Ռիսպերիդոն

քիմիական միացություն

Ռիսպերիդոն (հայտնի է նաև Ռիսպերդալ, Ռիսպաքսոլ ապրանքային նշաննների ներքո), ատիպիկ հակափսիխոտիկ դեղամիջոց[2], կիրառվում է շիզոֆրենիայի և բիպոլյար խանգարման բուժման նպատակով[2]։ Ներմուծումը ներքին ընդունմամբ (per os) է կամ ներարկմամբ (ենթամաշկային՝ ե/մ կամ միջմկանային՝ մ/մ)[2]։ Ներարկային դեղաձևերի ազդեցությունը երկարատև է, ազդում են 2-4 շաբաթ[3]։

Ռիսպերիդոն
Քիմիական բանաձևC₂₃H₂₇FN₄O₂
Մոլային զանգված6,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար106266-06-2
PubChem5073
EINECS համար600-733-1
SMILESCC1=C(C(=O)N2CCCCC2=N1)CCN3CCC(CC3)C4=NOC5=C4C=CC(=C5)F
ЕС600-733-1
ChEBI4895
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պատմական ակնարկ և հետազոտություններ խմբագրել

Ռիսպերիդոնի ուսումնասիրությունները սկսվել են 1980-ականների վերջում, և առաջին անգամ վաճառքի է դրվել Միացյալ Նահանգներում 1993թ․[2][4][5]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[6]։ Ռիսպերիդոնը հայտնի է որպես «generic» դեղամիջոց[3] և 2020 թվականին Միացյալ Նահանգներում այն 138-րդ ամենատարածված դեղամիջոցն էր, որի դուրսգրված դեղատոմսերի քանակը 4մլն․-ից ավել էր[7][8]։

Ցուցումներ խմբագրել

Ռիսպերիդոնը կիրառվում է հիմնականում շիզոֆրենիայի, երկբևեռ խանգարման և աուտիզմով պայմանավորված դյուրագրգռության բուժման համար[9]։

Շիզոֆրենիա խմբագրել

Ռիսպերիդոնն արդյունավետ է փսիխոգեն պոլիդիպսիայի և շիզոֆրենիայի սրացումների բուժման դեպքերում[10][11]։

Որպես պահպանողական բուժում ներքին ընդունմամբ ռիսպերիդոնի արդյունավետությունը գնահատող ուսումնասիրությունները տարբեր եզրակացությունների են հանգեցրել։ Ըստ 2012թ․-ի համակարգային դիտարկման եզրահանգվեց, որ այն հալոպերիդոլից հետո ամենաարդյունավետ առաջին սերնդի նեյրոլեպտիկն է, սակայն պլացեբոյի նկատմամբ առավելության մասին ուղղակիորեն փաստող տվյալները կասկածեկի են[12]։ Իսկ 2011թ․-ին իրականացված դիտարկումը ցույց տվեց, որ ռիսպերիդոնը ավելի արդյունավետ դեղամիջոց է ռեցիդիվների կանխարգելման գործում, քան առաջին և երկրորդ սերունդների այլ նեյրոլեպտիկները, բացառությամբ օլանզապինի և կլոզապինի[13]։ Ըստ 2016թ․-ի Կոքրեյն հետազոտության ենթադրվում է, որ այս նեյրոլեպտիկը նվազեցնում է շիզոֆրենիայի ընդհանուր ախտանիշները, սակայն հստակ եզրակացնելը դժվար է, քանի որ հաստատող տվյալները բարձրորակ չեն։

2011թ․ Կոքրեյն հետազոտության ժամանակ ռիսպերիդոնը համեմատվեց այլ ատիպիկ նեյրոլեպտիկների հետ (օր․՝ օլանզապին) շիզոֆրենիայի բուժման կոնտեքստում[14]։ նշված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ռիսպերիդոնը, հավանաբար, առաջացնում է էլ ավելի արտահայտված էքստրապիրամիդալ(արտաբրգային) կողմնակի ազդեցություններ և, միանշանակ, պրոլակտինի մակարդակի ավելի նշանակալի բարձրացում, քան այլ ատիպիկ նեյրոլեպտիկները։ Այլ միացություններից այն տարբերվում է նաև ուրիշ կողմնակի ազդեցությունների արտահայտմամբ, ինչպիսիք են՝ մարմնի քաշի ավելացում, նյութափոխանակության խանգարումներ, ազդեցություն սրտամկանի վրա, սեդատիվ էֆֆեկտ (հանգստացնող, քնաբեր ազդեցություն), ինչպես նաև ցնցումներ։ Այնուամենայնիվ, հետազոտությունը վաղաժամ լքող մասնակիցների մեծ մասը և արդյունքների թերի ամփոփումը դժվարացնում են միանշանակ եզրակացությունների ստացումը[14]։

Հակափսիխոտիկ դեղամիջոցների ներարկային (ինյեկցիոն) ձևերը ապահովում են պացիենտի վարման էլ ավելի լավ հետևողականություն և նվազեցնում են ախտադարձերի՝ ռեցիդիվների հաճախականությունը համեմատած ներքին ընդունման (պերօռալ) դեղաձևերի հետ[15][16]։ Երկարաձգված ազդեցությամբ ինյեկցիոն ռիսպերիդոնի արդյունավետությունը հավասար է երկարաձգված էֆեկտով առաջին սերնդի ներկայացուցիչների էֆեկտիվությանը[17]։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարում խմբագրել

Երկրորդ սերնդի նեյրոլեպտիկները, ներառյալ ռիսպերիդոնը, արդյունավետ են երկբևեռ աֆեկտիվ խանգարման սուր մանիակալ կամ խառը (մանիակալ և դեպրեսիվ) սրացումների բուժման ժամանակ[18][19][20]։ Երեխաների և դեռահասների շրջանում կարող է լինել ավելի էֆեկտիվ, քան լիթիումը կամ դիվալպրոեքսը, սակայն առաջացնում է նյութափոխանակային ավելի շատ կողմնակի ազդեցություններ[21]։ Ռիսպերիդոնի ինյեկցիոն ձևը որպես պահպանողական թերապիա (բուժում) արդյունավետ է մանիակալ, բայց ոչ դեպրեսիվ էպիզոդների (փուլերի) կանխարգելման համար[22]։ Ռիսպերիդոնի ինյեկցիոն երկար ազդող դեղաձևը կարող է առավելություն ունենալ առաջին սերնդի նեյրոլեպտիկների երկարատև ազդող ձևերի նկատմամբ, քանի որ օրգանիզմը ավելի լավ է տանում վերոնշյալ դեղամիջոցը (քիչ են էքստրապիրամիդալ դրսևորումները) և, քանի որ առաջին սերնդի հակափսիխոտիկ դեղամիջոցների երկարատև ազդեցությամբ ինյեկցիոն ձևերը կարող են բարձրացնել դեպրեսիայի զարգացման ռիսկը[23]։

Աուտիզմ խմբագրել

Համեմատած պլացեբոյի հետ՝ ռիսպերիդոնով բուժումը նվազեցնում է աուտիզմով երեխաների վարքագծի որոշակի խնդրահարույց ձևերի արտահայտվածությունը, ներառյալ այլ մարդկանց նկատմամաբ ագրեսիվ վերաբերմունքը, ինքնավնասումները, ուշադրություն գրավող վարքը և տրամադրության արագ հերթագայող տատանումները[24]։ Ռիսպերիդոնի էֆեկտիվության մասին վկայող տվյակները ավելի շատ են, քան ֆարմակոլոգիական բուժման ալտերնատիվ մեթոդների դեպքում[25]։ Մարմնի քաշի ավելացումը ուշադրության արժանի կողմնակի ազդեցություն է[5][26]։ Որոշ հեղինակներ խորհուրդ են տալիս սահմանափակել ռիսպերիդոնի և արիպիպրազոլի կիրառումը ավելի ծանր վարքային խանգարումներով պացիենտների դեպքում, որպեսզի նվազագույնի հասցվի դեղորայքի ընդունմամաբ պայմանավորված կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը[27]։ Սակայն, ընդհանուր առմամբ, աուտիզմով երեխաների և երիտասարդների շրջանում ռիսպերիդոնի էֆեկտիվությունը փաստող տեղեկությունները ավելի քիչ համոզիչ են[28]։

Դենենցիա խմբագրել

Թեև հակափսիխոտիկ դեղամիջոցները, ինչպիսին նաև ռիսպերիդոնն է, ունեն ոչ մեծ օգուտ դեմենցիայով մարդկանց շրջանում, այդ դեղերը ասոցիացվում են մահվան և ինսուլտի բարձր հաճախականության հետ[29]։ Այդ իսկ պատճառով դեմենցիայի ժամանակ դիտվող փսիխոզների բուժումը ռիսպերիդոնով ընդունված չէ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից, և նախազգուշացվում է «սև արկղի» մասին[5]։ Այնուամենայնիվ շատ այլ իրավասու կառույցներ պարբերաբար կիրառում են այն ուժեղ արտահայտված ագրեսիայի և փսիխոզի հսկողության համար դեմենցիայով անհատների շրջանում, երբ այլ ոչ դեղորայքային միջամտությունները անօգուտ են, և իրենց դեղագործական հսկիչ կազմակերպությունները թույլ են տալիս ռիսպերիդոնի օգտագործումը բնակչության տվյալ խմբի շրջանակներում[30][31]։

Այլ ցուցումներ խմբագրել

Ռիսպերիդոնի կիրառումը խոստումնալից է դեղորայքակայուն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման մեջ, երբ միայն սերոտոնինի հետզավթման ինհիբիտորների արդյունավետությունը բավարար չէ[32]։

Հաստատվել է ռիսպերիդոնի էֆեկտիվությունը ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարման բուժման մեջ հատկապես ագրեսիայի[33][34] կամ այլ՝ հոգեկան ոլորտի խանգարմամաբ վիճակներում[35]

Ռիսպերիդոնը չցուցադրեց ցանկալի ազդեցություն սննդային խանգարումների, անձի խանգարումների բուժման ընթացքում, բացառությամբ անձի շիզոտիպային խանգարման ռիսպերիդոնով բուժման մասին սահմանափակ տեղեկությունների առկայությունը[29]։

Դեղաձևեր խմբագրել

Ռիսպերիդոնի ընդունման ձևերը ներառում են հաբեր, բերանի խոռոչում լուծվող հաբեր, ներքին ընդունման լուծույթ, ինչպես նաև փոշի և լուծիչ ինյեկցիոն (ներարկման) սուսպենզիա պատրաստելու համար[36]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Ընդհանուր կողմնակի ազդեցություննները կարող են ներառել շարժողական խանգարումներ, քնկոտություն, գլխապտույտ, տեսողական խնդիրներ, փորկապություն և մարմնի քաշի ավելացում[2][37]։ Անձանց մոտավորապես 9ից 20 տոկոսի մարմնի զանգվածը աճել է նախնական քաշի 7%-ից ավելի՝ դեղաչափից կախված[2]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են պոտենցիալ անդարձելի շարժողական խանգարումը՝ տարդիվ (հետաձգված) դիսկինեզիա, ինչպես նաև չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշը, սուիցիդի բարձր ռիսկը և արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը[2][3]։ Դեմենցիա ունեցող ծերերի շրջանում փսիխոզը ռիսպերիդոնով բուժելու դեպքում առկա է մահվան բարձր ռիսկ[2]։

Այն դեպքում, երբ ատիպիկ նեյրոլեպտիկները ավելի քիչ են առաջացնում շարժողական խանգարումներ, քան տիպիկ խմբի ներկայացուցիչները, ռիսպերիդոնի (ատիպիկ նեյրոլեպտիկ) կիրառումը կրում է շարժողական խանգարումներ առաջացնելու ավելի բարձր ռիսկ[38][39]։ Միևնույն ժամանակ ռիսպերիդոնը և վերոնշյալ խմբի այլ ներկայացուցիչները ասոցիացված են քաշի ավելացման ու այլ նյութափոխանակային խանգարումների հետ[39][40]։

Միջդեղորայքային փոխազդեցություններ խմբագրել

  • Կարբամազեպինը, էնզիմների ակտիվությունը բարձրացնող դեղորայքները նվազեցնում են ռիսպերիդոնի մակարդակը արյան պլազմայում[5]։ Եթե պացիենտը ընդունում է և՛ կարբամազեպին, և՛ ռիսպերիդոն, մեծ հավանականությամբ պետք է բարձրացնել ռիսպերիդոնի դեղաչափը։ Սակայն նոր դեղաչափը չպետք է գերազանցի նախորդը ավելի քան երկու անգամ[5]։
  • CYP2D6-ի ինհիբիտորները, որոնցից են նաև սերոտոնինի հետզավթման ընտրողական պաշարիչները, կարող են բարձրացնել արյան պլազմայում ռիսպերիդոնի և այդ խմբի ներկայացուցիչների մակարդակը[5]։
  • Քանի որ ռիսպերիդոնը կարող ա առաջացնել զարկերակային թերճնշում (հիպոտենզիա), դրա ընդունումը անհրաժեշտ է ուշադիրր վերահսկել, երբ հատկապես պացիենտը ստանում է նաև հակագերճնշումային դեղամիջոցներ, որպեսզի կանխվի հիպոտենզիայի առաջացումը[5]։
  • Ռիսպերիդոնը և իր մետաբոլիտ՝ պալիպերիդոնը նվազեցնում են P-գլիկոպրոտեինի ինդուկտորների (օրինակ՝ արևքույրիկ դեղաբույս) արդյունավետությունը[41][42]։

Դեղորայքի դադարեցում խմբագրել

Ըստ Բրիտանական ազգային հատուկ գրքի (ֆորմուլյար) խորհուրդ է տրվում հակափսիխոտիկներով բուժման դադարեցման դեպքում դեղորայքի աստիճանական հանում արագ ախտադարձից կամ հանման համախտանիշից խուսափելու համար[43]։ Որոշները պնդում են, որ դոֆամիներգիկ գերզգայունության հետ կապված լրացուցիչ սոմատիկ և հոգեբուժական ախտանիիշները, ներառյալ դիսկինեզիան և սուր փսիխոզը, նեյրոլեպտիկներ ստացող տարբեր անձանց շրջանում հանման համախտանիշի ընդհանուր ցուցանիշներն են[44][45][46][47]։ Վերոնշյալը ստիպեց որոշներին ենթադրել, որ հանման պրոցեսը ինքնին կարող է լինել շիզոմիմետիկ, առաջացնելով շեզոֆրենանման ախտանիշներ նույնիսկ նախկինում առողջների մոտ, ինչը մատնանշում է հոգեկան հիվանդությունների հնարավոր դեղաբանական ծագումը անհայտ տոկոսով պացիենտների շրջանում, ովքեր ներկա պահին բուժվում և նախկինում բուժվել են նեյրոլեպտիներով։ Տվյալ հարցը մնում է անորոշ և վիճելի բժշկության տարբեր ոլորտներում աշխատող և հոգեկան խանգարումներվ զբաղվող մասնագետների շրջանում, ինչպես նաև հանրության համար[48]։

Դեմենցիա խմբագրել

Դեմենցիայով պայմանավորված փսիխոզներ ունեցող ծերերը մահացության բարձր ռիսկի խմբում են[5]։

Ֆարմակոլոգիա խմբագրել

Ֆարմակոդինամիկա խմբագրել

Ռիսպերիդոնը դասակարգված է որպես որակապես ատիպիկ հակափսիխոտիկ դեղամիջոց էքստրապիրամիդալ անցանկալի դրսևորումների հարաբերականորեն փոքր հաճախականությամբ (ցածր դոզայի պարագայում), որն ունի ավելի արտահայտված անտագոնիստ (ներհակորդ) ազդեցություն սերոտոնինի, քան դոֆամինի վրա։ Ռիսպերիդոնը իր մոլեկուլյար կառուցվածքում պարունակում է բենզիզօքսազոլի և պիպերիդինի ֆունկցիոնալ խմբեր։ Չնայած այն բութիրոֆենոն չէ, սակայն սինթեզել են բենպերիդոլի և կետանսերինի կառուցվածքների հիմքից։ Ռիսպերիդոնի թիրախներն են 5-HT (սերոտոնինային) ընկալիչների մի քանի ենթատեսակները։ Հենց այս ընկալիչներից 5-HT2C-ի գործունեությունն է կապված քաշի ավելացման հետ, 5-HT2A-ինը՝ կապված է հակափսիխոտիկ ազդեցության հետ, տիպիկ նեյրոլեպտիկների ընդունմամբ պայմանավորված էքստրապիրամիդալ կողմնային ազդեցությունների նվազեցման հետ[49]։

Նկատվել է, որ ռիսպերիդոնը ընկճում է D-ամինաթթվային օքսիդազան՝ ֆերմենտ, որն ապահովում է D-ամինաթթվի ճեղքումը (օրինակ՝ D-ալանին և D-սերին նեյրոտրանսմիորների ճեղքումը)[50]։

Ռիսպերիդոնն ազդում է հետևյալ ռեցեպտորների վրա․

  • Դոֆամինային ընկալիչներ

Այս դեղամիջոցը D1 ընտանիքի (D1 և D5) ընկալիչների անտագոնիստն է, ինչպես նաև 70-ապատիկ ընտրողականությամբ D2 ընտանիքի ներհակորդն է։ Այն օժտված է «սերտ կապման» հատկույամբ, ինչը նշանակում է կիսատրոհման մեծ պարբերություն ռիսպերիդոնի դեպքում։ Ինչպես և այլ նեյրոլեպտիկները ռիսպերիդոնը նույնպես արգելակում է մեզոլիմբիկ ուղին, պրեֆրոնտալ կեղևի լիմբիկ ուղին և ԿՆՀ-ի տուբերոինֆուդիբուլյար ուղին։ Ռիսպերիդոնը կարող է առաջացնել էքստրապիրամիդալ կողմնակի ազդեցություններ՝ ակատիզիա և տրեմոր, որոնք կապված են նեյրոլեպտիկի ազդեցությամբ պայմանավորված ստրիատումում դոֆամիներգիկ ակտիվության նվազման հետ։ Այն կարող է առաջացնել նաև սեքսուալ ոլորտի անցանկալի երևույթներ, գալակտոռեա, անպտղություն, գինեկոմաստիա և քրոնիկական (երկարատև) օգտագործման դեպքում՝ ոսկրերի միներալների խտության իջեցում, ինչը հանգեցնում է կոտրվածքների, և նշված վերջին հետևանքները ասոցիացված են պրոլակտինի սեկրեցիայի (արտազատման) ուժեղացմամբ[49]։

  • Սերոտոնինային ընկալիչներ

Տվյալ ռեցեպտորների վրա ռիսպերիդոնի ազդեցությունը, որը միջնորդավորված է 5-HT2A/D2 բացառիկ ուժեղ խնամակցությամբ, կայանում է որոշակի դեղերի (օրինակ՝ էտալոնային կլոզապինը) ընդունման հետևանքով հավանական էքստրապիրամիդալ դրսևորումների կանխման մեջ[51][52]։ Այսպիսի բաբձր խնամակցությունը և դրանից բխող ուղեղի որոշակի բաժինների հնարավոր մրցակցային ակտիվացումը բերում են նրան, որ մկների դեպքում թուլացել է ամֆետամինակախյալ անտագոնիզմը դոֆամինային ռեցեպտորների նկատմամբ՝ երկար ազդող ռիսպերիդոնի ներմուծման պարագայում[53]։ Սակայն այս արդյունքները կարելի է դիտարկել միայն որպես նյարդաբանական, իսկ ոչ թե հոգեբանական, քանի որ կապիկների վրա արված ուսումնասիրությունների ժամանակ ռիսպերիդոնը նույնիսկ մեծացրեց սննդի փոխարեն մետամֆետամինի ընտրությունը[54]։

  • Ալֆա1 ադրեներգիկ ընկալիչներ

Այս ընկալիչների վրա ազդելով է ռիսպերիդոնը առաջացնում օրթոստատիկ հիպոտենզիվ էֆեկտ, և, հնարավոր է որոշ սեդատիվ (հանգստացնող և քնաբեր) դրսևորումներ[49]։

  • Ալֆա2 ադրեներգիկ ընկալիչներ

Ռիսպերիդոնի ազդեցությունը ալֆա2 ընկալիչների վրա կարող է հանգեցնել պոզիտիվ, նեգատիվ, աֆեկտիվ և կոգնիտիվ ախտանիշների ավելի բարձր հսկողության[55]։

  • Հիստամինային H1 ընկալիչներ

Ազդեցությունը այս ընկալիչների վրա հիմնականում պայմանավորում է սեդատիվ էֆեկտը և զգոնության, ուշադրության կենտրոնացման իջեցումը։ Ռիսպերիդոն-H1 փոխազդեցությունը նույնպես կարող է հանգեցնել քնկոտության և քաշի ավելացման[49]։

  • Պոտենցիալ-կախյալ նատրիումական անցուղիներ

Քանի որ ռիսպերիդոնը կուտակվում է սինապտիկ ճեղքում, այն արգելակում է պոտենցիալ-կախյալ Na-ական անցուղիների գործունեությունը կլինիկորեն կիրառվող դեղաչափերի սահմաններում[56]։

Ֆարմակոկինետիկա խմբագրել

Ռիսպերիդոնը մետաբոլիզվում է լյարդում և հեռացվում օրգանիզմից երիկամների միջոցով՝ մեզով։ Հետևաբար երիկամների և լյարդի ծանր հիվանդություններով պացիենտներին խորհուրդ են տրվում ավելի ցածր դեղաչափեր[5]։ Ռիսպերիդոնի նյութափոխանակային ակտիվ վերջնանյութ (ակտիվ մետաբոլիտ) պալիպերիդոնը, կիրառվում է նաև որպես ինքնուրույն հակափսիխոտիկ դեղամիջոց[57]։

Կիրառություն խմբագրել

Օրինականացում խմբագրել

Ռիսպերիդոնը ընդունվել է շիզոֆրենիայի բուժման համար Միացյալ նահանգնորի Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից 1993 թվականին[58]։ Իսկ 2003 թվականին FDA-ն ընդունել է ռիսպերիդոնի կիրառումը խառը և մոլագարային վիճակների (կապված երկբևեռ աֆեկտիվ խանգարման հետ) կարճատև բուժման համար։ 2006 թվականին նույն FDA-ի որոշմամբ ընդունվել է ռիսպերիդոնի կիրառումը աուտիզմով տառապող երեխաների և դեռահասների շրջանում դրսևորվող դյուրագրգռության բուժման համար[59]։ Ռիսպերիդոնը խորհուրդ չի տրվում կիրառել չափավոր ագրեսիայով և առանց որոշակի կայուն պատեռնի ու օրինաչափության պոռթկուն վարքով աուտիզմով երեխաների շրջանում[60]։ 2007 թվականի օգոստոսի 22-ին Ռիսպերիդոնը հաստատվեց որպես 13-17 տարեկանների շրջանում շիզոֆրենիայի բուժման համար կիրառվող միակ դեղորայքային միջոց և նույն օրն էլ ընդունվեց որպես 10-17 տարեկանների շրջանում բիպոլյար խանգարման բուժման միջոց՝ լիթիումի ներառմամբ։

Հասանելիություն խմբագրել

Ռիսպերիդոնը հասանելի է ներքին ընդունման հաբերի, լուծույթների, իսկ ներարկման ճանապարհով ներմուծման համար սրվակների (դեպո տարբերակ) դեղաձևերով<ref name=generics>։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 risperidone
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Risperidone». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 Hamilton R (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջեր 434–435. ISBN 9781284057560.
  4. Schatzberg AF, Nemeroff CB (2009). The American Psychiatric Publishing textbook of psychopharmacology (4th ed.). Washington, D.C.: American Psychiatric Pub. էջ 627. ISBN 9781585623099.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Risperdal- risperidone tablet Risperdal M-Tab- risperidone tablet, orally disintegrating Risperdal- risperidone solution». DailyMed. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  7. «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Risperidone - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «Respiridone». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  10. Leucht S, Cipriani A, Spineli L, Mavridis D, Orey D, Richter F, և այլք: (2013 թ․ սեպտեմբեր). «Comparative efficacy and tolerability of 15 antipsychotic drugs in schizophrenia: a multiple-treatments meta-analysis». Lancet. 382 (9896): 951–62. doi:10.1016/S0140-6736(13)60733-3. PMID 23810019. S2CID 32085212.
  11. Osser DN, Roudsari MJ, Manschreck T (2013). «The psychopharmacology algorithm project at the Harvard South Shore Program: an update on schizophrenia». Harvard Review of Psychiatry. 21 (1): 18–40. doi:10.1097/HRP.0b013e31827fd915. PMID 23656760. S2CID 22523977.
  12. Barry SJ, Gaughan TM, Hunter R (2012 թ․ հունիս). «Schizophrenia». BMJ Clinical Evidence. 2012. PMC 3385413. PMID 23870705.
  13. Glick ID, Correll CU, Altamura AC, Marder SR, Csernansky JG, Weiden PJ, և այլք: (2011 թ․ դեկտեմբեր). «Mid-term and long-term efficacy and effectiveness of antipsychotic medications for schizophrenia: a data-driven, personalized clinical approach». The Journal of Clinical Psychiatry. 72 (12): 1616–27. doi:10.4088/JCP.11r06927. PMID 22244023.
  14. 14,0 14,1 Komossa K, Rummel-Kluge C, Schwarz S, Schmid F, Hunger H, Kissling W, Leucht S (2011 թ․ հունվար). «Risperidone versus other atypical antipsychotics for schizophrenia». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD006626. doi:10.1002/14651858.CD006626.pub2. PMC 4167865. PMID 21249678.
  15. Leucht C, Heres S, Kane JM, Kissling W, Davis JM, Leucht S (2011 թ․ ապրիլ). «Oral versus depot antipsychotic drugs for schizophrenia--a critical systematic review and meta-analysis of randomised long-term trials». Schizophrenia Research. 127 (13): 83–92. doi:10.1016/j.schres.2010.11.020. PMID 21257294. S2CID 2386150.
  16. Lafeuille MH, Dean J, Carter V, Duh MS, Fastenau J, Dirani R, Lefebvre P (2014 թ․ օգոստոս). «Systematic review of long-acting injectables versus oral atypical antipsychotics on hospitalization in schizophrenia». Current Medical Research and Opinion. 30 (8): 1643–55. doi:10.1185/03007995.2014.915211. PMID 24730586. S2CID 24814527.
  17. Nielsen J, Jensen SO, Friis RB, Valentin JB, Correll CU (2015 թ․ մայիս). «Comparative effectiveness of risperidone long-acting injectable vs first-generation antipsychotic long-acting injectables in schizophrenia: results from a nationwide, retrospective inception cohort study». Schizophrenia Bulletin. 41 (3): 627–36. doi:10.1093/schbul/sbu128. PMC 4393684. PMID 25180312.
  18. Muralidharan K, Ali M, Silveira LE, Bond DJ, Fountoulakis KN, Lam RW, Yatham LN (2013 թ․ սեպտեմբեր). «Efficacy of second generation antipsychotics in treating acute mixed episodes in bipolar disorder: a meta-analysis of placebo-controlled trials». Journal of Affective Disorders. 150 (2): 408–14. doi:10.1016/j.jad.2013.04.032. PMID 23735211.
  19. Nivoli AM, Murru A, Goikolea JM, Crespo JM, Montes JM, González-Pinto A, և այլք: (2012 թ․ հոկտեմբեր). «New treatment guidelines for acute bipolar mania: a critical review». Journal of Affective Disorders. 140 (2): 125–41. doi:10.1016/j.jad.2011.10.015. PMID 22100133.
  20. Yildiz A, Vieta E, Leucht S, Baldessarini RJ (2011 թ․ հունվար). «Efficacy of antimanic treatments: meta-analysis of randomized, controlled trials». Neuropsychopharmacology. 36 (2): 375–89. doi:10.1038/npp.2010.192. PMC 3055677. PMID 20980991.
  21. Peruzzolo TL, Tramontina S, Rohde LA, Zeni CP (2013). «Pharmacotherapy of bipolar disorder in children and adolescents: an update». Revista Brasileira de Psiquiatria. 35 (4): 393–405. doi:10.1590/1516-4446-2012-0999. PMID 24402215.
  22. Gitlin M, Frye MA (2012 թ․ մայիս). «Maintenance therapies in bipolar disorders». Bipolar Disorders. 14 (Suppl 2): 51–65. doi:10.1111/j.1399-5618.2012.00992.x. PMID 22510036. S2CID 21101054.
  23. Gigante AD, Lafer B, Yatham LN (2012 թ․ մայիս). «Long-acting injectable antipsychotics for the maintenance treatment of bipolar disorder». CNS Drugs. 26 (5): 403–20. doi:10.2165/11631310-000000000-00000. PMID 22494448. S2CID 2786921.
  24. Jesner OS, Aref-Adib M, Coren E (2007 թ․ հունվար). «Risperidone for autism spectrum disorder». The Cochrane Database of Systematic Reviews. 2010 (1): CD005040. doi:10.1002/14651858.CD005040.pub2. PMC 9022437. PMID 17253538.
  25. Kirino E (2014). «Efficacy and tolerability of pharmacotherapy options for the treatment of irritability in autistic children». Clinical Medicine Insights. Pediatrics. 8: 17–30. doi:10.4137/CMPed.S8304. PMC 4051788. PMID 24932108.
  26. Sharma A, Shaw SR (2012). «Efficacy of risperidone in managing maladaptive behaviors for children with autistic spectrum disorder: a meta-analysis». Journal of Pediatric Health Care. 26 (4): 291–9. doi:10.1016/j.pedhc.2011.02.008. PMID 22726714.
  27. McPheeters ML, Warren Z, Sathe N, Bruzek JL, Krishnaswami S, Jerome RN, Veenstra-Vanderweele J (2011 թ․ մայիս). «A systematic review of medical treatments for children with autism spectrum disorders». Pediatrics. 127 (5): e1312–21. doi:10.1542/peds.2011-0427. PMID 21464191. S2CID 2903864.
  28. Dove D, Warren Z, McPheeters ML, Taylor JL, Sathe NA, Veenstra-VanderWeele J (2012 թ․ հոկտեմբեր). «Medications for adolescents and young adults with autism spectrum disorders: a systematic review». Pediatrics. 130 (4): 717–26. doi:10.1542/peds.2012-0683. PMC 4074627. PMID 23008452.
  29. 29,0 29,1 Maher AR, Theodore G (2012 թ․ հունիս). «Summary of the comparative effectiveness review on off-label use of atypical antipsychotics». Journal of Managed Care Pharmacy. 18 (5 Suppl B): S1–20. doi:10.18553/jmcp.2012.18.s5-b.1. PMID 22784311.
  30. «Risperidone: Revised PBS restrictions for behavioural and psychological symptoms of dementia». NPS MedicineWise (անգլերեն). 2020 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  31. «Antipsychotics and other drug approaches in dementia care | Alzheimer's Society». www.alzheimers.org.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
  32. Dold M, Aigner M, Lanzenberger R, Kasper S (2013 թ․ ապրիլ). «Antipsychotic augmentation of serotonin reuptake inhibitors in treatment-resistant obsessive-compulsive disorder: a meta-analysis of double-blind, randomized, placebo-controlled trials». The International Journal of Neuropsychopharmacology. 16 (3): 557–74. doi:10.1017/S1461145712000740. PMID 22932229.
  33. Eapen V, Gururaj AK (2005). «Risperidone treatment in 12 children with developmental disorders and attention-deficit/hyperactivity disorder». Primary Care Companion to the Journal of Clinical Psychiatry. 7 (5): 221–224. doi:10.4088/pcc.v07n0502. PMC 1257406. PMID 16308577.
  34. Armenteros JL, Lewis JE, Davalos M (2007 թ․ մայիս). «Risperidone augmentation for treatment-resistant aggression in attention-deficit/hyperactivity disorder: a placebo-controlled pilot study». Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry. 46 (5): 558–565. doi:10.1097/chi.0b013e3180323354. PMID 17450046.
  35. Biederman J, Hammerness P, Doyle R, Joshi G, Aleardi M, Mick E (2008 թ․ փետրվար). «Risperidone treatment for ADHD in children and adolescents with bipolar disorder». Neuropsychiatric Disease and Treatment. 4 (1): 203–207. doi:10.2147/ndt.s1992. PMC 2515893. PMID 18728799.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  36. Joint Formulary Committee. British National Formulary (online) London: BMJ Group and Pharmaceutical Press http://www.medicinescomplete.com Արխիվացված 10 Հունիս 2021 Wayback Machine [Accessed on 2 February 2020]
  37. Hasnain M, Vieweg WV, Hollett B (2012 թ․ հուլիս). «Weight gain and glucose dysregulation with second-generation antipsychotics and antidepressants: a review for primary care physicians». Postgraduate Medicine. 124 (4): 154–67. doi:10.3810/pgm.2012.07.2577. PMID 22913904. S2CID 39697130.
  38. Divac N, Prostran M, Jakovcevski I, Cerovac N (2014). «Second-generation antipsychotics and extrapyramidal adverse effects». BioMed Research International. 2014: 656370. doi:10.1155/2014/656370. PMC 4065707. PMID 24995318.
  39. 39,0 39,1 Pillay J, Boylan K, Carrey N, Newton A, Vandermeer B, Nuspl M, MacGregor T, Jafri SH, Featherstone R, Hartling L (2017 թ․ մարտ). «First- and Second-Generation Antipsychotics in Children and Young Adults: Systematic Review Update». Comparative Effectiveness Reviews (184): ES–24. PMID 28749632. Report 17-EHC001-EF. Bookshelf ID: NBK442352. «Compared with FGAs, SGAs may decrease the risk for experiencing any extrapyramidal symptom (EPS). FGAs probably cause lower gains in weight and BMI.»
  40. Pillinger T, McCutcheon RA, Vano L, Mizuno Y, Arumuham A, Hindley G, և այլք: (2020 թ․ հունվար). «Comparative effects of 18 antipsychotics on metabolic function in patients with schizophrenia, predictors of metabolic dysregulation, and association with psychopathology: a systematic review and network meta-analysis». The Lancet. Psychiatry. 7 (1): 64–77. doi:10.1016/S2215-0366(19)30416-X. PMC 7029416. PMID 31860457.
  41. Wang JS, Ruan Y, Taylor RM, Donovan JL, Markowitz JS, DeVane CL (2004 թ․ դեկտեմբեր). «The brain entry of risperidone and 9-hydroxyrisperidone is greatly limited by P-glycoprotein». The International Journal of Neuropsychopharmacology. 7 (4): 415–419. doi:10.1017/S1461145704004390. PMID 15683552.
  42. Gurley BJ, Swain A, Williams DK, Barone G, Battu SK (2008 թ․ հուլիս). «Gauging the clinical significance of P-glycoprotein-mediated herb-drug interactions: comparative effects of St. John's wort, Echinacea, clarithromycin, and rifampin on digoxin pharmacokinetics». Molecular Nutrition & Food Research. 52 (7): 772–779. doi:10.1002/mnfr.200700081. PMC 2562898. PMID 18214850.
  43. BMJ Group, ed. (2009 թ․ մարտ). «4.2.1». British National Formulary (57 ed.). United Kingdom: Royal Pharmaceutical Society of Great Britain. էջ 192. ISSN 0260-535X. «Withdrawal of antipsychotic drugs after long-term therapy should always be gradual and closely monitored to avoid the risk of acute withdrawal syndromes or rapid relapse.»
  44. Chouinard G, Jones BD (1980 թ․ հունվար). «Neuroleptic-induced supersensitivity psychosis: clinical and pharmacologic characteristics». The American Journal of Psychiatry. 137 (1): 16–21. doi:10.1176/ajp.137.1.16. PMID 6101522.
  45. Miller R, Chouinard G (1993 թ․ նոյեմբեր). «Loss of striatal cholinergic neurons as a basis for tardive and L-dopa-induced dyskinesias, neuroleptic-induced supersensitivity psychosis and refractory schizophrenia». Biological Psychiatry. 34 (10): 713–38. doi:10.1016/0006-3223(93)90044-E. PMID 7904833. S2CID 2405709.
  46. Chouinard G, Jones BD, Annable L (1978 թ․ նոյեմբեր). «Neuroleptic-induced supersensitivity psychosis». The American Journal of Psychiatry. 135 (11): 1409–10. doi:10.1176/ajp.135.11.1409. PMID 30291.
  47. Seeman P, Weinshenker D, Quirion R, Srivastava LK, Bhardwaj SK, Grandy DK, և այլք: (2005 թ․ մարտ). «Dopamine supersensitivity correlates with D2High states, implying many paths to psychosis». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 102 (9): 3513–8. Bibcode:2005PNAS..102.3513S. doi:10.1073/pnas.0409766102. PMC 548961. PMID 15716360.
  48. Moncrieff J (2006 թ․ հուլիս). «Does antipsychotic withdrawal provoke psychosis? Review of the literature on rapid onset psychosis (supersensitivity psychosis) and withdrawal-related relapse». Acta Psychiatrica Scandinavica. 114 (1): 3–13. doi:10.1111/j.1600-0447.2006.00787.x. PMID 16774655. S2CID 6267180.
  49. 49,0 49,1 49,2 49,3 Brunton L, Chabner B, Knollman B. Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics, Twelfth Edition. McGraw Hill Professional; 2010.
  50. Abou El-Magd RM, Park HK, Kawazoe T, Iwana S, Ono K, Chung SP, և այլք: (2010 թ․ հուլիս). «The effect of risperidone on D-amino acid oxidase activity as a hypothesis for a novel mechanism of action in the treatment of schizophrenia». Journal of Psychopharmacology. 24 (7): 1055–67. doi:10.1177/0269881109102644. PMID 19329549. S2CID 39050369.
  51. «Psychopharmacology Institute». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  52. Cohen LJ (1994). «Risperidone». Pharmacotherapy. 14 (3): 253–265. PMID 7524043.
  53. Marchese G, Casu G, Casti P, Spada GP, Pani L (2009 թ․ հոկտեմբեր). «Evaluation of amphetamine-induced hyperlocomotion and catalepsy following long-acting risperidone administration in rats». European Journal of Pharmacology. 620 (1–3): 36–41. doi:10.1016/j.ejphar.2009.07.024. PMID 19664616.
  54. Banks ML, Blough BE (2015 թ․ օգոստոս). «Effects of Environmental Manipulations and Treatment with Bupropion and Risperidone on Choice between Methamphetamine and Food in Rhesus Monkeys». Neuropsychopharmacology. 40 (9): 2198–2206. doi:10.1038/npp.2015.63. PMC 4613609. PMID 25742872. S2CID 5148588.
  55. Hecht EM, Landy DC (2012 թ․ փետրվար). «Alpha-2 receptor antagonist add-on therapy in the treatment of schizophrenia; a meta-analysis». Schizophrenia Research. 134 (2–3): 202–6. doi:10.1016/j.schres.2011.11.030. PMID 22169246. S2CID 36119981.
  56. Brauner JM, Hessler S, Groemer TW, Alzheimer C, Huth T (2014 թ․ ապրիլ). «Risperidone inhibits voltage-gated sodium channels». European Journal of Pharmacology. 728: 100–106. doi:10.1016/j.ejphar.2014.01.062. PMID 24508524.
  57. «The DrugBank database». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  58. «Electronic Orange Book». Food and Drug Administration. 2007 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  59. «FDA approves the first drug to treat irritability associated with autism, Risperdal» (Press release). FDA. 2006 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 14-ին.
  60. Scahill L (2008 թ․ հուլիս). «How do I decide whether or not to use medication for my child with autism? Should I try behavior therapy first?». Journal of Autism and Developmental Disorders. 38 (6): 1197–8. doi:10.1007/s10803-008-0573-7. PMID 18463973. S2CID 20767044.