Քրեյգ Գորդոն
Քրեյգ Սինքլեր Գորդոն (անգլ.՝ Craig Sinclair Gordon, դեկտեմբերի 31, 1982[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, դարպասապահ և «Հարթ օֆ Միդլոտեան» ակումբի ավագ, հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում։
Քրեյգ Գորդոն անգլ.՝ Craig Gordon | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 31, 1982[1][2][3] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 193 սանտիմետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
Ակումբային կարիերա
Կարիերան սկսել է «Հարթս» ակումբում, դպրոցն ավարտել է 1994-1999 թվականներին։ «Հարթսի» կազմում նորամուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին «Լիվինգսթոնի» հետ խաղում (1:1): 2004 թվականին ընդգրկվել է Շոտլանդիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում։ 2006 թվականի ապրիլին 22-ամյա Գորդոնը ճանաչվել Է Շոտլանդիայի լավագույն ֆուտբոլիստ[4], նա առաջինն էր «Հարսթի» խաղացողներից, որ ստացել է այդ կոչումը։
2007 թվականի օգոստոսի 7-ին հնգամյա պայմանագիր է կնքել անգլիական «Սանդերլենդի» հետ[5]․ պայմանագիրը կնքվել է 13.500.000 եվրոյով: Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է «Տոտտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում (1:0):
Կարիերա հավաքականում
Շոտլանդիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2004 թվականի մայիսի 30-ին Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Ալան Պրեստոնը նրան տեսել է որպես Շոտլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահ և ասել, որ Քրեյգը Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է: Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ոչ-ոքիից հետո (1:1) իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պնդում էր, որ Գորդոնը կարող է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը[6]։
2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին (համապատասխանաբար 2021 թվականի հունիսի 2-ին և 6-ին)[7]։
Անձնական կյանք
Ամուսնացած է եղել Ջենիֆեր Գորդոնի հետ։ 2018 թվականի սեպտեմբերին ութ տարվա ամուսնությունից հետո զույգը բաժանվել է[8]։ Նախկին ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ֆրեյա և Էմմա[9]։
2018 թվականից հարաբերությունների մեջ է շոտլանդացի նախկին հեռուստահաղորդավար Սամեր Հարլի հետ[10]։ 2021 թվականի ապրիլի 19-ին զույգը ունեցել է որդի՝ Էյս Հարլոու Գորդոնը[11]։
Ձեռքբերումներ
- Շոտլանդիայի չեմպիոն (5)՝ 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18, 2018/19
- Շոտլանդական լիգայի գավաթի գավաթակիր(4)՝ 2014/15, 2016/17, 2017/18, 2018/19
- Շոտլանդիայի գավաթի գավաթակիր (3)՝ 2005/06, 2016/17, 2017/18
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Гордон — лучший в Шотландии(չաշխատող հղում)
- ↑ «Black Cats sign Gordon». Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2009-03-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Buffon backs 'great' Gordon». Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2009-03-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021-05-19. Արխիվացված է օրիգինալից 2021-06-01-ին. Վերցված է 2021-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Julie-Anne Barnes (2018-09-09). «Celtic star Craig Gordon finalises divorce with childhood sweetheart». Daily Record (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-05-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Brian Marjoribanks (2015-03-16). «Gordon hails 'dream come true' in emotional Scottish League Cup win». Mail Online. Արխիվացված է օրիգինալից 2015-03-30-ին. Վերցված է 2021-05-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Celtic star Craig Gordon trolls girlfriend Summer Harl with throwback 'Ugly Betty' picture». Glasgow Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-05-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Kirsten McStay (2021-04-22). «Summer Harl and Craig Gordon announce unique name for new son». Daily Record (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-05-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Профиль на официальном сайте ФК «Сандерленд»(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեյգ Գորդոն» հոդվածին։ |