Իվան Լխովսկի (ռուս.՝ Льховский, Иван Иванович), ), ռուս գրող, քննադատ։

Իվան Լխովսկի

Կենսագրություն

խմբագրել

Նա ծնվել է 1829 թվականին։ Նրա տատիկը` Եկատերինա Իվանովնան, բանաստեղծ Ալեքսանդր Ժուկովսկու մոր քույրն է[1]։

Իր ընկերոջ` Վլադիմիր Մայկովի հետ սովորել է Լարինյան գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգ համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Ֆինանսների նախարարությունում։ 1857 թվականից սենատի առաջին դեպարտամենտում օբեր-պրոկուրորի գրասենյակում քարտուղար է աշխատել։

Ուսանողական տարիներին հաճախ լինելով Նիկոլայ Մայկովի տանը` Լխովսկին հանդիպում է այնտեղ Իվան Գոնչարովին և չնայած նրանց տարիքային տարբերությանը` նրանց մեջ ամուր ընկերական հարաբերություններ են հաստատվում։ 1859 թվականին Գոնչարովի օգնությամբ Լխովսկին նշանակվում է կորվետ «Ռինդա», որը երթուղով մեկնում է շուրջերկրյա ճանապարհորդության, դա մոտ էր այն երթուղուն, որը նախկինում իրականացրել էր «Պալադա» ֆրեգատը։ Նավագնացությունից վերադառնալուց հետո Լխովսկին 1861-1862 թվականներին «Ծովային հավաքածուում» հրապարակել է ուրվագիծ «Սան Ֆրանցիսկո (Շուրջերկրյա նավագնացության նոթագրություններից)» (№ 1, 2, 11. — 1861) և «Սանդվիչյան կղզիներ» (№ 2. — 1862): Այդ տարիներին նա եղել է ծովային նախարարության տպարանի վարիչ[2] և մոր հետ պետական բնակարան է վարձել ծովակալության շենքում։

Համագործակցել է «Գրադարան ընթերցանության համար»-ի և «Հայրենիքի որդիներ»-ի հետ, իր հոդվածները ստորագրելով «Ի. Լ.»[3] տառերով։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сементковский Р. И. Встречи и столкновения. И. А. Гончаров Արխիվացված է Հոկտեմբեր 16, 2021 Wayback Machine-ի միջոցով: // И. А. Гончаров в воспоминаниях современников / Отв. ред. Н. К. Пиксанов. — Л.: Художественная литература. Ленингр. отд-ние, 1969. — С. 81. — (Серия литературных мемуаров).
  2. «Русская старина». — 1914. — № 2. — С. 421.
  3. Льховский, Иван Иванович // Масанов И. Ф. Словарь псевдонимов русский писателей, ученых и общественных деятелей. — М., 1960. — Т. 4. — С. 291