Վիլի Կոզլովսկի

գերմանացի ֆուտբոլիստ

Վիլի Կոզլովսկի (գերմ.՝ Willi Koslowski, փետրվարի 17, 1937(1937-02-17)[1], Գելզենկիրխեն, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիա - հուլիսի 11, 2024(2024-07-11)[2]), գերմանացի ֆուտբոլիստ, 1962 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Վիլի Կոզլովսկի
գերմ.՝ Willi Koslowski
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1937(1937-02-17)[1]
Ծննդավայր Գելզենկիրխեն, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 11, 2024(2024-07-11)[2] (87 տարեկան)
Դիրք հարձակվող

Կենսագրություն

խմբագրել

Վիլի Կոզլովսկին ծնվել է Գելզենկիրխեն քաղաքում, 1937 թվականին։ Դպրոցական թիմում ֆուտբոլ խաղալուց հետո 16 տարեկանում փորձաշրջան անցել «Շալկե 04-ի» ակադեմիայում և 18 տարեկանում դարձել «Շալկե 04-ի» հիմնական խաղացող։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է ութ մրցաշրջան և նվաճել 1958 թվականի չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով այդ թիմի առանցքային խաղացողներից մեկը[3]։

1965 թվականին նա տեղափոխվել է «Ռոթ-Վայս», որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ Վիլի Կոզլովսկին իր կարիերան ավարտել է 30 տարեկանում։

Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել 1962 թվականի աշխարհի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ[4] ։

Վիլի Կոզլովսկին մահացել է 2024 թվականի հուլիսի 11-ին 87 տարեկան հասակում[5]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Գերմանիայի չեմպիոն (1) (1957/58)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FC Schalke 04 trauert um Willi Koslowski (գերմ.)
  3. «17. Februar: Geburtstag von Willi Koslowski» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-07-ին. Վերցված է 2024-04-07-ին.
  4. «17. Februar: Geburtstag von Willi Koslowski» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-07-ին. Վերցված է 2024-04-07-ին.
  5. «FC Schalke 04 trauert um Willi Koslowski» (գերմաներեն). {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել