Իգոր Ակինֆեև
Իգոր Վլադիմիրովիչ Ակինֆեև (ռուս.՝ Игорь Владимирович Акинфеев, ապրիլի 8, 1986[1][2][3][…], Վիդնոե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005)։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Իգոր Վլադիմիրովիչ Ակինֆեև | ||||||||
Ազգությունը | ռուս | ||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1986[1][2][3][…] (38 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | ապրիլի 8, 1986[1][2][3][…], Վիդնոե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Հասակ | 186 սմ[4] | ||||||||
Քաշ | 82 կգ | ||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | «ԲԿՄԱ» | ||||||||
Համար | 35 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սկսել է կարիերան՝ հանդես գալով ԲԿՄԱ-ի կազմում, եղել է թիմի ավագը[6]։ 2004 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի ազգային հավաքականում։ Վեց անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, վեց անգամ Ռուսաստանի գավաթի հաղթող, հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում և արժանացել 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի։ Նա բազմիցս արժանացել է Լև Յաշինի անվան «Տարվա դարպասապահ» մրցանակին։
Գլխավորում է Լև Յաշինի ակումբը[7] և Իգոր Նետտոի ակումբի անդամ է։ Զբաղեցնում 15-րդ հորիզոնականը XXI դարի լավագույն դարպասապահների ցանկում որը կազմել է IFFHS-ը[8]։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԻգոր Ակինֆեևը ծնվել է 1986 թվականի ապրիլի 8-ին մերձմոսկովյան Վիդնոե քաղաքում[9]։ Չորս տարեկան հասակում նրա հայրը նրան տարավ ԲԿՄԱ-ի մանկապատանեկան դպրոց[9]։ Դարպասապահի դիրքը Ակինֆեևը գրավել է երկրորդ մարզման ժամանակ։ Նրա առաջին մարզիչը եղել է Դեզիդերիյ Ֆյոդորովիչ Կովաչը[9]։ ԲԿՄԱ-ի պատանեկան թիմի կազմում Իգորը 2002 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն[9]։ Նույն թվականին ավարտել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլային ակադեմիան և պայմանագիր կնքել ակումբի հետ։ Հուլիսին ընդգրկվել է թիմի կազմում[10] և 2002 թվականի մրցաշրջանում ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում անցկացրել է 10 խաղ, որոնց ընթացքում բաց է թողել 14 գնդակ։ Երկրորդ կազմերի առաջնության արդյունքներում նրա թիմը զբաղեցրել է 11-րդ տեղը։ 2002 թվականին Ակինֆեևը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքական[11], որի կազմում իր նորամուտը նշել է նույն թվականի օգոստոսին՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում[9]։
2003 մրցաշրջան
խմբագրելՌուսաստանի առաջնություն և Ռուսաստանի գավաթ 2003
խմբագրել2002/03 միջմրցաշրջանային ժամանակամիջոցում Ակինֆեևը նախամրցաշրջանային հավաքների է մասնակցել ԲԿՄԱ-ի հիմնական կազմի հետ Իսրայելում, որտեղ, ըստ «Спорт-Экспресс» թերթի, վստահ, բայց տարիներով ոչ հասուն խաղով ֆուրոր է առաջացրել և ավելի ուժեղ է եղել Մանդրիկանայից[12]։
Մեծահասակների մակարդակում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի մարտի 29-ին ԲԿՄԱ-ի կազմում մասնակցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի՝ Սանկտ Պետերբուրգի Զենիթի դեմ խաղին, որն անցկացվել է Պետրովսկի մարզադաշտում։ Երկրորդ խաղակեսում նա փոխարինել է Դմիտրի Կրամարենկոյին՝ իր խաղաժամանակում բաց չթողնելով ոչ մի գոլ և ցուցադրելով ու լավ ռեակցիա[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Акинфеев Игорь Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Количество матчей в сборной приведено без учёта товарищеской игры Россия — Литва (0:0), сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА
- ↑ Газзаев неудовлетворён итогами матча
- ↑ «100 «сухих» матчей Игоря Акинфеева. Статистика». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ The World‘s best Goalkeeper of the 21st Century
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Мой идеал — Канисарес». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «У своих ворот. Чемпионат России. Премьер-лига». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «В сборную вызваны 26 «россиян» и 3 легионера». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Экспертиза «СЭ»». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Первый крик новорождённого — 23 гола в 8 матчах Արխիվացված 2005-01-23 Wayback Machine. «Спорт-Экспресс», 31 марта 2003
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի պրոֆիլը ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի պրոֆիլը ԲԿՄԱ-ի երկրպագուների կայքում Արխիվացված 2013-10-04 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-06-01 Wayback Machine
- ֆուտբոլիստի էջը և Խաղացողի կենսագրությունը Sports.ru կայքում (ռուս.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Ակինֆեև» հոդվածին։ |