Լարինյան գիմնազիա
Լարինյան գիմնազիա (ռուս.՝ Ларинская гимназия), Սանկտ Պետերբուրգի չորրորդ գիմնազիան է, որը բացվել է 1836 թվականին: Գիմնազիայի շենքը ճարտարապետության հուշարձան է:
Լարինյան գիմնազիա | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | դպրոց և ճարտարապետական հուշարձան |
Հիմնադրված է | 1836 |
Անվանված է | Պյոտր Լարին |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վասիլիի կղզու շրջան |
Պատմություն
Սանկտ Պետերբուրգի չորրորդ գիմնազիայի բացման նախաձեռնողն էր Ժողովրդական լուսավորության նախարարության ղեկավար՝ Սերգեյ Ուվարովը, որը ուշադրությունը սևեռել էր այն բանի վրա, որ Պետերբուրգում գոյություն ունեցող երեք գիմնազիաները բավարար չէին մայրաքաղաքին:
Գիմնազիան անվանել են առևտրական Պյոտր Լարինի անունով, քանի որ գիմնազիայի կառուցման, ինչպես նաև` մասամբ պահպանման համար օգտագործել են նրա կապիտալը, որը նվիրաբերվել էր նրանց դեռ Եկատերինա II-ի կառավարման ժամանակ և գտնվում էր նախարարության տրամադրության տակ: «Լարինյան գիմնազիայի գիշերօթիկ դպրոցի դիրքի մասին», որը հաստատվել է 1836 թվականի փետրվարի 6-ին, որոշվում է, որ այստեղ կարող են ընդունվել ռուս առևտրականների երեխաները և օտարերկրացի խոշոր վաճառականների երեխաները, որոնք հավասար էին պալատականներին և աստիճանավորներին:
Գիմնազիայի առաջին տնօրենը (դեռ մինչև գիմնազիայի բացումը) եղել է Գլխավոր մանկավարժական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի համալսրանի հասարակ պրոֆեսոր` Ադամ Ֆիշերը, որը տնօրեն է նշանակվել 1835 թվականի հունվարի 14-ին: Գիմնազիայի առաջին տեսուչը 1836-1844 թվականներին եղել է Ֆյոդոր Ժեմչուժնիկովը, հետո (մինչև 1849 թվականը)՝ Իվան Սպերանսկին:
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1836 թվականի օգոստոսի 15-ին: Գիմնազիային տրամադրվել է համալսարանական տուն՝ Վասիլևսկյան կղզու 6-րդ գծում, և գնվել է հարավային մասի հարևանությամբ տեղակայված գնդապետ` Տիշինինովի տունը, տնօրենի (վերևի հարկում) և գիմնազիայի աշխատողների (ներքին հարկ) համար: 1837 թվականին 5-րդ գծում գնվել է արքունիքի խորհրդական` Բրուևիչի մեկհարկանի, գիմնազիայի գլխավոր տան հարևանությամբ գտնվող, փայտե տունը` քարե թևաշենք բակում և նախատեսված էր տնային դաստիարակների և գիմնազիայի գրասենյակային աստիճանավորների համար: Գլխավոր տունը՝ 6-րդ գծում, վերակառուցվել է Ապոլլոն Շչեդրինի նախագծով: Դիմացի կորպուսը կառուցվել է երրորդ հարկում, տարածքը վերապլանավորվել է, արևելյան հին փայտե կորպուսը քանդվել է, և նրա փոխարեն կառուցվել է նոր երկհարկանի քարե կորպուս, և դրա շնորհիվ էլ առաջացել է բակի փակ տարածքը: 1837 թվականի օգոստոսի 23-ին բացվել է գիշերօթիկ դպրոց` 39 աշակերտներով:
Սկզբում` բաց էին երեք ցածր դասարաններ, որտեղ առաջադրանքների արդյունքներով ընդունված աշակերտների քանակը կազմում էր 102 մարդ: Լարինյան գիմնազիայում բացի առարկաներից, որոնք նախատեսված էին դասական գիմնազիայի կանոններով նաև առևտրական և արդյունաբերական հատուկ դասընթացներ էին անցկացվում, որպեսզի վաճառական երեխաներին պատրաստեին առևտրային դասերին, որի կենտրոնը համարվում էր Վասիլևսկ կղզին:
Ադամ Ֆիշերի մահից հետո` 1861 թվականին գիմնազիայի տնօրեն է նշանակվել Վոլոգոդսկ նահանգի ուսումնարանի տնօրեն Ալեքսեյ Լատիշևը, ով 1864 թվականի փետրվարի 3-ին դարձել է Սանկտ Պետերբուրգի կրթական շրջանի խնամակալի օգնական: Մինչդեռ` պաշտոնը թափուր էր, նրա պարտականությունները կատարում էր Լեոպոլդ Ռադլովը, իսկ 1964 թվականի հուլիսի 1-ից սկսած` գիմնազիայի տնօրեն է նշանակվել Իվան Քնորրինգը: Հետո` 1890 թվականի հուլիսի 1-ից գիմնազիայի տնօրեն է նշանակվել Իվան Սմիրնովը, իսկ 1906 թվականի փետրվարի 3-ից՝ Արկադի Մուխինը:
Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1918 թվականի հունիսի 5-ի հրամանագրի հիման վրա, փոխանցվել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի իրավասությանը «Բոլոր գերատեսչությունների ուսումնական և կրթական հաստատությունների կրթության ժողովրդական կոմիսարիատի իրավասությանն անցնելու մասին»: Խորհրդային տարիններին գիմնազիայում կային բազմաթիվ կրթական հաստատություններ, այդ թվում` նաև հաստատություններ, որոնք վերաբերվում էին Կոզեցկու գործարանին:
Դասավանդողներ
Զակոն Բոժին 1836-1856 թվականներին դասավանդել է քահանա Վասիլ Բերեզին, իսկ 1856-1876 թվականներին՝ քահանա Ալեքսանդր Ռուդակովին: 1836-1867 թվականներին Դավիթ Ֆլիտները եղել է Լյութերական խոստովանության իրավունքի ուսուցիչ:
1845-1849 թվականներին գիմնազիայում է դասավանդել Իվան Շթեյնմանը:
1836-1844 թվականներին ռուսական բանահյուսություն է դասավանդել Իվան Սպերանսկին, իսկ 1845-1851 թվականներին՝ Նիկոլայ Վիշնեգրադսկին:
1852-1862 թվականներին բնագիտություն է դասավանդել Դմիտրի Միխայիլովը:
1853-1862 թվականներին գիմնազիայում պատմություն է դասավանդել Ի. Սիդոնսկին, ով ավելի ուշ դարձել է Պետերբուրգի 6-րդ գիմնազիայի տնօրեն:
1853-1857 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Ֆյոդոր Պետրուշևսկին:
1854-1857 թվականներին հունարեն է դասավանդել Կառլ Լյուգեբիլը:
1856-1862 թվականներին ռուսերեն է դասավանդել Ալեքսեյ Գրուզդևը, ավելի ուշ՝ գաղտնի խորհրդական և Սանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիայի տնօրեն:
1859-1862 թվականներին գիմազիայում է դասավանդել Ալեքսանդր Իոնինը:
Գիմնազիայում պար է դասավանդել Լև Ստուկոլկինը:
1908 թվականից գիմնազիայում է դասավանդել Վիկտոր Սորոկա-Ռոսինսկին:
Հետագայում գիմնազիայում են դասավանդել դրա շրջանավարտներ՝ համալսարանական պրոֆեսոր` Միխայիլ Ստասյուլևիչը, Վասիլի Սիպովսկին և Վիկտոր Օստորոգորսկին:
Սաները
Տես նաև` Լարինյան գիմնազիայի շրջանավարտներ
1842 թվական
- Դմիտրի Ստեբուտ՝ արծաթե մեդալ
- Ֆրանց Ֆելդման[1]՝ ոսկե մեդալ
1843 թվական
- Վլադիմիր Կոբիլին[2]՝ ոսկե մեդալ
- Ալեքսանդր Պրովորով
- Միխայիլ Ստասյուլևիչ
- Նիկոլայ Շչեդարին՝ արծաթե մեդալ
1844 թվական
- Պյոտր Հենրիխսեն՝ արծաթե մեդալ
- Վասիլի Գրիգորև[3]՝ ոսկե մեդալ
1845 թվական
- Բորիս Լամբին
- Վլադիմիր Մայկով
- Պավել Շիտց՝ արծաթե մեդալ
1846 թվական
- Օտտո Գիպպիուս
- Իվան Լխովսկի
- Սերգեյ Ռայկովսկի
1847 թվական
- Արթուր Բուշեն՝ արծաթե մեդալ
- Պավել Գերցոգ՝ ոսկե մեդալ
1848 թվական
- Վլադիմիր Վեշնյակով՝ ոսկե մեդալ
- Նիկոլայ Վիլկինս
- Դմիտրի Գեց
- Արկադի Միցկևիչ՝ արծաթե մեդալ
- Սեմյոն Սոլսկի
1849 թական
- Միխայիլ Կոկորև՝ ոսկե մեդալ
- Անդրեյ Սոմով
1850 թվական
- Գուստավ Կրոսս
- Պյոտր Օռլով՝ արծաթե մեդալ
- Ալեքսանդր Սիդոնսկի՝ ոսկե մեդալ
- Ալեքանդր Շչեդրին
1851 թվական
- Եվգենի Բերեզին
- Ալեքսանդր Վիսկովատով
- Կոնստանտին Մավրոդի՝ արծաթե մեդալ
- Ալեքսանդր Ֆիշեր՝ ոսկե մեդալ
1852 թվական
- Իվան Նիկոլաևիչ[4]՝ արծաթե մեդալ
- Իվան Շումիլով՝ ոսկե մեդալ
1853 թվական
- Իլյա Բալանդին
- Լեոնիդ Բերեզին
- Նիկոլայ Գանին
- Ալեքսանդր Իոնին՝ ոսկե մեդալ
- Ադոլֆ Ռեմմերտ
1854 թվական
- Ալեքսանդր Գանիկե՝ արծաթե մեդալ
- Վլադիմիր Գիրգաս
- Նիկոլայ Պոպով
- Նիկոլայ Սոլսկի՝ ոսկե մեդալ
- Ալեքսանդր Տարասով՝ արծաթե մեդալ
1855 թվական
- Միխայիլ Վասիլև՝ արծաթե մեդալ
- Ալեքսանդր Իլյին՝ ոսկե մեդալ
- Իոսիֆ Շիխովսկի՝ արծաթե մեդալ
1856 թվական
- Վիկտոր Մակարով՝ արծաթե մեդալ
- Վիկենտի Մակուշև
- Նիկոլայ Մենշիկով՝ ոսկե մեդալ
- Պյոտր Սեմեննիկով[5]՝ արծաթե մեդալ
- Ալեքսանդր Սկաբիչևսկի
1857 թվական
- Նիկոլայ Լամբին՝ արծաթե մեդալ
- Անատոլի Մատվեև՝ ոսկե մեդալ
- Ալեքսանդր Մակովկին՝ արծաթե մեդալ
- Պյոտր և Ֆյոդոր Սոլյարսկիներ
1858 թվական
- Վասիլի Գելմերսեն
- Ալեքսանդր Գերդ՝ արծաթե մեդալ
- Նիկոլայ Կադացկի
- Պյոտր Միխայիլովսկի՝ արծաթե մեդալ
1859 թվական
- Ֆելիքս Վրեդեն՝ արծաթե մեդալ
- Անատոլի Իվաշչենկո՝ արծաթե մեդալ
- Ալեքսանդր Կոբիլին՝ ոսկե մեդալ
- Իվան Ռոժդեստվենսկի
1860 թվական
- Դմիտրի Անուչին
- Իվան Գաևսկի
- Պյոտր Դոբրինին
- Պավել Զինովև
- Միխայիլ Մելիորանսկի[6]
- Նիկոլայ Ֆիցտում ֆոն Էքշտեդտ[7]
- Դմիտրի Շուլգովսկի
1861 թվական
- Ալեքսանդր Բրանդտ
- Ալեքսանդր Կունցե
1863 թվական
- Յակով Աֆանասև՝ արծաթե մեդալ
- Կրոնիդ Սլավյանսկի՝ արծաթե մեդալ
- Վասիլի Սիպովսկի՝ ոսկե մեդալ
1865 թվական
- Ստանիսլավ Դանիլլո
- Վլադիմիր Լամբին
1867 թվական
- Ալեքսանդր Բաշիլով
- Նիկոլայ Գրեբնիցկի՝ արծաթե մեդալ
- Էմանուիլ Շիֆֆերս
- Իվան Շմալգաուզեն
- Ալեքսանդր Շմիդտ
1868 թվական
- Աֆանասի Վասիլև
- Ալեքսանդր Դորոգով[8]՝ արծաթե մեդալ
- Իվան Կորսակով
- Եվգենի Կորշ
- Միխայիլ Օգրանովիչ
1869 թվական
1870 թվական
- Միխայիլ Ապոշնյանսկի՝ ոսկե մեդալ
- Ռոման Բրանդտ
- Նիկոլայ Երմոլով՝ ոսկե մեդալ
- Ալեքսանդր Ստեբլով՝ ոսկե մեդալ
1871 թվական
- Պյոտր Բրոունով՝ ոսկե մեդալ
- Նիկոլայ Գրոտ՝ ոսկե մեդալ
- Կոնստանտին Ելպատևսկի՝ արծաթե մեդալ
1872 թվական
- Կոնստանտին Գրոտ՝ ոսկե մեդալ
- Նիկոլայ Զինին՝ արծաթե մեդալ
- Վիկտոր Պոզնյակով՝ արծաթե մեդալ
- Նիկոլայ Սիլանտև՝ ոսկե մեդալ
- Ալեքսանդր Տրիֆոնով՝ ոսկե մեդալ
1873 թվական
- Ֆյոդոր Պոպով՝ արծաթե մեդալ
- Պյոտր Խրաբրո-Վասիլևսկի
1874 թվական
- Իշխան` Անդրեյ Գագարին
1875 թվական
- Պավել Վենյուկով
- Նիկոլայ Կուդրյավցև
- Նիկոլայ Մոնտևերդե
- Նիկոլայ Պոլեժաև՝ ոսկե մեդալ
- Նիկոլայ Սոկոլով
1877 թվական
- Ալեքսանդր Կորկունով
1878 թվական
- Նիկոլայ Կորևո՝ արծաթե մեդալ
- Միխայիլ Ֆյոդորով՝ ոսկե մեդալ
1879 թվական
- Իվան Գրևս՝ ոսկե մեդալ
- Նիկոլայ Դմիտրիև՝ արծաթե մեդալ
- Վասիլի Իկորնիկով
- Նիկոլայ Պոզնյակով
- Վիկենտի Չերվինսկի՝ արծաթե մեդալ
1880 թվական
- Իշխան` Սերգեյ Վոլկոնսկի՝ ոսկե մեդալ
- Պյոտր Շալֆեև
1881 թվական
- Նիկոլայ Բեր
- Իշխան` Պյոտր Վոլկոնսկի
- Ալեքսեյ Իվանովսկի՝ արծաթե մեդալ
- Ալեքսանդր Նենյուկով՝ արծաթե մեդալ
1883 թվական
- Վլադիմիր Բուտլերով
- Վասիլի Վոդովոզով
- Դմիտրի Իվանովսկի՝ ոսկե մեդալ
1884 թվական
- Դմիտրի Պրոտոպոպով
- Ալեքսանդր Յարոցկի
1885 թվական
- Վլադիմիր Բելսկի
- Դմիտրի Դյոմկին
- Սերգեյ Օստրոգորսկի՝ ոսկե մեդալ
1886 թվական
- Միրոն Կրեյնին
- Իվան Սոկոլով՝ արծաթե մեդալ
- Վսևոլոդ Սրեզնևսկի
1887 թվական
- Ալեքսանդր Ադամով
1891 թվական
- Իվան Դյոմկին
- Միխայիլ Ինոստրանցև
1896 թվական
- Ապոլլոն Աֆանասև՝ ոսկե մեդալ
1898 թվական
1906 թվական
- Իվան Գայլիտ
- Սերաֆիմ Յուշկով՝ արծաթե մեդալ
1907 թվական
- Ալեքսանդր Բելենսոն
1911 թվական
- Ալեքսանդր Տուր՝ ոսկե մեդալ
Գիմնազիայում են սովորել քիմիկոս` Բորիս Մենշուտկինը, վիպասան` Պյոտր Պոլևոյը, ճարտարապետ` Նիկոլայ Գակկելը, ֆուտբոլային մարզիչ` Բորիս Արկադևը:
Գրականություն
- Пятидесятилетие С.-Петербургской Ларинской гимназии. 1836—1886. — СПб.: Тип. М. М. Стасюлевича, 1886 — 167 с.
Ծանոթագրություններ
- ↑ был директором Юго-Западных железных дорог.
- ↑ Был управляющим Государственным казначейством (19.11.1879—21.11.1889); действительный статский советник.
- ↑ С 15 апреля 1871 года по 1873 год был первым директором Коллегии Павла Галагана.
- ↑ Иван Николаевич Анонимов (1835—1913) — историк, педагог, переводчик. Преподаватель истории в 7-й Санкт-Петербургской гимназии и Первого реального училища.
- ↑ «Семенников Петр Петрович». Արխիվացված օրիգինալից 2023-12-14-ին. Վերցված է 2023-12-14-ին.
- ↑ Отец Платона, Бориса и Владимира Мелиоранских.
- ↑ Vitzthum von Eckstädt Nikolai Alexander Aleksandrovič // Erik-Amburger-Datenbank(գերմ.)
- ↑ Дорогов Александр Орестович Արխիվացված է Դեկտեմբեր 9, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Список гражданским чинам IV класса : Испр. по 1-е сент. 1907 г. — С. 695.
- ↑ Аладов Илья Семенович Արխիվացված է Դեկտեմբեր 9, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Список гражданским чинам IV класса. Исправлен по 1 сент. 1915 г. Ч. 2. — С. 1481.
- ↑ Отец Н. И. Аладова.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարինյան գիմնազիա» հոդվածին։ |
- Լարինյան գիմնազիա
- Լարինյան գիմնազիայի տունը
- ՑԳԱԿ-ի ֆոտոդոկումենտներ
- Լարինյան գիմնազիային կից գտնվող անձնական եկեղեցիներ:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարինյան գիմնազիա» հոդվածին։ |