Գալակտորեա(կաթնահոսություն)(<հուն. gala, սեռ. հոլ.՝ galaktos – կաթ և rheo – հոսում եմ) կամ լակտոռեա( lacto- +- rhea ) կաթի ինքնաբուխ արտահոսքն է կրծքից, որը կապված չէ ծննդաբերության կամ կերակրման հետ:

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ գալակտորեա հանդիպում է կանանց 5-32%-ի մոտ: Հայտնաբերված դեպքերի տարբերության վրա հիմնվելով մեծ մասը կարելի է վերագրել գալակտորեայի տարբեր սահմանումների[1]: Չնայած հիվանդությունը մեծամասամբ բարենպաստ է, այն նաև կարող է առաջանալ հիմքում ընկած լուրջ պայմանների պատճառով և պետք է պատշաճ կերպով հետազոտվի[2]: Գալակտորեան հանդիպում է նաև արական սեռի, նորածինների և երկու սեռերի դեռահասների մոտ[3]:

Պատճառագիտություն

Գալակտորեան կարող է առաջանալ որոշ հորմոնալ խանգարումների հետևանքով: Հորմոնալ պատճառները, որոնք առավել հաճախ կապված են գալակտորեայի հետ, հիպերպրոլակտինեմիան և վահանաձև գեղձի պայմաններն են ՝ թիրոտրոպ հորմոն (TSH) կամ թիրեոլիբերինի (TRH) բարձր մակարդակով[Ն 1]: Մոտ 50% դեպքերում ակնհայտ պատճառ չի հայտնաբերվում[4]:

Լակտացիան պահանջում է պրոլակտինի առկայություն, իսկ գալակտորեայի գնահատումը ներառում է տարբեր դեղամիջոցների կամ սննդամթերքի ( մեթիլդոպա, օփիոիդներ, հակահոգեբուժական միջոցներ, սերոտոնինի[5]) և վարքագծային պատճառների (սթրես, կրծքագեղձի և կրծքավանդակի պատի խթանում) անամնեզի հավաքագրում: Ինչպես նաև հղիության թեստի, հիպոֆիզի ադենոմաների պրոլակտինի գերարտադրությամբ կամ հիպոֆիզի ադենոմաի և հիպոթիրեոզի հետազոտում: Հիպոֆիզի առաջային հատվածում հանդիպող ադենոմաները առավել հաճախ պրոլակտինոմաներ են: Պրոլակտինի գերարտադրությունը հանգեցնում է դաշտանային ցիկլի դադարեցման և անպտղության, ինչը կարող է ախտորոշիչ նշան լինել: Գալակտորեան կարող է նաև առաջանալ հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու պատճառով առաջացած հորմոնալ դիսբալանսի հետևանքով:

Գալակտորեան նաև կողմնակի ազդեցություն է, որը պայմանավորված է երկրորդ սերնդի H2 հակահիստամինային դեղերի (Tagamet) օգտագործման հետ: Գալակտորեայի պատճառ կարող են լինել նաև հակահոգեբուժական դեղամիջոցները, որոնք առաջացնում են հիպերպրոլակտինեմիա՝ արգելափակելով դոֆամինային ընկալիչները, որոնք պատասխանատու են պրոլակտինի արտազատման վերահսկման համար: Դրանցից ռիսպերիդոնը ամենահայտնին է այս բարդության առաջացման համար[6]: Դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պրոտոն-պոմպի ինհիբիտորները նույնպես կարող են գալակտորեա առաջացնել:

Նորածինների կաթ

Նորածինների կաթը կամ կախարդի կաթը նորածինների մոտավորապես 5%-ի կրծքից արտազատվող կաթն է: Այն համարվում է նորմալ ֆիզիոլոգաիական վիճակ այդ շրջանում, և բուժման կամ թեստավորման կարիք չկա: Բանահյուսության մեջ ենթադրվում էր, որ կախարդի կաթը սնուցման աղբյուր է վհուկների ծանոթ հոգիների համար: [7]

Տես տաև

Ծանոթագրություններ

  1. Sakiyama, R.; Quan, M. (1983). «Galactorrhea and hyperprolactinemia». Obstetrical & Gynecological Survey. 38 (12): 689–700. doi:10.1097/00006254-198312000-00001. PMID 6361641. S2CID 2846310.
  2. Whitman-Elia, G. F.; Windham, N. Q. (2000). «Galactorrhea may be clue to serious problems. Patients deserve a thorough workup». Postgraduate Medicine. 107 (7): 165–168, 171. doi:10.3810/pgm.2000.06.1129. PMID 10887453.
  3. Rohn, R. D. (1984). «Galactorrhea in the adolescent». Journal of Adolescent Health. 5 (1): 37–49. doi:10.1016/s0197-0070(84)80244-2. PMID 6420385.
  4. Sakiyama, R.; Quan, M. (1983). «Galactorrhea and hyperprolactinemia». Obstetrical & Gynecological Survey. 38 (12): 689–700. doi:10.1097/00006254-198312000-00001. PMID 6361641. S2CID 2846310.
  5. Karimi, H; Nourizad, S; Momeni, M; Rahbar, H; Momeni, M; Farhadi, K (2013). «Burns, hypertrophic scar and galactorrhea». Journal of Injury and Violence Research. 5 (2): 117–9. doi:10.5249/jivr.v5i2.314. PMC 3683415. PMID 23456048.
  6. Popli, A (March 1998). «Risperidone-induced galactorrhea associated with a prolactin elevation». Ann Clin Psychiatry. 10 (1): 31–3. doi:10.3109/10401239809148815. PMID 9622047.
  7. Potts, Malcolm (1999). Ever Since Adam and Eve: The Evolution of Human Sexuality. Cambridge University Press. էջ 145. ISBN 0-521-64404-6.
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found