Գիորգի Մամարդաշվիլի (վրաց.՝ გიორგი მამარდაშვილი, սեպտեմբերի 29, 2000(2000-09-29)[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Լա Լիգայի «Վալենսիա» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահի: Որոշ մեկնաբաններ նրան համարում են աշխարհի լավագույն սկսնակ դարպասապահներից մեկը[2]։

Գիորգի Մամարդաշվիլի
վրաց.՝ გიორგი მამარდაშვილი
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 2000(2000-09-29)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 199 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

«Դինամո» Թբիլիսի

Ֆուտբոլային կարիերան սկսել է Թբիլիսիի «Գագրա» ակումբի պատանեկան կազմում[3]։ 2012 թվականին տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո», որտեղ խաղացել է պատանեկան տարբեր տարիքային կազմերում։

«Ռուսթավի»

2019 թվականին վրացի դարպասապահը վարձակալությամբ տեղափոխվել է «Ռուսթավի»։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի մարտի 2-ին Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում՝ բաց թողնելով 4 գոլ[4]։ 2019 թվականի մարտի 6-ին՝ իր հաջորդ խաղում, «ՎԻՏ Ջորջիա» ակումբի դեմ ոչ մի գնդակ բաց չի թողել։ Մրցաշրջանի հենց սկզբից ամրապնդվել է ակումբում որպես հիմնական դարպասապահ՝ անցկացնելով 30 հանդիպում, որոնցից 9-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է ակումբից։

«Լոկոմոտիվ» Թբիլիսի

2020 թվականի սկզբին վարձակալությամբ մեկնել է Թբիլիսիի «Լոկոմոտիվ»։ Մրցաշրջանը սկսել է պահեստայինների նստարանից։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի հուլիսի 9-ին Բաթումի «Դինամո»-ի դեմ խաղում՝ բաց թողնելով 4 գոլ[5]։ Ակումբի կազմում իր առաջին «չոր» հանդիպումը անցկացրել է 2020 թվականի հուլիսի 18-ին «Սաբուրթալո»-ի դեմ[6]։ Հետո դարձել է ակումբի հիմնական դարպասապահը։ 2020 թվականի օգոստոսին ակումբի հետ սկսել է եվրոպական գավաթային արշավ՝ հասնելով ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ։ Առաջին երկու տուրերում անցնելով Ռումինիայի «ՈՒնիվերսիտատյա»-ին ու Մոսկվայի «Դինամո»-ին, երրորդ փուլում «Լոկոմոտիվ»-ը պարտվել է իսպանական «Գրանադա»-ին, սակայն վրացի դարպասապահը գրավել էր իսպանացի սկաուտների ուշադրությունը[7]: 2020 թվականի դեկտեմբերի վերջին ստացել Է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակը՝ որպես տարվա լավագույն դարպասապահ[8]։ 2021 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլիստին ընդգրկել է 50 հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում։ 2021 թվականի սկզբին նույնպես շարունակել է հանդես գալ «Լոկոմոտիվ»-ում[9]։

«Վալենսիա»

2021 թվականի հունիսին վարձակալությամբ մեկնել է իսպանական «Վալենսիա»՝ մինչև մրցաշրջանի ավարտը գնելու իրավունքով[10][11]։ Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ վրացի դարպասապահը տպավորել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասին, ինչի շնորհիվ վերջինս ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել է թիմի հիմնական կազմ՝ հիմնական դարպասապահի դերում հանդես գալու համար[12]: Ակումբի կազմում նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 13-ին «Խետաֆե»-ի դեմ խաղում՝ ոչ մի գնդակ բաց չթողնելով[13]։ Լա Լիգայի առաջին 6 հանդիպումներում եղել է ակումբի հիմնական դարպասապահը, որոնցում բաց է թողել 7 գնդակ և 2 անգամ հետ մղել: Այնուհետև մրցաշրջանի առաջին կեսը անցկացրել է պահեստայինների նստարանին։

2021 թվականի վերջին «Վալենսիա»-ն գնել է Մամարդաշվիլիին և նրա հետ պայմանագիր կնքել մինչև 2024 թվականի ամառը[14][15]: Առաջին հանդիպումն արդեն որպես ակումբի լիարժեք խաղացող խաղացել է 2022 թվականի փետրվարի 6-ին՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում[16]։ 2022 թվականի ապրիլին դարձել է Իսպանիայի Գավաթի եզրափակչի մասնակից, որտեղ պարտվել է «Ռեալ Բետիս»-ին 11 մետրանոց հարվածաշարում[17]։ Առաջնությունում իր նորամուտի մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 20 գոլ և 8 անգամ հետ մղել: Նաև մի քանի անգամ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում և ստացել հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը[18]: 2022 թվականի մայիսին Marca վարկածով ֆուտբոլիստը մրցաշրջանի արդյունքներով հայտնվել Է Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստների հավաքականում[19]։

Իր նոր մրցաշրջանը ֆուտբոլիստը սկսել է 2022 թվականի օգոստոսի 14-ին «Ժիրոնա»-ի դեմ տարած տնային հաղթանակով[20]: 2022 թվականի սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը[21]: 2022 թվականի նոյեմբերին Տրանսֆերմարկտում Լա լիգայի խաղացողների արժեքը թարմացնելուց հետո Գեորգի Մամարդաշվիլին դարձել է նախկին խորհրդային երկրների պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Իգոր Ակինֆեևից[22]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնական դարպասապահի դերում՝ ակումբի կազմում անցկացնելով բացարձակապես բոլոր հանդիպումները։

Հաջորդ մրցաշրջանում Մամարդաշվիլին մասնակցել է առաջնության բոլոր 38 հանդիպումներին՝ դուրս չգալով փոխարինման: Նա երեք անգամ ընդգրկվել Է Լա Լիգայի շաբաթվա թիմում[23]։ «Վալենսիա»-ի երկրպագուների քվեարկության արդյունքում Մամարդաշվիլին ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ, մինչդեռ մեկ տարի առաջ նա զբաղեցրել էր զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Գոնսալո Գուեդեսին[24]:

2024 թվականի հունվարի 28-ին Մամարդաշվիլին դարձել է ակումբի պատմության մի մասը։ Նա գերազանցել է թիմային ռեկորդը՝ Լա Լիգայում 60-րդ անգամ անընդմեջ դուրս գալով մեկնարկային կազմում[25]։ Արդյունքում նա մասնակցել է առաջնության 69 խաղի անընդմեջ։ Ընդհանուր առմամբ, ակումբում իր երրորդ մրցաշրջանի ընթացքում Մամարդաշվիլին շարունակել է տպավորիչ արդյունքներ գրանցել, այն է՝ բարելավել է իր՝ հետ մղած գնդակների ռեկորդը (13), Ունաի Սիմոնի հետ հետ է մղել ամենաշատ 11-մետրանոցները (3) և կանխել ամենաշատ գոլերը Լա Լիգայում[26]։

Միջազգային կարիերա

Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում երեք խաղերից հետո Մամարդաշվիլին իր նորամուտը նշել է ազգային հավաքականի գլխավոր թիմում 2021 թվականի սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի դեմ ընկերական խաղում (4:1)[27]:

2022 թվականի հունիսի 9-ին նա անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 մրցաշրջանի իր առաջին պաշտոնական հանդիպումը, որում 3:0 հաշվով հաղթանակ է տարել Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ[28]: Սեպտեմբերին կայացած պատասխան խաղում (2:0) Մամարդաշվիլին 5-րդ տուրից հետո ընդգրկվել է շաբաթվա թիմում[29][30], և whoscored.com-ը ընդգրկել է նրան K լիգայի ամսվա և մրցաշրջանի լավագույն տասնմեկ ֆուտբոլիստների ցուցակում[31]:

2023 թվականի ամռանը Մամարդաշվիլին մասնակցել է Եվրոպայի առաջնության երեք հանդիպման Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում, որը բավական հաջող արշավ է անցկացրել խմբային փուլում և իր պատմության մեջ առաջին անգամ հասել քառորդ եզրափակիչ[32]։

2024 թվականի մարտի 26-ին Վրաստանը 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթել է Հունաստանին և դուրս եկել Եվրո-2024`Վրաստանի համար առաջին խոշոր մրցաշարը։  Մամարդաշվիլին վճռորոշ դեր է խաղացել այդ խաղում՝ հետ մղելով հույն հարձակվող Անաստասիոս Բակասետասի առաջին 11-մետրանոցը:

Մամարդաշվիլին Վրաստանի կողմից ընտրվել է Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար[33]: Նա մասնակցել է իր երկրի առաջին միջազգային խոշոր մրցաշարի առաջին խաղին՝ հունիսի 19-ին 3:1 հաշվով պարտվելով Թուրքիային[34]: Չեխիայի դեմ հաջորդ խաղում 11 սեյվ կատարելով՝ Մամարդաշվիլին ստացել է «խաղի խաղացող» մրցանակը[35]։ Ավելին, որոշ վերլուծական կայքեր, ինչպիսիք են Sofascore-ը, Marca-ն և 90min.com-ը նրան ընդգրկել են 2-րդ տուրի թիմում՝ նրան շնորհելով երկրորդ խոշոր գումարային վարկանիշային միավորը իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսից հետո[36][37][38]։ F խմբի երրորդ խաղում Մամարդաշվիլին անառիկ է պահել դարպասը Պորտուգալիայի դեմ խաղում, իսկ Վրաստանը Գելզենկիրխենում հաղթել է 2:0 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ[39]: Նա ավարտել է խմբային փուլը՝ կատարելով 20 սեյվ, ինչը յոթով ավելին է, քան մրցաշարի ցանկացած այլ դարպասապահի ցուցաբերած արդյունք[40]:

Անձնական կյանք

Մամարդաշվիլին «ՎԻՏ Ջորջիա»-ի և Քութայիսի «Տորպեդո»-ի նախկին դարպասապահ Դավիթ Մամարդաշվիլիի որդին է, որը կարիերան ավարտելուց հետո դարձել է դարպասապահների մարզիչ «Մերանի Մարտվիլ»-ում, այնուհետև «Տորպեդո»-ում[41]:

2023 թվականին Մամարդաշվիլին ամուսնացել է մոդել Ելենա Էպիտաշվիլիի հետ[42][43]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային

2024 թվականի մարտի 26-ի դրությամբ[44]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդհաուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Դինամո» Թբիլիսի 2018 Էրովնուլի Լիգա 0 0 0 0 0 0
«Ռուսթավի» (վարձակալություն) 2019 Էրովնուլի Լիգա 28 0 2 0 2 0 32 0
«Լոկոմոտիվ» Թբիլիսի (վարձակալություն) 2020 Էրովնուլի Լիգա 11 0 1 0 12 0
2021 18 0 2 0 3 0 23 0
Ընդհանուր 29 0 3 0 3 0 0 0 35 0
«Վալենսիա» 2021–22 Լա Լիգա 18 0 3 0 21 0
2022–23 38 0 3 0 1 0 42 0
2023–24 37 0 0 0 37 0
Ընդհանուր 93 0 6 0 0 0 1 0 100 0
Ընդհանուր 150 0 11 0 3 0 3 0 167 0

Միջազգային

2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ[45]
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Վրաստան 2021 1 0
2022 5 0
2023 8 0
2024 7 0
Ընդհանուր 21 0

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/502676
  2. «Ranked! The 10 best goalkeepers in the world». FourFourTwo. 27 June 2024. Վերցված է 30 June 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «გაგრელი მწვრთნელის ხსოვნას ტურნირი მიეძღვნა» [The tournament was dedicated to the memory of Gagreli coach] (Georgian). Worldsport.ge. 27 October 2010. Արխիվացված օրիգինալից 15 September 2021-ին. Վերցված է 15 September 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «LOKOMOTIVI TBILISI VS. RUSTAVI 4 - 1». Global Sports Media. Soccerway. 2 March 2019. Արխիվացված օրիգինալից 24 November 2021-ին. Վերցված է 13 August 2021-ին.
  5. «Lokomotivi Tbilisi vs. Dinamo Batumi». soccerway.com (անգլերեն). 2020-07-09. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Saburtalo vs. Lokomotivi Tbilisi». soccerway.com (անգլերեն). 2020-07-18. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Marca: მიიპყრო ყურადღება „გრანადასთან" მატჩში». crystalsport.ge (վրացերեն). 2021-05-29. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «საუკეთესო მოთამაშეები პოზიციების მიხედვითაც გაირკვა». 1tv.ge (վրացերեն). 2020-12-28. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «50 for the future: UEFA.com's ones to watch for 2021». uefa.com (անգլերեն). 2021-01-19. Արխիվացված է օրիգինալից 2021-07-17-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «VCF Academy reaches agreement for the signing of Giorgi Mamardashvili». Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Mamardashvili ya está en València». Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Mamardashvili se hace gigante». levante-emv.com (իսպաներեն). 2021-08-06. Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Valencia vs. Getafe». soccerway.com (անգլերեն). 2021-08-13. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Comunicado Oficial. Giorgi Mamardashvili». Արխիվացված է օրիգինալից 2021-12-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. ««Валенсия» выкупила вратаря Грузии Мамардашвили у тбилисского «Динамо» и прописала 20 млн евро отступных». Արխիվացված է օրիգինալից 2022-01-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Valencia vs. Real Sociedad». soccerway.com (անգլերեն). 2022-02-06. Արխիվացված է օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Real Betis hold nerve in penalty shootout against Valencia to seal Copa del Rey success». eurosport.com (անգլերեն). 2022-04-24. Արխիվացված է օրիգինալից 2022-06-27-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «სეზონში მეორედ: გიორგი მამარდაშვილი ტურის საუკეთესო მეკარედ დასახელდა». sport4me.ge (վրացերեն). 2022-05-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «მამარდაშვილი სეზონის აღმოჩენათა გუნდში დასახელდა». sport4me.ge (վրացերեն). 2022-05-24. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Valencia vs. Girona». soccerway.com (անգլերեն). 2022-08-14. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Грузинский вратарь Мамардашвили подписал новый контракт с «Валенсией»». championat.com (ռուսերեն). 2022-09-19. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «ЛаЛига: Вальверде, Педри и Гави с крупным плюсом - «Атлетико» на спаде». transfermarkt.world (ռուսերեն). 2022-11-07. Արխիվացված է օրիգինալից 2022-12-08-ին. Վերցված է 2023-05-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «მამარდაშვილი მესამედ გახდა ესპანეთში ტურის საუკეთესო მეკარე». sportall.ge (in Georgian). 24 May 2023. Արխիվացված օրիգինալից 5 June 2023-ին. Վերցված է 5 June 2023-ին.
  24. «Los oyentes votan a Giorgi Mamardashvili como ganador del Trofeo Jugador 99.9 Plaza Radio 2022-2023» (Spanish). Valenciaplaza. 6 June 2023. Արխիվացված օրիգինալից 7 June 2023-ին. Վերցված է 7 June 2023-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «MAMARDASHVILI BEATS A RECORD AT VALENCIA CF». valenciacf.com. Վերցված է 8 February 2024-ին.
  26. «MAMARDASHVILI, EL MEJOR PORTERO DE LALIGA EA SPORTS 23-24 [MAMARDASHVILI, THE BEST GOALKEEPER IN LALIGA EA SPORTS 23-24]». Valencia CF (Spanish). Valencia CF.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Mamardashvili derriba otro muro con dolor: Goleada en su debut» [Mamardashvili's painful achievement: concedes several on his debut] (իսպաներեն). ElDesmarque.com. 9 September 2021. Արխիվացված օրիգինալից 9 September 2021-ին. Վերցված է 12 September 2021-ին.
  28. «North Macedonia vs Georgia (Match Report))». uefa.com. 9 June 2022. Արխիվացված օրիգինալից 10 November 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
  29. «UEFA Nations League statistics». sofascore.com. Արխիվացված օրիգինալից 17 October 2022-ին. Վերցված է 17 October 2022-ին.
  30. «Nations League statistics». fotmob.com. Արխիվացված օրիգինալից 17 October 2022-ին. Վերցված է 17 October 2022-ին.
  31. «UEFA NATIONS LEAGUE C». whoscored.com. Արխիվացված օրիգինալից 3 October 2022-ին. Վերցված է 17 October 2022-ին.
  32. «Georgia vs Israel». UEFA. 1 July 2023. Արխիվացված օրիգինալից 21 November 2022-ին. Վերցված է 5 July 2023-ին.
  33. «Georgia's Euro 24 squad». euronewsgeorgia.com. Վերցված է 2024-06-22-ին.
  34. «TURKEY 3–1 GEORGIA: ARDA GULER NETS LONG-RANGE STUNNER TO LEAD TURKEY TO ENTERTAINING EURO 2024 WIN». eurosport.com. Վերցված է 2024-06-20-ին.
  35. «The numbers behind Valencia keeper Giorgi Mamardashvili's incredible Euro-2024 performance against Czechia». football-espana.net. Վերցված է 22 June 2024-ին.
  36. «Euro 2024 team of the round: Matchday 2». 90min.com. Վերցված է 23 June 2024-ին.
  37. «Euro 2024: Starting XI of 2nd round». sport.news.am. Վերցված է 24 June 2024-ին.
  38. «Euro 2024 Top Players». sofascore.com. Վերցված է 23 June 2024-ին.
  39. «Georgia vs Portugal». UEFA. Վերցված է 28 June 2024-ին.
  40. «Statistics that shaped the Euro 2024 group stage». Optus Sport. 27 June 2024. Վերցված է 28 June 2024-ին.
  41. «კახა ჩხეტიანი: მარტვილის "მერანს" ზამთარში გავაძლიერებთ». sportall.ge (in Georgian). 15 October 2013. Արխիվացված օրիգինալից 5 July 2023-ին. Վերցված է 5 July 2023-ին.
  42. «ვინ არის გიორგი მამარდაშვილის უმშვენიერესი რჩეული». primetime.ge (in Georgian). 10 July 2023.
  43. «გიორგი მამარდაშვილისა და მისი მეუღლის მხიარული ერთობლივი ვიდეო». fortuna.ge (in Georgian). 29 September 2023.
  44. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  45. «Giorgi Mamardashvili». EU-Football.info. Վերցված է 9 June 2024-ին.

Արտաքին հղումներ