Յոսիպ Յուրանովիչ
Յոսիպ Յուրանովիչ (խորվ.՝ Josip Juranović, օգոստոսի 16, 1995[1][2], Զագրեբ, Խորվաթիա[3]), խորվաթ ֆուտբոլիստ, «Ունիոն» (Բեռլին) ակումբի և Խորվաթիայի հավաքականի աջ պաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների (2020 և 2024) և աշխարհի 2022 առաջնության մասնակից։
![]() | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1995[1][2] (28 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա[3] | |||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
Յուրանովիչը «Կրոացիա» և «Դուբրավա» ակումբների սան է։ 2013 թվականին նշել է իր նորամուտը Խորվաթիայի առաջնության ստորին դիվիզիոններից մեկում։ 2015 թվականին Յոսիպը տեղափոխվել է «Հայդուկ» (Սպլիտ)։ Ապրիլի 18-ին «Ռիեկայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Խորվաթիայի առաջնությունում[4]։ 2016 թվականի ապրիլի 20-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում Յուրանովիչը խփեց իր առաջին գոլը «Հայդուկի» կազմում[5]։ 2018 թվականի հունիսին Յուրանովիչը ընդգրկվել է թիմի կազմում՝ մասնակցելու Խորվաթիայի առաջնության 2017/18 մրցաշրջանին[6]։
2020 թվականի հուլիսի 31-ին Յուրանովիչը 700 հազար եվրոյով տեղափոխվել է Վարշավայի «Լեգիա»: 2020 թվականի հոկտեմբերի 21-ին խփել է իր առաջին գոլը «Լեգիայի» կազմում՝ գրավելով «Շլյոնսկի» դարպասը։
2021 թվականի օգոստոսին Յուրանովիչը 5 տարվա պայմանագիր է կնքել շոտլանդական «Սելտիկ» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 միլիոն ֆունտ ստերլինգ: Չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասը խաղացել է աջ եզրում, նոր ակումբում Յոսիպը խաղացել է նաև ձախ եզրում, այդ թվում՝ «Ռեյնջերսի» դեմ դեբյուտային խաղում[7]։ Առաջին մրցաշրջանում Յոսիպ Յուրանովիչը կատարել է 11 մետրանոցներն իրականացնողի դեր։
2022 թվականի սեպտեմբերի 6-ին ֆուտբոլիստն անցկացրել է առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ իր թիմը տնային դաշտում 3։0 հաշվով պարտություն է կրել Մադրիդի «Ռեալից»[8]։
2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Յուրանովիչով հետաքրքրվել են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը և «Չելսին»[9]։
2023 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվել է Բունդեսլիգայի «Ունիոն Բեռլին» ակումբ[10].
Միջազային կարիերա
2017 թվականի հունվարի 14-ին Չինաստանի հավաքականի դեմ Չայնա Կապի խաղում Յուրանովիչը նշել է նորամուտը Խորվաթիայի հավաքականի կազմում[11]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Զլատկո Դալիչը Յուրանովիչին հրավիրել է մասնակցելու Սլովակիայի և Ադրբեջանի հավաքականների դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղերին Թին Եդվայի վնասվածքից հետո[12].
Ձեռքբերումներ
- «Լեգիա»
- Լեհաստանի չեմպիոն - 2020/21
- «Սելտիկ»
- Շոտլանդիայի չեմպիոն - 2021/22
- Շոտլանդական լիգայի գավաթ - 2021/22
- Խորվաթիայի հավաքական
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2022
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Хайдук Сплит VS. Риека 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-04-18. Արխիվացված օրիգինալից 2015-12-30-ին. Վերցված է 2017-12-08-ին.
- ↑ «Хайдук Сплит VS. Локомотива 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016-04-20. Արխիվացված օրիգինալից 2016-06-29-ին. Վերցված է 2017-12-08-ին.
- ↑ «Najbolji hrvatski igrač je Luka Modrić, a HNL-a Hilal Soudani! | 24sata». Արխիվացված օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2021-06-12-ին.
- ↑ «Rangers vs. Celtic 1 - 0» (անգլերեն). soccerway.com. 2021-08-29. Արխիվացված օրիգինալից 2023-01-22-ին. Վերցված է 2023-01-22-ին.
- ↑ «Celtic vs. Real Madrid 0 - 3» (անգլերեն). soccerway.com. 2022-09-06. Արխիվացված օրիգինալից 2022-11-24-ին. Վերցված է 2023-01-22-ին.
- ↑ «Josip Juranovic: Chelsea, Barcelona interested in Celtic right-back» (անգլերեն). skysports.com. 2022-12-28. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-22-ին.
- ↑ «Josip Juranovic transfer: Union Berlin complete signing» (անգլերեն). skysports.com. 2023-01-22. Արխիվացված օրիգինալից 2023-01-22-ին. Վերցված է 2023-01-22-ին.
- ↑ «Չինաստան VS. Խորվաթիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-01-14. Արխիվացված օրիգինալից 2019-07-03-ին. Վերցված է 2017-12-08-ին.
- ↑ «Josip Juranović pozvan u A reprezentaciju Hrvatske • HNK Hajduk Split». Արխիվացված օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2021-06-12-ին.