Քրեյգ Սինքլեր Գորդոն (անգլ.՝ Craig Sinclair Gordon, դեկտեմբերի 31, 1982(1982-12-31)[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, դարպասապահ և «Հարթ օֆ Միդլոտեան» ակումբի ավագ, հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում։

Քրեյգ Գորդոն
անգլ.՝ Craig Gordon
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1982(1982-12-31)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Կարիերան սկսել է «Հարթս» ակումբում, դպրոցն ավարտել է 1994-1999 թվականներին։ «Հարթսի» կազմում նորամուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին «Լիվինգսթոնի» հետ խաղում (1:1)։ 2004 թվականին ընդգրկվել է Շոտլանդիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում։ 2006 թվականի ապրիլին 22-ամյա Գորդոնը ճանաչվել Է Շոտլանդիայի լավագույն ֆուտբոլիստ[4], նա առաջինն էր «Հարսթի» խաղացողներից, որ ստացել է այդ կոչումը։

2007 թվականի օգոստոսի 7-ին հնգամյա պայմանագիր է կնքել անգլիական «Սանդերլենդի» հետ[5]․ պայմանագիրը կնքվել է 13.500.000 եվրոյով։ Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է «Տոտտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում (1:0)։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Շոտլանդիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2004 թվականի մայիսի 30-ին Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Ալան Պրեստոնը նրան տեսել է որպես Շոտլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահ և ասել, որ Քրեյգը Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է։ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ոչ-ոքիից հետո (1:1) իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պնդում էր, որ Գորդոնը կարող է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը[6]։

2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին (համապատասխանաբար 2021 թվականի հունիսի 2-ին և 6-ին)[7]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է եղել Ջենիֆեր Գորդոնի հետ։ 2018 թվականի սեպտեմբերին ութ տարվա ամուսնությունից հետո զույգը բաժանվել է[8]։ Նախկին ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ֆրեյա և Էմմա[9]։

2018 թվականից հարաբերությունների մեջ է շոտլանդացի նախկին հեռուստահաղորդավար Սամեր Հարլի հետ[10]։ 2021 թվականի ապրիլի 19-ին զույգը ունեցել է որդի՝ Էյս Հարլոու Գորդոնը[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Շոտլանդիայի չեմպիոն (5)՝ 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18, 2018/19
  • Շոտլանդական լիգայի գավաթի գավաթակիր(4)՝ 2014/15, 2016/17, 2017/18, 2018/19
  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր (3)՝ 2005/06, 2016/17, 2017/18

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Гордон — лучший в Шотландии(չաշխատող հղում)
  5. «Black Cats sign Gordon». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
  6. «Buffon backs 'great' Gordon». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
  7. «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  8. Julie-Anne Barnes (2018 թ․ սեպտեմբերի 9). «Celtic star Craig Gordon finalises divorce with childhood sweetheart». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  9. Brian Marjoribanks (2015 թ․ մարտի 16). «Gordon hails 'dream come true' in emotional Scottish League Cup win». Mail Online. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  10. «Celtic star Craig Gordon trolls girlfriend Summer Harl with throwback 'Ugly Betty' picture». Glasgow Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  11. Kirsten McStay (2021 թ․ ապրիլի 22). «Summer Harl and Craig Gordon announce unique name for new son». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեյգ Գորդոն» հոդվածին։