Վասիլիի կղզու շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Վասիլիի կղզու շրջան (ռուս.՝ Василеостровский район), Սանկտ Պետերբուրգ քաղաքի 4 կենտրոնական շրջաններից մեկը։

Վասիլիի կղզու շրջան
Василеостровский район
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարՅուլիա Կիսելյովա
Հիմնադրված է1917 թ.
Առաջին հիշատակում1737
Մակերես14,64 կմ²
Բնակչություն203058[1] մարդ
Փոստային ինդեքս199ххх
Պաշտոնական կայքvoadm.spb.ru
Վասիլիի կղզու շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)##
Վասիլիի կղզու շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)

Աշխարհագրություն Խմբագրել

Շրջանի տարածքի մեջ է մտնում 2 մեծ կղզի, որոնք բաժանված են Սմոլենկա գետով՝ Վասիլիի կղզին և Դեկաբրիստների կղզին, ինչպես նաև ոչ մեծ Սերնի կղզին։ Շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1.4 հզ հա է, որից 118 հա կանաչ տարածքներն են, 51 հա՝ գերեզմանները, հիմնականում՝ Սմոլենսկի, Ռումյանցևի, Օպոչինսկի և Շկիպերսկի այգիները, Դեկաբրիստների այգին, 2 ոչ մեծ զբոսայգի։ Շրջանի ճանապարհների ընդհանուր երկարությունը 90 կմ է։ Ավտոճանապարհային ծածկույթը 198 հա է։

Պատմություն Խմբագրել

Վասիլիի կղզու շրջանը 1917 թվականի մարտ-մայիս ամիսներին Պետրոգրադում ձևավորված առաջին 15 շրջաններից մեկն էր։

1936 թվականի ապրիլի 9-ին շրջանից դուրս եկավ Սվերդլովսկի շրջանը։

1961 թվականի հունիսի 1-ին Սվրդլովսկի շրջանը կրկին միացվեց Վասիլիի կղզու շրջանին[2]։

Քաղաքային օկրուգներ Խմբագրել

  • Սանկ Պետերբուրգի 7-րդ քաղաքային օկրուգ
  • Վասիլիի
  • Գավան
  • Մորսկոյ
  • Դեկաբրիստների կղզի

Բնակչություն Խմբագրել

Շրջանի բնակչությունը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 203 181 մարդ[3]։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ արդյունաբերության մեջ զբաղված է բնակչության մոտ 1/4-ը (25%)։ Երեխաները և պատանիները կազմում են 16%, աշխատունակ բնակչությունը՝ 58%, թոշակառուները՝ 26%։ Խտությունը կազմում է 11 260 մարդ/մ³։ Այս ցուցանիշով Վասիլիի կղզու շրջանը Ռուսաստանում առաջիններից է։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել