Պեդրո Պետրոնե

ուրուգվայցի ֆուտբոլիստ
13:18, 7 Հուլիսի 2024 տարբերակ, Son Mkrtchyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պեդրո Պետրոնե (իսպ.՝ Pedro Petrone, մայիսի 11, 1905(1905-05-11)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - դեկտեմբերի 13, 1964(1964-12-13), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը։ 1930թվականի աշխարհի առաջնության չեմպիոն։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ 1924 և 1928 թթ։

Պեդրո Պետրոնե
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1905(1905-05-11)[1]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահացել էդեկտեմբերի 13, 1964(1964-12-13) (59 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Pedro Petrone Վիքիպահեստում

Կարիերա

Ուրուգվայի առաջնությունում «Նասիոնալ»–ի կազմում անցկացրել է 128 հանդիպում և դարձել է 146 գոլի հեղինակ։[2] «Նասիոնալ»–ի Եվրոպա (1925) և Հյուսիսային Ամերիկա (1927) հյուրախաղերի մասնակից է։ «Ֆիորենտինա»–ի թիմից հանդես գալով, Իտալիայի առաջնությունում անցկացրած 44 խաղում խփել է 37 գոլ։ Իտալիայի առաջնության 1931/32 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։[2]

Ուրուգվայի ազգային հավաքականում իր առաջին խաղն անցկացրեց 1923 թվականի նոյեմբերի 4-ին՝ Պարագվայի դեմ (հաղթանակ 2:0), վերջին հանդիպումը՝ 1930 թվականի հուլիսի 18-ին՝ Պերուի դեմ առաջին, աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում (հաղթանակ 1: 0)։ «Սելեստեի» կազմում անցկացրած 24 խաղում նա դարձել է 28 գոլի հեղինակ։

Կոչումներ

Անձնական ձեռքբերումներ

  • Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկու (3)․ 1926, 1928, 1933[2]
  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու. 1932[2]
  • Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու(3)․ 1923, 1924, 1927[2]
  • Один из самых быстрых спортсменов своего времени — пробегал 100 метров за 11 секунд[2]

Ծանոթագրություններ

  1. [a]Точный год рождения Петроне неизвестен — согласно различным источникам, он родился в 1904[3] или 1905 году[4]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Club Nacional de Football». web.archive.org. 2010-09-01. Վերցված է 2023-11-07-ին.
  3. Звёзды 1930 года
  4. «Педро Петроне на сайте databaseolympics.com». Արխիվացված է օրիգինալից 2007-02-08-ին. Վերցված է 2007-11-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ