Դմիտրի Իվանովսկի
Դմիտրի Իոսիֆովիչ Իվանովսկի (1864, հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), գյուղ Նիզի (այժմ՝ Լենինգրադի մարզում) - 1920, ապրիլի 20, Դոնի Ռոստով], բույսերի ֆիզիոլոգ, մանրէաբան, վիրուսոլոգիայի հիմնադիրը։
Դմիտրի Իվանովսկի ռուս.՝ Дми́трий Ио́сифович Ивано́вский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1864[1] |
Ծննդավայր | Գդով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20, 1920[2] (55 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Brethren Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան[1], Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Լարինյան գիմնազիա |
Ազդվել է | Adolf Mayer? |
Մասնագիտություն | վիրուսաբան, բուսաբան և կենսաբան |
Աշխատավայր | Վարշավայի համալսարան և Ռոստովի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան |
Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնապատմական բաժինը (1888)։ 1895-1901 թվականները՝ Պետերբուրգի համալսարանի պրիվատ դոցենտ, 1901-1910 թվականները՝ Վարշավայի, 1915 թվականից՝ Դոնի համալսարանների պրոֆեսոր։ 1892 թվականին Իոսիֆովին բացահայտեց, որ ծխախոտի մոզաիկ հիվանդության հարուցիչը անտեսանելի է մանրադիտակով, անցնում է բակտերիային և հախճապակյա ֆիլտրերով, չի աճում սովորական սննդարար միջավայրում։ Հիվանդության այդ հարուցիչը Իոսիֆովիչն անվանեց վիրուս։ Իոսիֆովիչու աշխատանքները վերաբերում են հիվանդ բույսերում ընթացող ֆիզիոլոգիական պրոցեսներին, խմորասնկերի սպիրտային խմորմանը և բույսերի քլորոֆիլին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 423)։ ![]() |
- ↑ 1,0 1,1 Ивановский, Димитрий Иосифович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. Iа. — С. 806.
- ↑ Encyclopædia Britannica