Պիերո Հինկապիե

21:18, 22 Հունիսի 2024 տարբերակ, Սիմոնյան Կարեն (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պիերո Մարտին Հինկապիե Ռեյնա (իսպ.՝ Piero Martín Hincapié Reyna;հունվարի 9, 2002(2002-01-09), Էսմերալդաս, Էկվադորէկվադորացի ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և էկվադորի հավաքականի կենտրոնական պաշտպան։

Պիերո Հինկապիե
Քաղաքացիությունը  Էկվադոր
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 2002(2002-01-09) (22 տարեկան)
Ծննդավայր Էսմերալդաս, Էկվադոր
Հասակ 1,85 մետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

Էսմերալդասում ծնված Պիերոն սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանում՝ հանդես գալով տեղի՝ «Էսկուելա Ռեֆիներիա», «Էմելեկ Էսմերալդաս» և «Բարսելոնա Էսմերալդաս» թիմերի կազմում[1][2]։ 10 տարեկանում դարձել է Գուայաքիլից Հյուսիսային Ամերիկա ակումբի խաղացող[2]։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Դեպորտիվո Ասոգես» ակումբի ֆուտբոլային ակադեմիա, իսկ 2016 թվականի նոյեմբերին միացավ «Ինդեպենդիենտե դել Վալեի» երիտասարդական թիմին[3]։ 2019 թվականի օգոստոսի 10-ին նա իր նորամուտը նշել է Ինդեպենդիենտե դել Վալեի հիմնական կազմում Էկվադորի Ա Սերիայի՝ Մուշուկ Ռունայի դեմ խաղում[4]։

2020 թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվել է արգենտինական «Տալերես» ակումբ[5]։ 2021 թվականի փետրվարի 13-ին «Տալերեսում» իր նորամուտն է նշել «Պատրոնատո» ակումբի դեմ խաղում[6]։

2021 թվականի օգոստոսի 16-ին նա տեղափոխվել է գերմանական «Բայեր 04» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր[7]։

Հավաքականի կարիերա

2017 թվականին նա հրավիրվել է Էկվադորի մինչև 15 տարեկանների հավաքական[1]։ 2019 թվականին նա եղել է Էկվադորի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը[2] Պերուում կայացած հարավամերիկյան երիտասարդական առաջնությունում (7 հանդիպում), որից հետո հանդես է եկել նաև Բրազիլիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում (4 հանդիպում)[2].

2021 թվականի հունիսի 13-ին նա իր նորամուտն է նշել Էկվադորի հիմնական ազգային հավաքականի կազմում Կոպա Ամերիկայի Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում[8]։ Ամերիկայի գավաթում նա անցկացրել է 5 խաղ։

Վիճակագրություն

Հավաքականում

Էկվադոր
Տարի Խաղեր Գոլեր
2021 12 1
2022 12 0
Ընդհանուր 24 1

Արդյունքում՝ խաղացած խաղեր․ 24 / խփած գոլեր․ 1, հաղթանակ․ 7, ոչ-ոքի: 11, պարտություն․ 9։

Ձեռքբերումներ

«Բայեր 04»


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «El crecimiento futbolístico de quien sueña jugar en Europa» (իսպաներեն). La Hora. 2018-08-21. Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Piero Hincapié, el admirador de Puyol que asombra en Ecuador» (իսպաներեն). Marca. 2019-12-11. Արխիվացված է օրիգինալից 2021-03-22-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Piero Hincapié, de Independiente del Valle al primer equipo del Talleres de Córdoba argentine» (իսպաներեն). El Universo. 2020-08-21. Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Independiente Valle vs. Mushuc Runa» (անգլերեն). Soccerway.com. 2019-08-10. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Piero Hincapié es nuevo refuerzo de Talleres» (իսպաներեն). Club Talleres. 2020-08-20. Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Talleres de Córdoba vs. Patronato» (անգլերեն). Soccerway.com. 2021-02-13. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Bayer Leverkusen sign Ecuador teenager Piero Hincapie» (անգլերեն). Bundesliga.com. 2021-08-16. Արխիվացված է օրիգինալից 2021-08-17-ին. Վերցված է 2021-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Colombia vs. Ecuador» (անգլերեն). Soccerway.com. 2021-06-14. Արխիվացված է օրիգինալից 2021-10-31-ին. Վերցված է 2021-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ