Ջորջ Քոեն

անգլիացի ֆուտբոլիստ

Ջորջ Ռեջինալդ Քոեն (անգլ.՝ George Reginald Cohen, հոկտեմբերի 22, 1939(1939-10-22)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 23, 2022(2022-12-23)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն (1966 թվական)։ Բրիտանական կայսրության շքանշանի անդամ։

Ջորջ Քոեն
անգլ.՝ George Reginald Cohen
անգլ.՝ George Cohen
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1939(1939-10-22)[1]
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 23, 2022(2022-12-23)[2] (83 տարեկան)
Մահվան վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Քոենն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1956 թվականին «Ֆուլհեմում», որի կազմում հետագայում խաղացել է մինչև իր խաղային կարիերայի ավարտը։ Ընդհանուր առմամբ, նա «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 459 հանդիպում, որոնցում 6 գոլ է խփել մրցակիցներին։

Հավաքականում

խմբագրել

Անգլիայի հիմնական հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1964 թվականին Ուրուգվայի հավաքականի հետ խաղում, իսկ 1966 թվականին նրանց հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Վերջին անգամ ազգային հավաքականում խաղացել է 1967 թվականի նոյեմբերի 22-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում Հյուսիսային Իռլանդիայի դեմ տնային խաղում։ Ջորջ Կոենը դարձել է Անգլիայի 1966 թվականի հաղթական թիմի առաջին անդամը, որը հեռացել է ազգային հավաքականից։

Ձեռքբերումներ

խմբագրել

Աշխարհի չեմպիոն: (1)

Մրցանակներ

խմբագրել

2000 թվականին Ալան Բոլլի, Նոբբի Սթայլսի և Ռոջեր Հանթի՝ 1966 թվականի «ոսկե» թիմի երեք այլ խաղացողների հետ Ջորջը պարգևատրվել է Բրիտանական կայսրության 5-րդ կարգի ասպետի շքանշանով (MBE)[5]։

Ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում 2009 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 George Cohen(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 George Cohen: The World Cup winner who fought battles on and off the pitch — 2022.
  3. The London Gazette 55710 (բրիտ․ անգլ.) — 1999. — Iss. 55710. — P. 21.
  4. «George Cohen: England World Cup winner and Fulham legend dies aged 83». Sky Sports (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-25-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. New Years Honours List // London Gazette. — 31 декабря 1999. — № 55710. — P. 21 (Supp. 1).