Ֆաբիան Օսկար Կանսելարիչ (իսպ.՝ Fabián Oscar Cancelarich,դեկտեմբերի 30, 1965(1965-12-30)[1][2][3], Սանտա Ֆե, Արգենտինա - մայիսի 14, 2024(2024-05-14)[4], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։

Ֆաբիան Կանսելարիչ
իսպ.՝ Fabián Cancelarich
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1965(1965-12-30)[1][2][3]
Ծննդավայր Սանտա Ֆե, Արգենտինա
Մահվան ամսաթիվ մայիսի 14, 2024(2024-05-14)[4] (58 տարեկան)
Մահվան վայր Բուենոս Այրես, Արգենտինա[5]
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կենսագրություն

Ֆաբիան Կանսելարիչն իր ակումբային կարիերան սկսել է 1986 թվականին Արգենտինայի առաջնությունում «Ֆերոկարիլ Օեստե» ակուբում։ Նա եղել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պահեստային դարպասապահը 1990 թվականի աշխարհի առաջնությունում[6]։

1991 թվականին նա ընդգրկված է եղել Արգենտինայի հավաքականի կազմում, որը հաղթել է Ֆուտբոլի Ամերիկայի գավաթը։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում։

1992 թվականին դարպասապահը վաճառվել է Կորդովա քաղաքի «Բելգրանո» ակումբին, իսկ 1994 թվականին տեղափոխվել է «Նյուելս Օլդ Բոյզ»։

1995 թվականին դարպասապահը տեղափոխվել է Կոլումբիա՝ խաղալու «Միլոնարիոս» ակումբում։ Կարճ ժամանակ անց նա վերադարձել է Արգենտինա, որտեղ հանդես է եկել «Ուրական» (1995–1996) և «Պլատենսե» (1997–1999) ակումբներում։

1999 թվականին Կանսելարիչը վերադարձել է «Ֆերոկարիլ Օեստե» ակումբ։ Դա եղել է նրա վերջին մրցաշրջանը բարձրագույն խմբում։ 2000 թվականին Կանսելարիչը տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սենտրալ Կորդոբա» ակումբ։ 2002 թվականին ակումբը իջել է երրորդ դիվիզիոն։ 2004 թվականին դարպասապահն ավարտել է իր կարիերան։

Ֆաբիան Կանսելարիչը մահացել է սրտի կաթվածից Բուենոս Այրեսում, 2024 թվականի մայիսի 14-ին, 58 տարեկան հասակում[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Murió Fabián Cancelarich, arquero subcampeón del mundo con Argentina en el Mundial 1990 (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 Murió Fabián Cancelarich, arquero subcampeón del mundo con Argentina en el Mundial 1990infobae.com.
  6. 1990 World Cup Արխիվացված է Ապրիլ 30, 2011 Wayback Machine-ի միջոցով: at fifa.com
  7. «Murió Fabián Cancelarich, arquero subcampeón del mundo con Argentina en el Mundial 1990». infobae (եվրոպական իսպաներեն). 2024-05-14. Վերցված է 2024-05-16-ին.

Արտաքին հղումներ