Ջորջ Քոեն

անգլիացի ֆուտբոլիստ
08:48, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Սիմոնյան Կարեն (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ջորջ Ռեջինալդ Քոեն (անգլ.՝ George Reginald Cohen,հոկտեմբերի 22, 1939(1939-10-22)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 23, 2022(2022-12-23)[2] [4]անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն 1966թ։ Բրիտանական կայսրության շքանշանի անդամ։

Ջորջ Քոեն
անգլ.՝ George Reginald Cohen
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1939(1939-10-22)[1]
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 23, 2022(2022-12-23)[2] (83 տարեկան)
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Կարիերա

Ակումբային

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1956 թվականին «Ֆուլհեմում», որի կազմում նա հետագայում խաղացել է մինչև իր խաղային կարիերայի ավարտը։ Ընդհանուր առմամբ, նա «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 459 հանդիպում, որոնցում 6 գոլ է խփել մրցակիցներին։

Հավաքականում

Անգլիայի հիմնական հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1964 թվականին Ուրուգվայի հավաքականի հետ խաղում, իսկ 1966 թվականին նրանց հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Վերջին անգամ նա ազգային հավաքականում խաղացել է 1967 թվականի նոյեմբերի 22-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում Հյուսիսային Իռլանդիայի դեմ տնային խաղում։ Ջորջ Կոենը դարձավ Անգլիայի 1966 թվականի հաղթական թիմի առաջին անդամը, որը հեռացել է ազգային հավաքականից։

Ձեռքբերումներ

Աշխարհի չեմպիոն: (1)

Մրցանակներ

2000 թվականին Ալան Բոլլի, Նոբի Սթայլզի և Ռոջեր Հանթի հետ միասին 1966 թվականի «Gold» թիմի երեք այլ խաղացողներ Ջորջը արժանացավ «MBE», 5-րդ կարգի[5]։

Ընդգրկվել է Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահում 2009 թվականին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 George Cohen(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 George Cohen: The World Cup winner who fought battles on and off the pitch — 2022.
  3. The London Gazette 55710 (բրիտ․ անգլ.) — 1999. — Iss. 55710. — P. 21.
  4. «George Cohen: England World Cup winner and Fulham legend dies aged 83». Sky Sports (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-25-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. New Years Honours List // London Gazette. — 31 декабря 1999. — № 55710. — P. 21 (Supp. 1).