Վիլի Կոզլովսկի
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Վիլի Կոզլովսկի (գերմ.՝ Willi Koslowski, փետրվարի 17, 1937[1], Գելզենկիրխեն, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիա - հուլիսի 11, 2024[2]), գերմանացի ֆուտբոլիստ, 1962 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Վիլի Կոզլովսկի գերմ.՝ Willi Koslowski | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 1937[1] | ||
Ծննդավայր | Գելզենկիրխեն, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիա | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 11, 2024[2] (87 տարեկան) | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
Վիլի Կոզլովսկին ծնվել է Գելզենկիրխեն քաղաքում, 1937 թվականին։ Դպրոցական թիմում ֆուտբոլ խաղալուց հետո 16 տարեկանում փորձաշրջան անցել «Շալկե 04-ի» ակադեմիայում և 18 տարեկանում դարձել «Շալկե 04-ի» հիմնական խաղացող։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է ութ մրցաշրջան և նվաճել 1958 թվականի չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով այդ թիմի առանցքային խաղացողներից մեկը[3]։
1965 թվականին նա տեղափոխվել է «Ռոթ-Վայս», որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ Վիլի Կոզլովսկին իր կարիերան ավարտել է 30 տարեկանում։
Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել 1962 թվականի աշխարհի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ[4] ։
Վիլի Կոզլովսկին մահացել է 2024 թվականի հուլիսի 11-ին 87 տարեկան հասակում[5]։
Ձեռքբերումներ
- Գերմանիայի չեմպիոն (1) (1957/58)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 FC Schalke 04 trauert um Willi Koslowski (գերմ.)
- ↑ «17. Februar: Geburtstag von Willi Koslowski» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-07-ին. Վերցված է 2024-04-07-ին.
- ↑ «17. Februar: Geburtstag von Willi Koslowski» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-07-ին. Վերցված է 2024-04-07-ին.
- ↑ «FC Schalke 04 trauert um Willi Koslowski» (գերմաներեն).
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն)