑ https://terceirotempo.uol.com.br/que-fim-levou/moacir-3409.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|autor=
and|data=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|acessodata=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|publicado=
ignored (օգնություն); Unknown parameter|título=
ignored (|title=
suggested) (օգնություն) - ↑ Moacir
- ↑ «Moacir, ex-volante do Atlético-MG, morre aos 54 anos». Ge Globo. Վերցված է 20 July 2024-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- MOACIR Rodrigues Santos
- Moacir
- Профіль гравця на сайті worldfootball.net
- Профіль гравця на сайті sambafoot.com